Posts Tagged ‘ՀԱԿ’


Ահա այսպիսի վերնագրով մի հոդված էր «Չորրորդ իշխանություն» թերում։ Ես էլ ասի մի հատ կարդամ հիմա ինչ են մոգոնել մոմի լույսի սիրահարնները։ Դե իհարկե նախաձեռնությունը մեգատնտեսագետ ու ջերմուկով Շվեյցարիային աբգոն անող Հրանտ Բագրատյանինն էր, որը հայտարարել է հանրահավաքի ժամանակ, որ ՀԱԿ-ը սկսելու է ցուցակագրել իշխանությունների տնտեսական քաղաքականությունից տուժած քաղաքացցիներին…

Ամեն անգամ, երբ ինձ թվում է, թե ՀԱԿ-ի ցինիզմը արդեն իր գագաթնակետում է, ՀԱԿ-ը շտապում է ապացուցել, որ ես իրեն «թերագնահատել» եմ։ Բա մեկը չկար էդ հանրահավաքում, որ մեծարգո Բագրատյանին հարցներ, թե բա ով է ցուցակագրելու ԼՏՊ-ի ու ՀՀՇ-ի վարած տնտեսական քաղաքականությունից տուժած մարդկանց։ Առաջարկում եմ, մի հատ էլ տենց ցուցակ կազմել ու որպես նախաձեռնության հեղինակ, սեփական օրինակով խրախուսում եմ մնացածին։  (ավելին …)


Աչքերից դեմնա էդ անտեր 2008 թիվը ժողովուրդ ջան։ Ոց որ երեկ լինեին բազմահազարաննոց միտինգները, երբ ԼՏՊ and Co.-ն հայտարարեցին հանցավոր ռեժիմի դեմ սկսված անողոք պայքարը։ Այ մարդ, կարողա ես եմ ֆոռմից ընկել ու հիշողությունս սկսելա բառախլիտ անել, բայց վռոդե բի 2008, 2009, 2010, 2011 թվերին ՀԱԿ-ը անընդհատ ասում էր, որ Մարտիմեկյան ողբերգության գլխավոր մեղավոր Քոչարյաննա, եթե չեմ սխալվում, անգամ ստորագրահավաք էր կազմակերպում Քոչարյանին Հաագային դատարանում մարդկության դեմ կատարած հանցանքների համար դատելու օգտին։ Քոչյանով չէին սահմանափակվում, իմ հիշելով «ավազակապետության» բաղկացուցիչ մասերի թվին էր դասված նաև ԲՀԿ-ն ու անձամբ Ծառուկյանը։ Մոտս մի տրամաբանական հարցա առաջացել էս քարոզարշավ կոչվող շոուի ընթացքում. բա ո՞նց եղավ, որ ՀԱԿ-ը հերիք չի, չի քլգնում ԲՀԿ-ին, դեռ մի բան էլ լավ էլ սիլիվիլիներա անում հետները։ (ավելին …)


Թվում է, թե ի՞նչ կապ ունի Րաֆֆին չինական ավտոբուսների հետ։ Միանգամից ասեմ, որ ուղղակի կապ չկա, բայց Րաֆֆին ու ավտոբուսների էպոպեան դարձել են վերջին օրերի բուռն քննարկումների գլխավոր թեման։ Անդրադառնամ երկու խնդիրների առանձին-առանձին։ (ավելին …)


Երեկ անդրադարձա նրան, որ ՀԱԿ-ի որդեգրած քաղաքականությունը վկայում է կամ նրա մասին, որ իրենք չեն կարողանում ընկալել իրականությունը, կամ էլ մարդկանց են էշի տեղ դրել։ Ջհանգիրյանի առաջացրած դիսսոնանսը դեռ չէր հանդարտվել, երբ ծլեց ամենայն հայոց տնտեսության մեսսիա, մեգա հանճար ու իմաստուն, «նախկին» նախդիրով առաջավոր տիտղոսակիր՝ Հրանտ զՀանճարեղագույն Բաղդասարյանը։ Ուղղակի չեմ կարող չանդրադառնալ նրա 3-րդ բաց նամակին, քանի որ սույն փայլուն ուղեղը պարզապես ֆենոմենալ ցինիզմ է դրսևորել… (ավելին …)


Կարդում եմ Ջհանգիրյանի հայտարարությունը ու մոտս ակամայից մի հարց է առաջանում.

ՀԱԿ-ում կորցրել ե՞ն իրականության զգացումը, թե՞ ժողովրդին են էշի տեղ դրել։

Հասկանում եք, տվյալ պարագայում ընդհանրապես կապ չունի, թե ես ոնց եմ վերաբերվում ԼՏՊ-ին, Ջհանգիրյանին կամ առհասարակ ՀԱԿ-ին, որովհետև ես նույնակերպ վատ եմ վերաբերվում նաև նույն Հանրապետականին, Բարգավաճին, Դաշնակներին և ՕԵԿ-ին։ Հարցը կայանում է նրանում, որ մի քիչ դիսսոնանսա առաջացնում նման հայտարարությունից, նամանավանդ, եթե այն արվում է մի քղաքական ուժի կողմից, որի վերնախավն իր ադիոզությամբ ու հակասականությամբ չի զիջում անգամ ՀՀԿ-ին։ Էլ չեմ ասում, որ ՀԱԿ-ը իր վերջին հանրահավանքներին անգամ Կյանքի Խոսքի աջակցությամբ էլ չկարողացավ մի քանի հազարից աավել մարդ հավաքի։ (ավելին …)


Երեկ կայացավ Ազատ Դեմոկրատներ նորաթուխ կուսակցության համագումարը։ Ոչ իրազեկ մարդկանց տեղեկացնեմ, որ այս կուսակցությունը հիմնականում կազմված է նախիկն կոնգրեսականներից, որոնք ժամանկին տրոհվեցին ՀԱԿ-ից, որովհետև չէին դավանում ՀԱԿ-ում առկա բոլշևիկական մոտցումները։ Հիմա, այս կուսակցությունը դաշինքի մեջ է մտել Ժառանգության հետ և ընտրություններին մասնաակցելու է վերջինիս հետ ընդհանուր ընտրացուցակով։ Էս ներածակաան մասը, հիմա եկեք հասկանանք ով են իրենք ու ինչ են ուզում, իսկ դրա համար շատ հեռու գնալ պետք չի, ուղղակի եկեք վերլուծենք ԱԴ առաջնորդ Քոբոբելյանի ելույթը։

Պետությունն այսօր կանգնած է ոչ միայն խորը սոցիալ-տնտեսական, այլեւ իրավական, պետական կառավարման ճգնաժամի առաջ: Դա բոլորիս համար ակնհայտ է եւ դառը իրողություն: Իմ խորին համոմզմաբ, դրա պատճառներն առաջին հերթին իրական մրցակցության եւ անկախ դատական համակագի բացակայությունն են:  (ավելին …)


Ի՞նչ է պետք մի որևէ ժողովրդի ստրկացնելու ու հլու ծառա սարքելու համար: Ոմանք կասեն, ո պարզապես ռազմական օկուպացիան բավական է, իսկ ես ասում եմ, որ դա այդպես չէ: Ասեմ ավելին, եթե չես զրկում ժողովրդին իր հենքերից, օկուպացիան միայն ավելի է ուժեղացնելու այդ ժողովրդի ոգին ու միասնականությունը: Այ, եթե զրկում են ժողովրդին այն արժեքներից, որոնք բարոյական ու գաղափարախոսական հիմք են հանդիսանում մարդկանց համար, որոնք մարմնավորում են ժողովրդի ու պետականության ինքնագիտակցությունը, ապա արդեն գործ ենք ունենում ոչ թե կոնսոլիդացված մարդկային ամբողջության հետ, այլ անողնաշար ինչ որ զանգվածների, որոնցում, լավագույն դեպքում կան միայն առանձին չկոտրված անհատկանություններ:
Ինչու՞ եմ ես գրում սա: Ես գնալով ավելի հստակ եմ տեսնում, թե կոնկրետ ինչ պրոցեսսներ են նախանշվել արդեն: Վերջին մի քանի ամիսները պարզապես ակնհայտորեն ցույց տվեցին, որ կան ինչ որ շահագրգիռ կողմեր, որոնք շատ հետևողական ու մանրամասն պլանավորված (ավելին …)


Հիշում եմ, թե ինչ էր կատարվում 2008-ին` նախագահական ընտրությունների շրջանում: Հիշում եմ՝ ինչ մարդիկ էին հավաքվել ՀԱԿ/ՀՀՇ-ի կողքը: Հիշում եմ նաև, որ ինձ զգում էի Անդերսենի “Մերկ Արքա” հեքիաթի միջի երեխայի պես: Չէ, նենց չէր, որ Սարգսյանին էի բալետ անում, անգամ իրեն չընտրեցի, բայց սկզբունքային դիրքորոշում ունեի, որ ԼՏՊ-ին էլ չեմ ընտրի: Ինձ զարմացնում էր, թե ինչպիսի հեշտությամբ մարդիկ մոռանում են մի քանի տարվա վաղեմության իրավիճակը: Փառք Աստծո հիմա էլ 2008ը չէ:

Ճիշտ է, ժողովուրդը մասսայապես հիասթափված է թե՛ իշխանություններից, թե՛ “ընդդիմություններից”, սակայն մի բան կա, որ փոխվել է` մարդկանց աչքերը բացվել են: Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ դիրքորոշումը էականորեն չի փոխվել` ԼՏՊ-ին մեռնեմ, չեմ ընտրի, իսկ Սարգսյանին կընտրեմ միայն այն դեպքում, եթե Քոչարյանը որոշի վերադառնալ: Այնուամենայնիվ, սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Եկեք քննարկենք, թե ինչի վերածվել ՀԱԿ-ն այսօր:  (ավելին …)


Արյաաաա, ազգային ժողովի ընտրությունները մոտենում են, ինչը նշանակումա, որ հեսա Հայաստանում ինչքան 100կգ-ից ավել կշռող ու կոստյում ունեցող ձյաձյա կա, սկսելու են ինչքան ուժ ունեն սիրել Հայաստանը ու հայ ժողովրդին: Ադաթի համաձայն նրանք հատկապես սիրելու են մեր ուղեղները, ասել Նաստյա Կամենսկիխ «Նե լյուբի մնե մոզգի»: (ավելին …)