Posts Tagged ‘ԼՏՊ’


Ժող, մի հատ նենց բոմբած հարցազրույց եմ կարդացել 1in.am-ում ամենայն հայոց Չակ Նորրիս՝ Գոռ Վարդանյանի կատարմամբ, որ պարզապես չեմ կարա չմեջբերեմ դրա ամենավեհ մտքերը։ՃՃՃՃ

«Մարտի 1-ին մարդկանց ամբոխ էր հավաքված, ովքեր ուղղորդվում էին մի ուժից, ես մարտի 1-ի հետ կապված մեղադրում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նա կարող էր գալ, կանգնել և կանխել, և սա նրան ավելի մեծ համբավ կբերեր: Քաղաքը ավերեցին, ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չեկավ, չկանխեց, միայն նա կարող էր գալ, կանխել, նա իմ աչքից ընկել է: Ես նրան որպես առաջին նախագահ շատ հարգում էի, բայց այս քայլով նա ահագին ընկավ իմ աչքից»:

«Ասում ենք՝ ժողովրդին ծեծում են, կրակում են, բայց նույն ժողովուրդը մեծամասամբ գյուղերից եկած նարկամաններ էին, ես նրանց դեմքով եմ ճանաչում: Խորհուրդ կտամ նայեք միտինգավորների կոշիկներին…»:

«Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ պատասխանատու էր երկրի անվտանգության համար, քաղաքի կարգ ու կանոնի համար»։ (ավելին …)


Հենց նոր իմացա, որ ավարտվել են Սարգսյան-Ծառուկյան առանց այն էլ ձգձգված բանակցությունները, ընդ որում ավարտվել են նրանով, որ Ծառուկյանը հրաժարվել է կոալիցիա կազմել, ինչպես նաև առաջարկվող բոլոր նախագահական պորտֆելներից։ Ճիշտ է, պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա, սրա մասին հայտարարել է միայն Salq.am-ը, բայց հաշվի առնելով, որ այս լրատվամիջոցը մոտ է կանգանած հանրապետական վերնախավին, ապա ես կարծում եմ, որ կարելի է վստահել այս տեղեկատվությանը։

Ի՞նչ է նշանակում այս իրադարձությունը։ Հաշվի առնելով հետընտրական զարգացումներն ու ասեկոսեները, ինչպես նաև Քոչարյանի երկրորդ այցը Մոսկվա, կարծում եմ, որ սա ուղղակի նշան է նրա, որ Քոչարյանը որոշել է վերադառնալ քաղաքականություն։ ԲՀԿ-ն առանց այն էլ գրեթե մոնոպոլիզացրեց «ընդդիմադիրի» ամպլուան նախընտրական քարոզարշավի ընթացքում ու այն աստիճան խորացավ այդ գործընթացի մեջ, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ին մնաց երկու այլընտրանք՝ դառնալ ՕԵԿ 2, կամ էլ բռնել այն ուղին, որի մասին հիմա ենք խոսում։ (ավելին …)


Էսօր ուզում եմ անդրադառնալ իմ «սիրելի» ՀԱԿ-ի ոչ պակաս «սիրելի» համակարգող Լևոն Զուրաբյանի փառահեղ հարցազրույցին, որը նա տվել է Ազատություն ռադիոկայանին՝ մասնավորապես անդրադառնալով ՀԱԿ-ը լքող կուսակցությունների հարցին։ Կանդրադառնամ մաս-մաս՝ անելով ակնարկներ։ Դե գնացինք.

Տարակարծություններ միշտ էլ եղել են, բայց որ անհաղթահարելի տարաձայնություններ կան, որոնց պատճառով որեւէ ուժ ցանկացել է դուրս գալ ՀԱԿ-ից, դրա մասին երբեւիցե ոչ ոք չի բարձրաձայնել քաղխորհրդում: Ավելին ասեմ՝ ՀԱԿ-ից դուրս գալու որոշման մասին մենք իմացել ենք մամուլից: Մեզ հետ ոչ ոք չի խոսել, ոչ ոք չի զգուշացրել նման քայլի մասին. սա արդեն ինչ-որ բան նշանակում է։

Ես չեմ ցանկանում մտնել փոքր եսասիրական հարցերի քննարկման մեջ: Իրենք թող բացատրեն, թե ինչն է իրենց որոշման հիմքում ընկած։ (ավելին …)


Էսօր առավոտ բարի լույսով մի հատ զավեշտալի լուր կարդացի Haynews.am-ում։ Կհիշե՞ք, որ սրանից մի քանի օր առաջ Հայաստան էր ժամանել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և բարեփոխումների կուսակցության պատվիրաությունը և մի շարք հանդիպումներից հետո հայրենական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հայտարարություն էր տարածել առ այն, որ խորհրդարանական ընտրությունները իրականում առաջընթաց կարելի է համարել ժողովրդավարացման տեսակետից։ Հիմա մի կողմ դնեմ այն հանգամանքը, որ ինձ խորապես պո բառաաբանույա Հայաստանի ժողովրդավարացման հարցը (նախ չեմ հավատում, որ տենց բան կա և հետո էլ, առավել ևս չեմ հավատում, որ Հայաստանում տենց բան կարողա լինի) ու հատկապես պո բառաբանույա, թե ինչ կարծիք ունեն դրա շուրջ տարբեր արևմտյան քաղաքական ուժեր և խմբակներ, բայց այս մի դեպքն ուրիշա։ (ավելին …)


Ես արդեն հասկացել եմ, որ եթե լևոնական մամուլում ինչ որ մի հոդվածում գրվումա «հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ», նշանակումա, որ էդ հոդվածը ոչ միայն դեզինֆորմացիայա, այլ նաև մառազմատիկ դրսևորումներով հագեցած ինչ որ մի հիմարություն։ Այ օրինակ, «Հյակական ժամանակ» թերթը գրումա.

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի շրջապատում քննարկվում է հոկտեմբեր-նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու տարբերակը։ Ըստ այդմ, Սարգսյանը սեպտեմբերին պետք է հրաժարական տա: (ավելին …)


Էս վերջին շրջանի նախընտրական թոհուբոհը, սահմանի վրայի միջադեպերը, հասարակական մանր-մունր իրադարձությունները, վեռտուներն ու ԲՏՌները մի տեսակ շեղեցին ուշադրությունս այս ընտրությունների ըստ իս գլխավոր ինտրիգից՝ Քոչարյանի ֆակտորից։ Այնինչ ահագին մտածելու բան կա, որովհետև նախընտրական վերջին շաբաթվա դրությամբ խաղաթղթերի մի մասը բացվել է, մյուս մասը կիսաբացվել, ահագին ռակիռովկեք են արվել… Մի խոսքով հիմա մի քիչ ավելի իրականությանը մոտ վերլուծություն կարելի է անել, քան քարոզարշավի սկզբին։

Նախ, ես միայն ամրապնվեցի իմ այն համոզման մեջ, որ էս սաղ նախընտրական բեմականացված ներկայացումը ռազմական լեզվով ասված՝ разведка с боем էր։ Ասել է թե, Քոչարյանը փորձում է գտնել Սարգսյանի թույլ տեղերը ու գնահատել, թե ինչքանով են դրանք թույլ իրականում ու ինչպես կարելի է օգտվել դրանից։ Սակայն նա դա անում է խիստ զգույշ ու հնարավաորինս անուղղակի, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա միանգամից ետ քաշվի։ (ավելին …)


Ահա այսպիսի վերնագրով մի հոդված էր «Չորրորդ իշխանություն» թերում։ Ես էլ ասի մի հատ կարդամ հիմա ինչ են մոգոնել մոմի լույսի սիրահարնները։ Դե իհարկե նախաձեռնությունը մեգատնտեսագետ ու ջերմուկով Շվեյցարիային աբգոն անող Հրանտ Բագրատյանինն էր, որը հայտարարել է հանրահավաքի ժամանակ, որ ՀԱԿ-ը սկսելու է ցուցակագրել իշխանությունների տնտեսական քաղաքականությունից տուժած քաղաքացցիներին…

Ամեն անգամ, երբ ինձ թվում է, թե ՀԱԿ-ի ցինիզմը արդեն իր գագաթնակետում է, ՀԱԿ-ը շտապում է ապացուցել, որ ես իրեն «թերագնահատել» եմ։ Բա մեկը չկար էդ հանրահավաքում, որ մեծարգո Բագրատյանին հարցներ, թե բա ով է ցուցակագրելու ԼՏՊ-ի ու ՀՀՇ-ի վարած տնտեսական քաղաքականությունից տուժած մարդկանց։ Առաջարկում եմ, մի հատ էլ տենց ցուցակ կազմել ու որպես նախաձեռնության հեղինակ, սեփական օրինակով խրախուսում եմ մնացածին։  (ավելին …)