Մարդկային հոգեբանությունը հիրավի հանդիսանում է ամենաքիչ ուսումնասիրված ու յուրացված դաշտերից մեկը գիտությունում, միևնույն ժամանակ, հանդիսանալով ամենաբարդերից մեկը, որը ունի ոչ միայն տեսական-ակադեմիական նշանակություն, այլև շատ կիրառական: Այսօր ձեզ կպատմեմ երկու հոգեբանական ֆենոմենների մասին, որոնք հադիպել են յուրաքանչյուրիս, եթե չասեմ, որ յուրաքնաչյուրս այս կամ այն չափով կրել են այդ ֆենոմեններն իրենց վրա:

Առաջին նման հոգեբանական ֆենոմենը իրենից ներկայացնում է հոգեբանական շեղում, որը ստացել է Ստոկհոլմյան սինդրոմ անվանումը: Հասկանալի լեզվով ասած, դա մի երևույթ է, երբ «զոհը» սկսում է սիրել իրեն խոշտանգող, տանջող «դահիճին»: Այս սինդրոմը հատկապես տարածված է քրեական հոգեբանության ուսումնասիրության ոլորտում, բայց հատկապես Հայաստռանում Ստոկհոլմյան սինդրոմը սովորական երևույթ է դառնում կին-տղամարդ փոխհարաբերություններում:

Օրինակ՝ բազմաթիվ են օրինակները հենց ձեր շրջապատում, երբ զույգը բաղկացած է ակնհայտորեն «լավ» ու ակնհայտորեն «վատ» անդամներից, ընդ որում, պարտադիր էլ չէ, որ «վատ»-ի, «խոշտանգող դահճի» կարգավիճակում լինի տղան: Նման զույգերում ականատես ենք լինում, թե ինչպես է «վատը» պարբերաբար ցավ պատճառում, տգեղ վարվում իր զուգընկերուհու/զուգընկերոջ հետ ու կողքից նայողի համար գաղտնիք է մնում, թե ինչն է ստիպում «լավ»-ին հանդոււրժել այդ ամենը: Այո-այո, ի թիվս այլ բաների, դա որպես կանոն նույն Ստոկհոլմյան սինդրոմն է, որը բերում է պաթոլոգիկ սիրահարվածության ու թեև այդ հարաբերություններում գերակայում է ցավն ու վիշտը, զոհը անում է ամեն ինչ դրանք պահպանելու համար, իսկ երբեմն էլ՝ վերականգնելու (եթե այլ հարաբերություններում է, անգամ եթե հարաբերությունները հիասքանչ են):

Մյուս հետաքրքիր հոգեբանական ֆենոմենը կոչվում է փախուստ իրականությունից, որը սերտորեն կապված է վերոնշյալ Ստոկհոլմյան սինդրոմի հետ, բայց նույնը չէ: Անունը արդեն իսկ հուշում է, որ մեր հոգեկանը ստիպում է մեզ աչք փակել իրական պատկերի վրա, իսկ մեր հիվանդագին երևակայությունը միևնույն բանը այլ լույսի ներքո է հրամցնում մեր ենթագիտակցությանը:
Օրինակ, վերադառնալով նախորդ հոգեբանական ֆենոմենին, վերադառնանք նույն-կին տղամարդ հարաբերությունների օրինակին, որտեղ զույգից մեկը ցավ է պատճառում ու վատ է վարվում մյուսի հանդեպ, իսկ մյուսը հանդուրժում է դա ու շարունակում է սիրել իր զուգընկերոջը/զուգընկերուհուն: Էլի բոլորս առնչված կլինենք իրավիճակների, երբ միևնույն մարդը՝ միևնույն երևույթին տալիս է բացասական, կամ խիստ բացասական գնահատական, եթե երևույթը իր հետ չի կատարվում, բայց հենց  նույն մարդը սկսում է արդարացնել, կամ թեթևացնել քննարկվող երևույթը, եթե դա իր հետ է կատարվում: Սա գալիս է նրանից, որ մաարդն ինքնին հակված չէ օբյեկտիվ դատողության, առավել ևս, եթե խոսքը իր մասին է գնում, իսկ երբ առկա է փախուստ իրականությունից, ապա՝ առավել ևս: Սա յուրահատուկ պաշտպանական մեպանիզմ է մարդկային հոգեբանությունում, որի միջոցով մեր հոգեկանը փորձում է պաշտպանվել ու մեղմել իրեն տրավմաներից՝ աշխարհընկալման մեջ շեղումներ մտցնելով:

Այնպես որ, պետք է միշտ փորձել օբյեկտիվ լինել ինքներս մեզ հետ, իսկ իրերին տալ իրենց անունը: Սխալը կարելի է ու պետք է ներվի որպես կանոն, բայց նելրելն ու համակերպվելը նույնը չեն:

Այ սենց թեթև լիկբեզ հոգեբանությունից, մի տեսակ հավեսս տվել էր 🙂

Արտագաղթի մասին

Posted: Հուլիսի 4, 2013 in Uncategorized

Փետրվար ամսին իմացա, որ ամենամտերիմ ընկերներիցս մեկը ում հետ ես երկու տարի շարունակ բանակում կիսում էի ամեն ինչ՝ հաց, տուլիկ, դժվարություն ու ուրախություն, իր կնոջ ու նորածին երեխայի հետ արտագաղթում է Ռուսաստան: Արտագաղթեց որովհետև լավ աշխատանք էին առաջարկել: Ու նման պատմությունները հազարներով են մեր օրերում և միայն տխմարը կարող է ուրախանալ արտագաղթից, կամ էլ այն մարդը, ով ուղղակիորեն շահագրգռված է, որ արտագաղթ լինի:
Ինչևիցե, ոչ թե արտագաղթի մասին եմ ուզում խոսել, որպես էդպիսին, ոչ էլ անգամ արտագաղթին հանգեցնող տարբեր օբյեկտիվը ու սուբյեկտիվ գործոնների մասին: Ես ուզում եմ խոսել արտագաղթի առաջացարած ռեզոնանսի մասին՝ վիրտուալ տիրությթում ու հատկապես արտագաղթը, որպես պաթետիկ ու մելամաղձոտ հռետորիկայի աղբյուր դարձնելու տենդենցին:
Վերադառնալով ընկերոջս օրինակին. այ մարդ, Կարենը ոչ մի անգամ չասեց «Երկիրը երկիր չի», ոչ մի անգամ չասեց «Գոնե հեռուստացույցով ասեին մնացեք», ոչ մի անգամ չասեց «Փախնել ա պետք ստեղից», ավազկապետություն-բռնապետություն և այլ, և այլն: Ինքն ուղղակի ասեց. «Կոստ ջան, ստեղ ես տանում եմ 250 հազար, ունեմ կին, ունեմ երեխա ու դեռ էլի եմ ուզում երեխա ունենալ: Մոսկվայում ունենալու եմ 50 հազար ռուբլի (650 հազար դրամ) սկզբնական աշխատավարձ՝ աճելու միտումով, դրա համար որոշել եմ գնալ այնտեղ: Հա՛, էս իմ երկիրն ա, և այլն-և այլն, բայցը երկար ծանրութեթև անելով, որո՛ել եմ որ մի ինչ որ ժամանակով պետք ա Ռուսաստանում ապրեմ առնվազն»: Read the rest of this entry »


Էս շոգ շաբաթ օրով, երբ համացանցը հագեցած է նեգատիվով, որոշեցի մի քիչ դեմոտիվացնեմ ու դրական լիցքեր հաղորդեմ Ձեզ ու հատուկ դրա համար թարգմանել եմ 32 ամենաախմախ բացատրությունները, որոնք տվել են ՃՏՊ-ի մեջ հայտնված վարորդները:

1. Ես ուզում է արգելակման ոտնակը, բայց չգտա այն (կին վարորդի բացատրությունից):

2. Այո՛, ես վրաերթի եմ ենթարկել հետիոտնին, բայց մեղավորը հենց հետիոտնն է, ինչը ապացուցվում է նրանով, որ սա առաջին անգամ չէ, երբ նրան վրաերթի են ենթարկում:

3. Գրանցված ՃՏՊ-ի մեղավորը ես չեմ, այլ փողոցն անցնող երիտասարդ աղջիկը՝ կարճ շրջազգեստով, ով քայլում էր մայթով: Եթե դուք տղամարդ եք, ապա այսքանն արդեն բավարար է ինձ հասկանալու համար, իսկ եթե կին եք, ապա ինչ էլ ասեմ, միևնույն է չեք հասկանա ինձ: Read the rest of this entry »


Հերթական անգամ հոգենլով հայաստանի քաղաքական-հասարակական ացուդարձից, օձերից ու սուտի սկանդալներից, որոշեցի էլի մի քիչ գրել իմ մասնագիտական թեմատիկաների վերաբերյալ: Այս անգամ կպատմեմ ձեզ դաստիարակության մի հետաքրքիր մոդելի մասին…

Ունենալով բավականին մեկուսացված աշխարհագրական դիրք, Տիբեթը դարերի ընթացքում շատ ինքնատիպ մաշակույթ է ստեղծել, որի ամեն մի կողմը ունի շատ յուրահատուկ առանձնահատկություններ: Երեխաների դաստիարակության նկատմամբ կիրառվող սկզբունքնները բացառություն չեն և ես Ձեզ կծանոթացնեմ դաստիարակության տիբեթյան մոտեցումների կարևորագույններին. Read the rest of this entry »


Այս անգամ ես Ձեզ կպատմեմ մի քանի հոգեբանական հնարքների մասին,, որնք ճիշտ օգտագործելու դեպքում դուք էական հաջողություններ կգրանցեք հաղորդակցության ու առհասարակ, այլ մարդկաանց հետ հարաբերություններ կառուցելիսիսկ եթե լրիվ անկեղծ, ապա նև կկարողանաք մանիպուլացնել մարդկանց, եթե Ձեզ անհրաժեշտ լինի: Քչերը կարող են պարծենալ այլ մարդկանց վրա ունեցած ազդեցությունով, էլ ավելի քչերը կարող են պարծենալ, որ այդ ազդեցությունը գիտակցված է կիրառվում, բայց հիշեք, որ ցանկացած ուժ և հնարավորություն մնում է այդպիսին միայն պատասխանատու կիրառության դեպքում: Եվ այսպես․․․ Read the rest of this entry »


Շարունակեով մասնագիտությանս հետ անմիջական կապ ունեցող գրառումներից ցիկլը, այս անգամ ևս կփորձեմ փայլել հոգեբանական գիտելիքներովս:)
Ի՞նչն է մարդուն մարդ դարձնում, ի՞նչի վրա ենք հիմնվում մենք դիմացինի և ինքներս մեր մասին դատողություններ անելիս: Այո՛, չափրոշիչները շատ են,, բայց դրանք դրսևորվում են մարդու վարքում, ուստի այս անգամ ես կպատմեմ Ձեզ մի շարք վարքաբանական առանձնահատկությունների մասին, որոնք բնութագրված են հոգեբանություն գիտության մեջ:
1. Տեստաստերոն հորմոնի բարձր աստիճան ունեցող մարկիկ հաճույք են ստանում ուրիշների զայրույթից:
2. Մարդիկ փորձում են նվաստացնել այլ մարդկանց, երբ վստահ չեն իրենց վրա: Այսպես, գիտափորձի համատեքստում, փորձի ուսումնասիրության խմբի մի մասին ասացին, որ իրենք ցածր գնահատականներ են ստացել, իսկ մյուսին՝ բարձր: հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ առաջին խմբի մրդիկ ավելի շատ էին հակված ազգայնական ու կրոնական նախապաշարմունքներ դրսևորել այլոց նկատմամբ:
3. Շատ մարդիկ կեհերքեն դա, կվիճեն այս պնդման հետ, բայց դիմացինի մասին բացասական վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է մեր իսկ ինքնագնահատականի անկումով, որը բարձրացնելու համար մենք ենթագիտակցաբար ձգտում ենք նվաստացնել դիմացինին: Read the rest of this entry »

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի և դա այդպես կլինի, քանի դեռ մարդ արարածն է պատմության հիմնական օբյեկտը: Մարդկային հասարակաությունը ու հասարակական կազմավորումները ուսումնասիրվում են տարբեր գիտությունների կողմից ու արդեն կան բազմաթիվ տեսություններ, որոնք ուսումնասիրում են դրան գործունեությունն ու մեխանիզմները, բայց քանի որ ես չեմ ուզում տեսական գիտելիքների լիկբեզ անել, անցնեմ բուն թեմային: Read the rest of this entry »