Posts Tagged ‘Ազգային Ժողով’


Էսօր ուզում եմ անդրադառնալ իմ «սիրելի» ՀԱԿ-ի ոչ պակաս «սիրելի» համակարգող Լևոն Զուրաբյանի փառահեղ հարցազրույցին, որը նա տվել է Ազատություն ռադիոկայանին՝ մասնավորապես անդրադառնալով ՀԱԿ-ը լքող կուսակցությունների հարցին։ Կանդրադառնամ մաս-մաս՝ անելով ակնարկներ։ Դե գնացինք.

Տարակարծություններ միշտ էլ եղել են, բայց որ անհաղթահարելի տարաձայնություններ կան, որոնց պատճառով որեւէ ուժ ցանկացել է դուրս գալ ՀԱԿ-ից, դրա մասին երբեւիցե ոչ ոք չի բարձրաձայնել քաղխորհրդում: Ավելին ասեմ՝ ՀԱԿ-ից դուրս գալու որոշման մասին մենք իմացել ենք մամուլից: Մեզ հետ ոչ ոք չի խոսել, ոչ ոք չի զգուշացրել նման քայլի մասին. սա արդեն ինչ-որ բան նշանակում է։

Ես չեմ ցանկանում մտնել փոքր եսասիրական հարցերի քննարկման մեջ: Իրենք թող բացատրեն, թե ինչն է իրենց որոշման հիմքում ընկած։ (ավելին …)


Էսօր առավոտ բարի լույսով մի հատ զավեշտալի լուր կարդացի Haynews.am-ում։ Կհիշե՞ք, որ սրանից մի քանի օր առաջ Հայաստան էր ժամանել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և բարեփոխումների կուսակցության պատվիրաությունը և մի շարք հանդիպումներից հետո հայրենական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հայտարարություն էր տարածել առ այն, որ խորհրդարանական ընտրությունները իրականում առաջընթաց կարելի է համարել ժողովրդավարացման տեսակետից։ Հիմա մի կողմ դնեմ այն հանգամանքը, որ ինձ խորապես պո բառաաբանույա Հայաստանի ժողովրդավարացման հարցը (նախ չեմ հավատում, որ տենց բան կա և հետո էլ, առավել ևս չեմ հավատում, որ Հայաստանում տենց բան կարողա լինի) ու հատկապես պո բառաբանույա, թե ինչ կարծիք ունեն դրա շուրջ տարբեր արևմտյան քաղաքական ուժեր և խմբակներ, բայց այս մի դեպքն ուրիշա։ (ավելին …)


Երեկ, երբ ողջ ֆեյսբուքը քննարկում էր ՀԱԿ հանրաահավաքից հնչող հայտարարություններն ու կոչերը ու տարատեսակ գնահատականներ տալիս դրանց, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ևս անմասն չմնաց և արտահայտեց իր հեղինակավոր կարծիքը։ Մասնավորապես նա գրել էր.

Իմ գրասենյակում նստած լսում եմ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին հնչող ելույթները: Քիչ առաջ Լևոն Զուրաբյանն էր խոսում: Նա ասաց, որ այս ընտրությունները հիմնովին են կեղծվել: Ելնելով այս պահին ինձ մոտ կուտակված տեղեկություններից, պետք է ասեմ, որ, դժբախտաբար, համաձայն եմ Լևոնի հետ։ (ավելին …)


Ահա և կայացան չարաբաստիկ խորհրդարանական ընտրությունները ու եթե կային միամիտներ, որոնք կարծում էին, որ ամսի 6-ից հետո քֆրտոցը կպակասի ու ամեն ինչ աստիճանաբար կվերադառնա իր հուները, ապա նրանք էլ արդեն հասկացան, որ չարաչար սխալվում էին։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, իսկ երեկվանից հետո, արդեն պտռվել են վերջին դիմակները։ Եկեք մի պահ կանգ առնենք ու հասկանանք, թե ինչ կատարվեց ու ինչ իրավիճակ է հիմա։
Նախ, խոսենք ընտրությունների լեգիտիիմությունից ու ընտրակեղծիքներից։ Միանգամից ասեմ, որ անկասկած, հիմարություն կլիներ ակնկալել բյուրեղային մաքրության ընտրություններ, սակայն եթե դիտարկենք համեմատության մեջ, այս ընտրությունները առնվազն ոչ մի չափանիշով չէին առանձնանում մնացածի ֆոնին, որպես աննախադեպ ապօրինի։ Թերևս, միայն նախընտրական քարոզրշավի ընթացքում կիրառված սև փիառի արդյունաբերական ծավալներով և վերջ։ (ավելին …)


Բոլոր նրանց համար, ում բութ գլուխները չի մտնում, որ էսօր քաղաքական քարոզչություն անել չի կարելի, այդ թվում նաև սոցիալական ցանցերում, մեջբերում եմ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցազրուցը.

Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրն արգելվում է ցանկացած տեսակի քարոզչություն, այդ թվում սոցիալական ցանցերում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Քարոզչությունն ընդհանրապես արգելվում է, ցանկացած լրատվամիջոցով, ցանկացած եղանակով: Դա նշանակում է, որ նաեւ սոցիալական ցանցերում ներգրավված քաղաքացիները պետք է գիտակցություն դրսեւորեն  եւ չզբաղվեն քարոզչությամբ»,-  հայտնեց Տիգրան Մուկուչյանը: (ավելին …)


Դե ի՞նչ ժողովուրդ ջան, ոնց որ թե մտնում ենք եզրափակիչ փուլ, ևս երկու օր ու մի քանի օր զահլեքս էլ չեն տանի, բայց մինչև էդ, եկեք տեսնենք թե ինչ է կատարվում քարոզարշավային կյանքում։ Էլի մի քանի նորություն հակիրճ ներկայացնեմ Ձեզ.

1. Ժամանակ թերթը գրում է, որ ՀՀԿ-ի վերևների դուրը հեչ չի եկել, որ SAS-ի Արտակի կողմնակիցները քարոզարշավի շրջանակներում ցեխ են շպրտում Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի և նրա կնոջ՝ Սաթիկ Սեյրանյանի վրա։ Բանն այն է, որ Շահինյանը թեև դուս է եկել ՀՀԿ-ից, բայց ասում են, թե ներքին պայմանավորվածություն կա, որ շարունակկելու է համամասնականի համար ձայներ ապահովել, հետո էլ նախկինում լավ է աշխատել ՀՀԿ-ի համար։ Սև փիառը ՀՀԿ-ում ընկալել են, որպես կուսակցության դեմ ուղղված քայլ, ինչը բնականաբար լավ չի ընդունվել։
2. Օրվա մյուս «հերոսը» հանրահայտ մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է։ «Ժողովուրդ» թերդը հաղորդում է, որ Խաչատրյանը խիստ դժգոհ է (ավելին …)


Ժող, էնքան ենք խորացել էս նախընտրական ցեխանետման արշավի մեջ, որ մարդ պահի տակ անտեսումա իրոք կարևոր հարցերը։ Մասնավորապես, էսօր մի հատ պստիկ հոդված աչքովս ընկավ այն մասին, թե ով է լինելու հաջորդ վարչապետը։ Կիսվեմ իմ մտորումներով այս հարցի շուրջ, որովհետև վարչապետի ով լինելը առանցքայի դեր է խաղալու մոտակա մեկ տարում։
Խիստ կասկածում եմ, որ Տիգրան Սարգսյանը որևէ շանս ունի շարունակելու պաշտոնավարել որպես վարչապետ ու հարցը ամենևին նրանում չէ, որ նա հասարակության լայն շերտերում Տիգրան Սարգսյանն ընկալվում է որպես նորանկախ Հայաստանի պատմության ամենաթույլ վարչապետերից մեկը։ Հարցը նրանում է, որ նա ի սկզբանե նախատեսված էր, որպես անցողիկ կերպար, որի պաշտոնավարումը ինչ-ինչ պատճառներով ձգձգվեց։ Այժմ ակնհայտ է, որ քաղաքական կոնյունկտուրան ամեն դեպքում այնպես է փոխվելու, որ Սարգսյանը պարզապես չի էլ կարող հավակնել վարչապետության։ (ավելին …)