Posts Tagged ‘ամուսնություն’


Նենցա ստացվել, որ էս քանի օրա նորից ահագին սկսել եմ մտածել մեր հասարակական կայնքի որոշ նյուանսների մասին, մասնավորապես աղջիկ-տղա փոխհարաբերությունների մասին։ Ասեմ, որ առհասարակ, բավականին հետաքրքիր թեմայա, որովհետև տալիսա վերլուծության լայն հորիզոն ու համեմատականներ անցկացնելու մեծ դիապազոն։ Ուզում եմ քննարկել «Ընկերություն» ասվածը. ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ գործառույթներ է իրականացնում, ո՞րն է դրա նպատակը, արդյո՞ք ակտուալ է «ընկերություն» ասվածի արդի ընկալումը մեր հասարակությունում։ Եկեք քննարկենք նշված կետերը։ (ավելին …)


Սրանից մի տարի առաջ, երբ դեռ blog.armenianherald.com պրոեկտն էինք անում, մի անգամ որոշեցի հարցազրույց մերցնել մի մարմնավաճառից։ Ասեմ, որ բավականին բարդ էր գտնել մեկին ով կհամաձայնվեր խոսել այս թեմայից ու քիչ թե շատ դիտարժան բան կասեր, սակայն բախտս բերեց երևի ու ես առնչություն ունեցա մի գիշերային թիթեռնիկի հետ, ով համաձայնվեց պատմել իր պատմությունը։

Հարցազրույցը արդեն տարուց ավել է ինչ իմ դիկտաֆոնի մեջ էր, բայց այդպես էլ չէի հրապարակել, իսկ այսօր որոշեցի չալարել ու անել դա։ Հերոսուհու անունը փոխված է հասկանալի պատճառներով ու նրա հավաստմամբ, նա հարցազրույցը տալուց ընդամնեը 2 ամիս առաջ էր սկսել զբաղվել մարմնավաճառությամբ։ Արմինկան բարետես աղջիկ էր՝ բավականին կրթված ու հումորով, նրա հայրական կողմը Ուկրաինայից է, իսկ մայրականը՝ Հայաստանից։ Մնացածը ստորև. (ավելին …)


Ուզում եմ առաջին ու վերջին անգամ հանգամանալից անդրադարձ կատարել հայաստանյան իրականությունում արդեն կատաստրոֆիկ մասշտաբի կողմնակի խնդիրներ ստեղծող նախամուսնական սեքսի, իսկ ավելի ճիշտ դրա տաբուացման հիմնախնդրի մասին։ Չեմ թաքցնի, որ այս հարցին անդրադառնալու վերջնական որոշում կայացրի Նովրուզ բայրապյան հերթական էպոպեաներից ու դրանց շուրջ ծավալված քննարկումներից հետո։ Երկար մտածելուց հետո եկել եմ այն եզրակացության, որ եթե առկա տաբուացված վիճակը չփոխվի, ապա զուտ ժամանակի հարց է, որ մենք վերածվենք մի ազգի, որի երիտասարդության մեծ մասը ուղղակիորեն կտառապի հոգեբանական տարբեր բարդույթներով ու շեղումներով, իսկ բարոյահոգեբանական մթնոլորտը էլ ավելի կդեգրադացվի։ Ստորև կհիմնավորեմ, թե ինչն է ինձ ստիպում այս տեսակտեն ունենալ։ (ավելին …)


Խոստացա առանձին անդրադառնալ այն հարցին, թե կոնկրետ ինչու չեմ ուզում հայ ընկերուհի: Իրականում պատճառները շատ են ու տարատեսակ, սակայն փորձեմ կետ առ կետ բերել այն փաստարկները, որոնք ինձ օրեցօր ավելի են մոտեցնում իմ այս ինչ որ չափով ռադիկալ այս դիրքորոշմանը:

Նախ, մի քիչ գիտական ինֆո տամ: Ուրեմն, եթե տեղյակ չեք, ապա իմացեք, որ 20 տարեկանից հետո աղջիկների մոտ սկսվում է հորմոնալ դիզբալանս, եթե նրանք չեն սկսում ապրել սեռական կյանքով: Այս հանգամանքով են բացատրվում այնպիսի երևույթներ ինչպիսիք են մեր մոտ հաճախ հանդիպող բեղումորուքով աղջիկներ, անհասկանալի ագրեսիան կամ զգացմունքայությունը իգական սեռի որոշ ներկայացուցիչների մոտ, և այլ շատ մանրմունր երևույթներ: Շատ աղջիկներ դեղամիջոցներ են ընդունում, որպեսզի այս դիզբալանսի ֆիզիկական հետևանքները մեղմվեն, բայց ինչ դեղ կօգնի հոգեկան հետևանքների դեմ պայքարելու: (ավելին …)


Ժողովուրդ գիտե ինչ կայֆ բանա հոգեբան լինելը կամ գոնե հոգեբանություն ուսումնասիրելը: Ասեմ, որ բացի բավականին պահանջված մասնագիտություն լինելուց հոգեբանությունը անփոխարինելի գործիք է քարոզչական ու հակաքարոզչական գործունեություն ծավալելու համար: Երբ դու ունես անհրաժեշտ գիտելիքներ, բազմաթիվ տարածված միֆեր կարողանում ես քարուքանդ անել առանց ավելորդ էմոցիաների և կռվի ու դավի: Այս անգամ ուզում եմ մանրամասն քննարկեմ վերջին տարիների և նույնիսկ տասնամյակների ընթացքում խիստ ամրացած ու ամրացող հոմոսեքսուալիզմի մասին միֆերն ու լեգենդները: Քննարկենք ու քլնգենք ամենատարածվածներն ու վտանգավորները: (ավելին …)


Մեծերից մեկն ասել էր, որ Աստված ոչ անի` ծնվել փոփոխությունների դարաշրջանում: Կյանքը ցույց է տալիս այս պնդման ակտուալությունն ու իրականությունը, նամանավանդ մեր խեղճ հայ ազգի օրինակով: Փոփոխությունների հարվածի տակ առաջինը ընկավ մեր ծնողների սերունդը, որ պետք է դառնար Սովետական Միության ոսկե սերունդն ու լուսավոր ապագայի կերտողը, այնինչ հայտնվեց խորը հիասթափության ու չիրականացած հույսերի անծայրածիր անապատում: Ինչ վերբերում է մեզ` 80-ական, 90-ական թվականների ծնվածներիս, ապա մեր վիճակը ավելի բարդ է, որովհետև նախորդ սերունդը գոնե ուներ որոշակի բացարձակ իդեալներ, լուսավոր ապագայի ունիվերսալ տեսություն, իսկ մենք դրանից էլ զրկվեցինք: Եկեք վերլուծենք ու համեմատականներ անցկացնենք: (ավելին …)


Միանգամից, քանի սումոչկա, մանիկյուռ, բջջային հեռախոս ու ձեռքի տակ հայտնված բաները չեք սկսել շպրտել համակարգչի էկրանի վրա, ուզում եմ պաշտոնապես հայտարարեմ, որ սույն գրառումը բոլոր իգական սեռի ներկայացուցիչների մասին չէ: Հնարավոր է մի քիչ գռեհիկ է հնչում վերնագիրը, բայց դե համաձայնվեք, կնաբանությունն էլ մի քիչ սնդոսափայել՝ մեր լեզվով ասած գլամուռնի հնչերանգ ունի: (ավելին …)