Posts Tagged ‘հայրենասիրություն’


Շարունակելով նախորդ գրառմանս թեմատիկ շղթան, էսօր մոտս բուռն ցանկություն առաջացավ կիսվել հայրենասիրություն ասվածի մասին մտորումներովս, որովհետև առավոտվանից բավականին թեժ բանավեճերի մեջ էի հրապարակի ֆանտաններում ռուսական հիմնի պահերով։ Օրի օրի մոտս ավելի է արմատավորվում այն զգացողությունը, որ մեր հասրակության էական մասի մոտ հայրենասիրություն ասվածը նույնքան աղավաղված է, իսչքան քրիստոնեություն ասվածը ու էլի նույն խնդրին ենք դեմ առնում, երբ դեկլարատիվ ձևը, որն առաքինի է, ներքուստ դեֆորմացված է, իսկ որոշ տեղերում էլ՝ փտած։
Իմ խորին համոզմամբ, հայրենասիրությունը, ինչես ցանկացած սիրություն, պետք է դրսևորվի ոչ թե նրանով, որ դու սիրում ես քո հայրենիքը նրա համար որ ինքն ամենալավն է, վերջն է բոլոր բնագավառներում ու տիրույթներում, այլ պետք է սիրես իր ողջ առավելություններով ու թերություններով հանդերձ։ Ասել է թե «ամենալավությունը» պետք է բխի հենց քո սիրուց՝ այնքան եմ սիրում հայրենիքս, որ անգամ իր բոլոր թերություններով հանդերձ, որ ինքն իմ համար ցանկացած դեպքում ամենալավն է։ Սա իմ պատկկերացմամբ առողջ և մաքուր մոտեցումն է, բայց ցավոք, ես հաճախ այլ տեսարան եմ տեսնում, երբ մարդիկ փորձում են սիրել երկիրը՝ իրենց ստիպելով հավատալ որ ինքը ամենալավն է ու ամենալավն է, որովհետև ամեն ինչում ամենալավն է։ Սա արդեն միախառննվելով փոքր ազգերի բարդույթին տալիս է հիվանդագին արգասիքներ, երբ իբր հայրենասիրությունը բխում է իռացիոնալ դատողություններից։ (ավելին …)


Մի խիստ ուշագրավ գրառում կարդացի, որը հեղինակել էր սիրիահայ մեր հայրենակիցներից մեկը։ Նա կիսվում էր իր մտահոգություններով սիրիահայության գաղափարական պառակտման մասին, որը հասունանում էր դեռ շուտվանից, բայց հատկապես սուր արտահայտվեց Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ազդեցության ներքո։ Ըստ հեղինկաի, սիրիահայությունը չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե ի՞նչ է հայրենիք ասվածը, որտեղ է այն և ինչքանով է ծննդավայր ասվածը հայրենիք։ Նա սահմանել է 4 հիմնական խմբերը, որոնք վիճում են միմյանց հետ այս հարցերի շուրջ. (ավելին …)


Մինչ մենք տարված էին տարբեր ներքին ու արտաքին հասարակական ու քաղաքական, սպորտային ու մշակությին իրադարձություններրով,  աշխարհում և Հայաստանում նույնարմատ ու հույժ կարևոր գործընթաց է զարգանում ու գնալով ակնհայտ դառնում, որը ասես չի նկատվում, կամ եթե նկատվում է, ապա չի գիտակցվում հասարակության լայն շերտերի մեջ։ Թե վերջին ամսվա ներհայաստանյան զարգացումները, թե աշխարհում ծավալված իրադարձությունները հստակ ցույց տվեցին, թե ինչ աստիճան են իրենց սպառել լիբերտարիանական արժեքներու ու շատերի մոտ պաշտանմունքի առարկա դարձած ժողովրդավարության գաղափարը։ Սկսենք մեզանից, վերջացնենք համաշխարհային թրենդով։ (ավելին …)


Մամուլում ու տեղեկտավական կայքերում լուրեր են շրջանառվում, որ վերջին օրերի ընթացքում պարբերաբար տեղի են ունենում հանդպիում-քննարկումներ բարձրաստիճան զինվորականների ու Արցախյան պատերազմի անվանի վետերանների միջև։ Հնչում են նաև բազմաթիվ մասնագետների ու վետերանների կարծիքներ տարբեր լրատվամիջոցներից։ Եթե ընդհանրացնենք բոլոր թեզերը, կարծիքներն ու ասեկոսեները, ապա կարելի է թերևս մի համընդհանուր մեսսիջ քաղել այս ամենից. հակառակորդի ցանկացած կոշտ գործողությանը պետք է շատ կոշտ պատասխան տալ, անգամ եթե դա սպառնում է ընկալվել, որպես ոչ համարժեք այսպես կոչված միջազգային հանրության կողմից։ (ավելին …)


Ուրեմն ժողովուրդ ջան, ցանկացած պետությունում կան առանցքային նախարարություններ, որոնց գործառույթները գերակայում են այլ նախարարությունների գործառույթներին։ Հայաստանում նման կարգավիճակ ունեն Պաշտպանության Նախարարությունը, Արտակարգ Իրավիճակների Նախարարությունը և Արտաքին Գործերի Նախարարությունը։ Վերջին օրերի իրադարձությունները հստակ մատնանշեցին մի քանի փաստեր։

Մենք կարող ենք հպարտ լինել մեր բանակով, որը ոչ միայն կարողանում է անառիկ պահել մեր սահմանները, այլև պատժել ադրբեջանցիներին։ ԱԻ նախարարության մասին բան չեմ կարող ասել, տա Աստված առիթ չլինի, որպեսզի մեր փրկարարները գործով ապացուցեն իրենց պրոֆեսսիոնալիզմը, իսկ այ մեր Արտաքին Գործերի Նախարարությունը դրսևորեց և շարունակում է դրսևորել իրեն այնպես, որ մարդու զզվելա գալիս։ Ընդ որում, ԱԳՆ-ի որդեգրած էս գործելաոճը այն աստիճան վտնգավորա ու աղետալի, որ մոտս տպավորություն կա, որ դրա դեմ ևս պետք է պայքարի մեր բանակը, հակառակ դեպքում, էդ արհավիրքից մեզ պետք է փրկեն փրկարարները։  (ավելին …)


Ճիշտա, շոուբիզնեսյան տուսովկեքը էդքան էլ իմ թեման չի, բայց էսօր աչքովս Արտո Թունջբոյաջյանի հարցազրույցնա ընկել, որին պարզապես չեմ կարող չանդրադառնալ.

— ՀՀ-ում ընտրություններ եկան ու անցան։ Ըստ ձեզ, դրանից հետո ի՞նչ կփոխվի ժողովողի կյանքում։ Կամ՝ կփոխվի՞, թե՞ ոչ:
— Հեչ մի բան չի փոխվի։ Հեչ մի բան էլ չպիտի փոխվի։ Փոփոխությունը, գիտե՞ս, ինչ է ինձ համար՝ իմ չտեսած բանը։ Գերմանիայում տեսել եմ այս բաժակը, Հայաստան եկել եմ, այդ բաժակը կա, ինչ փոփոխություն է ինձ համար։ Էս աշխարհում, որպեսզի փոփոխություն լինի, 4 հատ բան պիտի լինի՝ կառավարողները մաքուր պիտի լինեն, պիտի հասկանան՝ ինչ է իրենց գործը, կրթության ոլորտը մաս-մաքուր պիտի լինի, արվեստագետների մտքերը մաս-մաքուր պիտի լինեն, ամենեն կարեւորներից մեկը՝ մամուլը, մաս-մաքուր պիտի լինի։ Ինձ համար մամուլը զրո է, մյուսներն էլ նույնն են։ Սրանցից մի հատը լավ չլինի, հանգիստ չի լինի մարդու կյանքը։ Այսօր մարդկությունն անհանգիստ է, որովհետեւ այս չորսից շատը մաքուր չի աշխատում։ (ավելին …)


Մինչ ոմանք սուգ են անում«աննախադեպ» կեղծ ու ծախու ընտրությունների պահով, ուրիշները արդեն չամադաններն են հավաքում, որ գնան մի այլ կարգի ազատ ու արդար արտասահմանները, իսկ երրորդները ուղղակի կայֆ են բռնում դեպրեսիվ վիճակներից, ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը վաղը նշում է միանգամից երկու փառահեղ տոն՝ Շուշիի ազատագրման ու Հայրենական Մեծ պատերազմում տարած փառաահեղ հաղթանակի օրը։

Իրոք չեմ հասկանում նրանց, ովքեր հերիք չի հիստերիկ վիճակներում են հայտնվել ու դեռ մի բան էլ փորձում են հիստերիկացնել կողքիններին։ Ու վայ նրան, ով փորձումա ասի, որ լավ ժողովուրդ, ինչ մի պանիկաի մեջ եք ընկել, ոնց որ պետքա կրեիք… Միանգամից սկսվումա՜… էլ ծախված, էլ պոռնիկ, էլ 5 հազար դրամանոց, էլ սերժիկական.. մի խոսքով թարախի հորդառատ գետի հորձանուտում ես հայտնվում։ Այ մարդ, նամանավանդ ուղղափառ լևոնականներ ջան, ախր հասկացեք, որ մեծ հաշվով միակ բանը, ինչի վրա ազդել են ընտրակաշառքները՝ քվեարկողների ընդհանուր թիվն է եղել։ Այո, եղել են (ավելին …)