Posts Tagged ‘բլոգ’


Ժողովուրդ, շատերը բողոքում են, որ ոչ մի բան չի արվում աղանդների դեմ պայքարելու հարցում։ Համաձայն չեմ, շատ բաներ արվում է, ուղղակի մինչ այս տեղեկատվական դաշտը կամ մոնոպոլիզացված էր, կամ քաոտիկ։ Երեկ մենք Blog News-ում վերահրաարակեցինք մի նյութ, որտեղ պարզ ցույց էր տրվում Կյանքի Խոսք աղանդի իրական դեմքը և անհերքելի ու տեսագրված փաստեր էին մեր շոուբիզնեսի ակնառու մի շարք ներկայացուցիչների և այսս աղանդի սերտ կապերի մասին։

Կյանքի Խոսքն այս անգամ չէր կարող հեռացնել տեսանյութը համացանցից, քանի որ այն տեղադրված է vimeo-ում, որը չի վերահսկվում Կյանքի Խոսքի կողմից, ինչպես դա արվում է youtube-ի պարագայում։ Ընդամենը մի քան իժամվա ընթացքում նյութը արդեն նայել են մոտ 30000 հազար մարդիկ ու աղանդը տեսնելով, որ չի կարողանում ստանդարտ կերպով պայքարի դրա դեմ, մոբիլիզացրել է համացանցում առկա իր բոլոր կողմնակիցներին ու կարեկցողներին, որպեսզի վերջիններս ամեն գնով կասեցնեն նյութի հետագա տարածումը։ Ընդ որում, վերջիններս չեն խորշում կիրառվող միջոցներում։ Դրանք արտահայտվում են մեկնաբանություններում իբր նեյտրալ մարդկանց կողմից «առողջ քննադատության» կիրառումից սկսած, նյութը տարածելու ու դիտելու դեպքում ընկերների ցուցակից հեռացնելու մասին սպառնալիքներով շարունակած ու բացահայտ սպառնալիքներով վերջացրած։ (ավելին …)


Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ ջերմորեն ընկալվեց մի տարի առաջ գրվածս «10 խորհուրդ ապագա Դոն Ժուաններին» գրառումս, երբ այն օրերս վերահրապարակեցինք Բլոգ Նյուզում, ինչպես նաև այն, որ եղան մի քանի կոչեր գրել նմանօրինակ գրառում, բայց արդեն աղջիկների մասին, որոշեցի չզլանալ ու այդպես էլ անել։ Միանգամից զգուշացնեմ, որ ես չեմ հավակնում բացարձակ ճշմարտության կրողի ստատուսին ու գրառման մեչ հնչելիք մտքերն ու եզրահանգումներն ունեն սուբյեկտիվ բնույթ և հիմնված են իմ դիտարկումների վրա։ Դե եկեք հիմա գրենք էն կարծրատիպերի մասին, որոնք առկա են մեր աղջիկներից շատերի մոտ ու խանգարում են նրանց հաջողությանը անձնական կյանքում. (ավելին …)


Էսօր արդեն մի քանի լրատվամիջոցում կարդացի, որ ոստիկանությունը արդեն սոցիալական ցանցերինելա հետևելու, մասնավորաես՝ ֆեյսբուքին։ Ի՞նչ է սա նշանակում, լա՞վ է, թե՞՝ վատ, ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ։

Առաջին տպավորությունս բացասական էր ու ավելի շատ հիմնված էր էմոցիաների վրա. «մենակ ֆեյսբուքն էր մնացել, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտել իրենց մտքերը, էդ էլ են ուզում հարամեն» միտքը ծագեց սկզբում։ Սակայն մի հատ եկեք հարցին ավելի խորը նայենք ու հասկանանք, թե ինչով է սա պայմանավորված և արդյոք սա ինչ որ աննախադեպ բան է, որ մենակ Հայաստանում են կիրառում, կամ ասենք մենակ հետամնաց երկրներում… (ավելին …)


Դեռ չէին հասցրել հնանալ հիշողությունները այն մասին, թե ինչպես Մեդիամաքսը փորձեց պադստավկա անել մեզ՝ մեր համար շատ դժվար պահի, երբ մեզ մատուցեցին մի նոր подлянка, ընդ որում միևնույն կայքի կողմից։ Մինչ բուն թեմային անցնելը, նկարագրեմ մի երկու բառով, թե ինչը ինչից հետո եղավ, որովհետև կարող է լինեն մարդիկ, ովքեր տեղյակ չեն էս պատմություններից։
Ուրեմն, սրանից երկու շաբաթ առաջ, երբ ՍԱՍ Գրուպը մեզ դատի էր տվել, մեր օգնության կոչին արձագանքեցին շատ-շատերը, ընդ որում ոչ միայն լրագրողներ ու բլոգերներ, այլ սովորական մարդիկ, որոնք ոչ մի առնչություն չունեն մեդիա դաշտի հետ։ Չեմ ասում բոլորն անխտիր աջակցեցին, շատերն ուղղակի չանդրադարձան սրան և լուռ անկողմնապահությամբ արտահայտեցին իրենց չեզոք դիրքորոշումը, բայց միակ լուրջ լրատվական ռեսուրսը, որ ոչ միայն չեզոք մնաց, այլև բացահայտ մեր դեմ դուրս եկավ՝ Մեդիամաքսն էր, որի տնօրենը մաղձոտ մի հոդված գրեց՝ փորձելով հիմնավորել, որ Բլոգնյուզին օգնել պետք չի, դեռ մի բան էլ տեղնա մեզ։
Էդ անցավ, մենք ի վերջո կարողացանք հաղթահարել դժվարությունները ու նաև մեր աջակիցների ակտիվ աջակցության շնորհիվ հաջողությամբ հանգուցալուծել ծագած խնդիրները ՍԱՍ Գրուպի հետ։ Ու ի՞նչ եք կարծում, Մեդիամաքսը տեղը տիտիկ արե՞ց։ Որքան էլ զարմանալի է, բայց չարեց ու մի հատ էլ հոդված գրեց ամենայն Մեդիամաքսի տնօրենը, որտեղ «բռնցնում էր» ընկերոջս՝ Արամին, ով պո խոդու Բլոգ Նյուզի գլխավոր խմբագիրնա, իբր անհետևողականության ու անսկզբունքայնության մեջ։ Մի խոսքով ցեխի նոր չափաբաժին նետվեց Բլոգ Նյուզի վրա։ (ավելին …)


Շուտով կլարանա 3 ամիս ինչ ընկերներով հիմնադրեցինք http://www.blognews.am կայքը։ Շատերիդ երևի կարիք չկա պատմելու, թե ինչ արագությամբ ու հաջողությամբ աճեց ու զարգացավ մեր նախաձեռնությունը։ Ու դա ուներ մի շարք հասկանալի պատճառներ, որոնցից ես կառանձնացնեի թերևս ամենակարևորը՝ մենք մաքսիմալ անաչառ ու անկողմանակ ենք մեր աշխատանքում, իսկ մեր գերնպատակն է, որպեսզի Բլոգ Նյուզը միշտ լինի մարդկանց կարծիքների փոխանակման ազատ հարթակ։ Մեկ երբեք նպատակ չենք ունեցել լավ կամ վատ ներկայացնել այս կամ այն մարդուն, երևույթը, ուժը։ Մեր կարևորագույն սկզունքն ու գործառույթը ի սկզբանե եղել է ու կմնա այն, որ
Այժմ մեր նախաձեռնությունը վտանգված է, որովհետև մեր Հայաստանում օլիգարխները սովորել են արդեն, որ ամեն ինչ կարելի է ուժեվ ու փողով իրենց ուզածին հարմարեցնեն։ Թերևս միակ անհասանելի ոլորտը նրանց համար համացանցն է մնացել, իսկ այժմ ՍԱՍ-ի արտակ հավակնում է դա էլ ապականել։ Ստորև տեղադրել եմ իմ ընկերոջ՝ Բլոգ Նյուզի համահիմնադիր ու գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի գրածը իրավիճակի մասին։ Կարդացեք, ծանոթացեք, միացեք մեզ, որովհետև մեր գործի պտուղները նաև դուք եք քաղում։Բլոգ Նյուզը բոլոգոլորտի ուղղեցույցն է ու հնարավորինս հետաքրքիր ու օբյեկտիվ քաղվածք է կազմում հայկական համացանցում առկա մտքերի ու իրադարձությունների մասին։ Ուստի, եկեք ցույց տանք, որ էս երկրում դեռ ամեն ինչն ու ամեն ոք չէ, որ գնվում է ու վաճառվում, կամ ընկրկում ամեն մի հաստավիզ սրիկայի դիմաց։

(ավելին …)


Երեկվանից http://www.blognews.am-ում բուռն քննարկումներ են ծավալվում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատարագի ժամանակ հնչեցրած կոչի վերաբերյալ։ Ուզում եմ հակիրճ անդրադարձ կատարել, որով ի ցույց կդենմ իմ տեսակետը և որպես ՀՀ քաղաքացի, և որպես կնքված քրիստոնյա, և որպես տվյալ կայքի գործունեության համար պատասխանատվություն կրող մարդ։
Հարգելի ու ոչ հարգելի քննադատներ, ո՞վ է ասել, որ Հայ Առաքելական Եկեղեցին՝ ի դեմս Կաթողիկոսի, իրավունք չունի կրոնական հարցերից զատ այլ թեմաների անդրադառնալու, առավել ևս, որ նմանատիպ հայտարարություններ իրենց երկրներում արել և անում են նաև այլ հոգևոր առաջնորդներ՝ Հռոմի Պապը, Ռուսաստանի Պատրիարքը, Ղպտական Եկեղեցու Պատրիարքը և այլոք։ Որքան էլ դա ոմանց դուր չգա, բայց մեր եկեղեցին զուտ կրոնական կառույց չէ, այն հանդիսանում է մեր ազգի ու պետականության ողնաշարն ու հիմքը, ուստի շատ բնական է, երբ երկրի հոգևոր առաջնորդը կարևորում և հայտարարություն է անում ազգի և պետականության համար առանցքային դեր խաղացող ընտրությունների վերաբերյալ։ Առավել ևս, որ տվյալ հայտարարության մեջ չկար քարոզչության նշույլ անգամ։ Կաթողիկոսն ուղղակի ընդգծեց ընտրությունների կարևորությունը, իսկ կոչի իմաստը նրանում էր, որ թե´ ժողովուրդը, թե´ իշխանությունները ևս գիտակցեն դրանց կարևորությունը։ (ավելին …)