Posts Tagged ‘ԱՄՆ’


Ժողովուրդ, բնավ ցանկություն չունեմ խորանալու Օսկանյանի գործի քննարկման, դրա արդար-անարդար լինեու մեջ, ինձ տվյալ հարցի կոնտեքստում մեկ հարց է հուզում. ինչո՞ւ է ԱՄՆ Դեսպանը իր քիթը հերթական անգամ մտցնում մեր ներքին հարցերի մեջ ու մեզ էլ ինչ որ ցուցումներ տալիս, թե որն է «օրինականությունն ու ժողովրդավարությունը»։ Հաջորդ հարցը, որը կարելի է դասել հռետորականների դասին. ո՞ւր են այն «հայրենասերները», ովքեր երեք ֆեյյսբուքում շուխուռ-ղալմաղալ էին բարձրացրել Ռուսաստանի դեսպանի հայտարարությունից հետո, երբ վերջինս ընդամենը մատնանշել էր, որ հայերին ոչ ոք զոռով Ռուսաստան չի տանում։ (ավելին …)


Որքան է զավեշտալի հնչի ոմանց համար, բայց Իրանը պատրաստվում է իսրայելա-ամերիկյան հավանական ներխուժման դեպքում, իր ախոյանների մարտական ուղղաթիռների դեմ պայքարել նաև հրացաններով։ Խոսքը խոշոր տրամաչափի (14.5մմ տրամաչափի) Shaher դիպուկահար հրացանի մասին է, որը Իրանի ռազմական արդյունաբերությունը հանրությանը ներակայացրեց բոլորովին վերջերս։ Ռազմական փորձագետների կարծիքով, այս հայտարարությունը ամենևին էլ զուրկ չէ հիմնավորվածությունից։ Օրինակ լիովին ռեալ է խոցել ամերիկյան հիմնական մարտական ուղղաթիռ համարվող «Ապաչները»՝ խոցելի տեղերը իմանալու դեպքում։ Սա ուղակի տեսական հավանականություն չի, Իրաքյան 2-րդ պատերազմի ժամանակ, իրաքցի մի աշխարհազորային վայր էր գցել Ապաչը 19-րդ դարի վերջում արտադրված հրացանի կրակոցով։ (ավելին …)


Սիրիան դեռ հորով-մորով չարած «քաղաքակիրթ» աշխարհը արդեն անցել է Իրանի դեմ տեղեկատվական դիվերսիաների, ինչես նաև պարարտ հող նախապատրաստելուն, որ վաղը-մյուս օրը հերթական «արդարացի» պատերազմը սանձարձակի հերթական երկրի դեմ։ Նորություն չէր, որ ՄԱԿ-ը վաղուց արդեն վերածվել գրեթե ոչինչ չանող ու չովոշող կառույցի, բայց բավականին նոր երևույթ է, երբ ՄԱԿ-ը բացեյբաց օգտագործվում է, որպես տեղեկատվական պատերազմում օգտագործվող միջոց։ (ավելին …)


Այսօր առավոտվանից տեղեկատվություն է տարածվել, թե իբր ինչ որ անոնիմ աղբյուրներ հայտնել են, որ Հայաստան է ներթափանցել թալիբ ահաաբեկիչների մի խումբ։ Ճիշտն ասած, առաջին ռեակցիաս արտահայտվեց փռչացնելու տեսքով ու «էս ի՞նչ էշություն են հորինել», սակայն երբ կարդացի ԱԱԾ-ի ներկայացուցչի բավականին լղոզված ու ոչ «հա», ոչ «չէ» պատասխանը հարցին, թե համապատասխանու՞մ է արդյոք այս լուրը իրականությանը և համադրեցի տարածաշրջանում կատարվող պրոցեսների ու դրանց դինամիկայի հետ, մեջս մ տեսակ կասկած մտավ։ (ավելին …)


ԱՄՆ-ի պատասխանը երկար սպասել չտվեց. Երկու ռազմանավ՝ Թոմահավկ հրթիռներով զինված և ծովային հետևակայիններով բեռնված, ուղևորվել են դեպի Լիբիա։ Սա որակվում է, որպես պատասխան՝ Լիբիայում ԱՄՆ դեսպանի երեկվա սպանության համար։ Թեև ես այդքան էլ վստահ չեմ այս պնդման հարցում, սակայն, չէի էլ ասի, որ շատ թերահավատորեն եմ վերաբերվում, որովհետև գործ ունենք ԱՄՆ իմիջի հետ։

Մի կողմից, ԱՄՆ ռազմական դոկտրինի կետերից մեկի համաձաայն, ԱՄՆ նավատորմը պետք է մոտենա մոլորակի ցանկացած կետի, որտեղ կա անկայունություն, ուստի միայն սա բավարար է՝ բացատրելու վերոնշյալ երկու նավերի մանյովրները, բայց այլ հարց է, թե արդյո՞ք ԱՄՆ կկիրառի նավերի հարվածային ուժն ու դրանցում առկա զորքերը՝ պատժիչ գործողությունների համար, թե՞ պարզապես ականատես կլինենք պրոֆելակտիկ միջոցառման, որն այսքանով էլ կսահմանափակվի։ (ավելին …)


Ժողովուրդ ջան, անպայման նայեք այս ֆիլմը, որի հեղինակը սկանդալային համբավ ունեցող Մայքլ Մուրն է։ Երբ Ֆարենհայթ 9/11 լույս տեսավ, դրա ցուցադրություններն անմջապես արգելվեցին ԱՄՆ տարածքում, որովհետև ֆիլմում բարձրացվում են այնպիսի սուր հարցեր՝ ուղղված ԱՄՆ իշխանություններին, որ այն կարող էր իրոք խամանակին լուրջ խնդիրներ առաջացնել ԱՄՆ-ում։

Այժմ, երբ ԱՄՆ-ը բարով խերով մշակել է իր հասարակության ուղեղները և ցանկացած տեսակետի, որը չի համնկնում պաշտոնական տարբերակի հետ ինքնաբերաբար կպցվում է կոնսպիրոլոգիա պիտակը, ֆիլմն այլևս այդքան չի հիշվում։ Մի խոսքով, դիտեք ու դատեք։ Ես որ հավատում եմ փաստարկների մեծ մասին։ (ավելին …)


Սաֆարովի արտահանձնմանը և ներմանը անմիջապես հետևած Օբամայի սուր արձագանքը անմիջապես բազմաթիվ և հակասական կարծիքներ առաջացրեց։ Ընդ որում, եթե առաջին օրերին, երբ հայ հասարակությունը էմոցիոնալ շոկի մեջ էր, այդ արձագանքները հիմնականում դրական էին և միայն մի քանի զգուշավոր ձայներ էին, որ զգուշորեն ակնարկում էին, որ գիտե՞ք, մի քիչ տարօրինակ է, որ ԱՄՆ նախագահը և Պետդեպարտամեենտը այս աստիճան օպերատիվ և այս աստիճան կտրուկ են արձագանքում եղածին։

Արդեն գրեթե մի շաբաթ է անցել Սաֆարովի արտահանձնումից և գնալով ավելի են շատաանում սթափ գլխով արված վերլուծություններն ու գնահատականները և գնալով ավելի է սառում մարդկանց էնտուզիազմը ԱՄՆ-ի դիրքորոշման հետ։ Աչքերներս բացվում է էլի։ Իմ աչքերը վերջնականապես բացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությունից հետո, որում ասվում էր, որ ԱՄՆ-ը դեռ սսպասում է Հունգարիայի և Ադրբեջաանի պարզաաբանումներին։ (ավելին …)