Posts Tagged ‘Ադրբեջան’


Սաֆարովի արտահանձնմանը և ներմանը անմիջապես հետևած Օբամայի սուր արձագանքը անմիջապես բազմաթիվ և հակասական կարծիքներ առաջացրեց։ Ընդ որում, եթե առաջին օրերին, երբ հայ հասարակությունը էմոցիոնալ շոկի մեջ էր, այդ արձագանքները հիմնականում դրական էին և միայն մի քանի զգուշավոր ձայներ էին, որ զգուշորեն ակնարկում էին, որ գիտե՞ք, մի քիչ տարօրինակ է, որ ԱՄՆ նախագահը և Պետդեպարտամեենտը այս աստիճան օպերատիվ և այս աստիճան կտրուկ են արձագանքում եղածին։

Արդեն գրեթե մի շաբաթ է անցել Սաֆարովի արտահանձնումից և գնալով ավելի են շատաանում սթափ գլխով արված վերլուծություններն ու գնահատականները և գնալով ավելի է սառում մարդկանց էնտուզիազմը ԱՄՆ-ի դիրքորոշման հետ։ Աչքերներս բացվում է էլի։ Իմ աչքերը վերջնականապես բացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությունից հետո, որում ասվում էր, որ ԱՄՆ-ը դեռ սսպասում է Հունգարիայի և Ադրբեջաանի պարզաաբանումներին։ (ավելին …)


Նախորդ նյութով կանգգ առանք հրետանու մաս կազմող համազարկ կրակի հրթիռային համակարգերով։ Այսօր կշարունակենք մեր սպառազինության բնութագրիը կանգ առած տեղից։ Եվ այսպես..

Փողային հրետանի

Փողային հրետանին ներկայացված է մեզ մոտ տարբեր տրամաչափի հաուբիցներով ու հրանոթներով։ Սրանք ներկայացված են մեր բանակում խորհրադային արտադրության Դ-20, Դ-30, ԿՍ-19, Գեացինտ համակարգերով, ինչպես նաև մի քանի տասնյակ ինքնագնաց հրետանային «Ակացիա» և «Գվոզդիկա» համակարգերով։ (ավելին …)


Ուզում եմ ձեզ ներակայացնել այն սպառազինությունը, որով զինված են մեր զինված ուժերը, որպեսզի տարբեր վաշվուշիկների մոտ տպավորություն չստեղծվի, թե Ադրբեջանը միլլիարդներով զենք է գնում, իսկ մենք պետքա ռագատկեքով կռվենք իրանց դեմ։ Եվ այսպես, ըստ զորատեսակների.

1.  Տանկեր ու զրահամեքենաներ

Մեր բանակի հիմնական տանկն է հանդիսանում Սովետական արտադրության Տ-72-ը, մինչ օրս էլ հուժկու զենք է, իսկ որոշակի արդիականացումից հետո, դրանք գրեթե ոչնչով չեն զիջում ժամանակակից տանկերին։ Բացի Տ-72-ներից, բանակն ունի մի քանի տասնյակ ավելի հին ու ավելի թեթև Տ-55 տանկեր, որոնք մեծամասանգ մեզ են անցել որպես ռազմավար «քաջարի» ադրբեջանական բանակից. (ավելին …)


Վերնագիրը չափազանցված չէ, մենք մեր գոյության 6 ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ ենք ենթարկվում զանգվածային հաքերական հարձակման, ընդ որում, եթե առաջին անգամվա հետևում կանգանած էին հայաստանյան ուժեր, ապա վերջին երկուսի դեպքում գործ ունենք ադրբեջանցիների հետ։ Ուզում եմ կիսվել մի քանի մտահաղցումներով ու դիտարկումներով, կապված հատկապես վերջին դեպքերի, դրանց հետևանքների ու արձագանքների մասին։

Հիշեցնեմ, որ երկու օրվա ընթացքում մենք երկու անգամ կանգնեցինք փաստի առջև, որովհետև բացի կրկնվող ԴԴոս հարձակումներից, մեր կայքը կոտրվեց ու երկու անգամ էլ հեռացվեցին բոլոր գրառումները։ Մեր ընկերները, ովքեր օգնում են մեզ կայքի տեխնիկական անվտանգության և ապահովման հարցերում, ասացին, որ տեղ գտած ադրբեջանական հարձակումները հաքերային «սև շուկայի» սակագներով արժեն հազարավոր դոլլարներ, ինչից կարելի է հետևություն անել, որ գործ ունենք ոչ թե ինչ որ պատահական երիտասարդ առցանց ասկյարների հետ, որոնք իրենց նախաձեռնությամբ են զբաղվում խուլիգանությամբ, այլ պետական հովանավորչություն վայելող կամ հենց պետական կառուցի հետ։ (ավելին …)


Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պարզաբանել է, թե ինչ նպատակ են ունեցել թուրք և ադրբեջանցի հաքերները։ Ըստ նրա, եթե ադրբեջանցիների համար սա ուներ քաղաքական ենթատեքստ ու ըստ երևույթին պատասխանն էր սահամանյին միջադեպերի (օրինակ մեզ մոտ կայքի գլխավոր էջի վրա 5 հոգի սատկացրած ադրբեջանցի ոչխարների նկարներն էր՝ ծայրահեղ անգրագետ գրված տեքստով), սի թուրքերի պարագայում արդեն գործ ունենք «պրեստիժի» հարցի հետ, քանի որ թուրքերը կոտրել էին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մատակարարի կայքը, ինչը ինքնին արդեն «ձեռքբերում» է։

Այս ամենի մեջ հետաքրքրական փաստը մնում է նրանում, որ ադրբեջանցցիք հերթական անգամ փայլատակեցին իրենց ֆենոմենալ բթությամբ ու միակողմանիությամբ։ Ով գիտի ինչքան են սովորել ու չարչարվել և դարձել են լավ հաքերներ, բայց հաշվի առնելով, թե քանի ուղղագրական սխալներով էին գրել իրենց մեսսիջը, մնում ասես. «Այ անասուններ, կմեռնեիք ձեռի հետ էլ մի քիչ ռուսերեն սովորեիք»։


Մամուլում ու տեղեկտավական կայքերում լուրեր են շրջանառվում, որ վերջին օրերի ընթացքում պարբերաբար տեղի են ունենում հանդպիում-քննարկումներ բարձրաստիճան զինվորականների ու Արցախյան պատերազմի անվանի վետերանների միջև։ Հնչում են նաև բազմաթիվ մասնագետների ու վետերանների կարծիքներ տարբեր լրատվամիջոցներից։ Եթե ընդհանրացնենք բոլոր թեզերը, կարծիքներն ու ասեկոսեները, ապա կարելի է թերևս մի համընդհանուր մեսսիջ քաղել այս ամենից. հակառակորդի ցանկացած կոշտ գործողությանը պետք է շատ կոշտ պատասխան տալ, անգամ եթե դա սպառնում է ընկալվել, որպես ոչ համարժեք այսպես կոչված միջազգային հանրության կողմից։ (ավելին …)


Վերջին օրերի լարվածությունից կարելի է ու պետք է մի շարք հետևություններ անել, որպեսզի հետագայում խնդիրների չբախվենք։ Բերեմ մի քանի նկատառումներ, որոնք ես եմ նկատել ու որոնց արժե ադրադառնալ.

— Թեև իմ սպասվածից ավելի լավ ու համախմբված դրսևորեց իրեն մեր հասարակությունը, սակայն կար մի փոքր հատված, որ խուճապային վիճակների մեջ էր սկզբում, սակայն նրանք շատ արագ լռեցին։ Պատճառը թերևս կայանում է նրանում, որ մեր հասարակության մի շերտի մոտ չգիտես ինչու արմատավորվել է պացեֆիզմը։

— Պետք է բոլորն անխտիր հասկանան, որ պատերազմը ոչ թե ինչ որ վերացական ռիսկ է, այլ լատենտ իրականություն ու վատագույն դեպքում այն ոչ թե կսկսվի կամ կվերսկսվի, այլ ուղղակի կմտնի ակտիվ ֆազայի մեջ։ Առկա իրականության մեջ ամենասխալ բանը, որ մենք կարող ենք  անել, դա ջայլամի պես գլուխներս հողի մեջ թաղելն է ու հայտարարելը, որ պատերազմ չկա, չի կարա լինի ու չեն էլ թողնի որ լինի։ (ավելին …)