Հրաչյա Հարությունյանի պատմությունը կրկնվում է՝ այս անգամ Միներալինիե վոդիում

Posted: Հոկտեմբերի 7, 2014 in Uncategorized

2141255179673Օրեր առաջ սկզբում համացանցով, իսկ հետո ռուսական բոլոր խոշոր հեռուստաընկերությունները մի տեսանյութ տարածեցին ու հաղորդեցին, որ Միներալնի Վոդիում 40 գազազած հայ հիվանդանոցում ծեծելով սպանել են մի ռուսի ու արգելել են բժիշկներին բուժօգնություն ցուցաբերեն։ Ռուսական տեղեկատվական դաշտը հեղեղված էր շատ միորինակ կոնտենտով, որում ուղակիորեն ասվում էր, որ կնոֆլիկտը ազգամիջյան լարվածության հողի վրա է եղել ու շատ պատկերազարդ նկարագրվում էր հայերի կողմից իրականացվող բեսպրեդելը, ոստիկանների ու բժիշների անգործությունը ու բնակչության անօգնականությունը։


Ի սկզբանե, ես էլ կուլ տվեցի խայծը ու մարսեցի այն ինֆոն, որը կար, բայց աստիճանաբար սկսեցին տարօրինակ դետալներ բացահայտվել, ինչը դրդեց հարցն ավելի մանրամասն ուսումնասիրելու։ Ասեմ, որ արդյունքում բացվեց միանգամայն այլ պատկեր, քան մատուցվում էր, որտեղ էլի ականատես ենք լինում նրան, որ Ռուսաստանում կան ինչ որ ուժեր, ովքեր ինչպես Հրաչյա Հարությունյանի դեպքում, այնպես էլ հիմա, փորձում են օգտագործել ցանկացած պատրվակ՝ հակահայկական ու հակակովկասյան տրամադրություններ հրահրելու ու ազգամիջյան բախումների հասնելու համար։

Ես հիմա հերթով կներկայացնեմ, թե ինչ է հաջողվել ինձ պարզել՝ ուսումնասիրելով համացանցում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև հենց Միներալնի Վոդիից հաղորդված մանրամասները։

1. Ինչպես ու ինչից ծագեց կոնֆլիկտը և ում մեջ

Մինվոդիի ռեստորաններից մեկում կոնֆլիկտ է ծագում երկու խառը կամպաշների միջև։ Սեղաններից մեկին նստած է լինում տեղի կազակների ատամանը, ով բնականաբար ռուս է և նրա մի քանի ընկեր հայեր։ Մյուս սեղանին մեկ այլ խումբ է լինում, որում Ժելեզնովոդսկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարն է լինում, քննչական կոմիտեի մի աշխատակից ու էլի ինչ որ խառը մարդիկ՝ տարբեր ազգությունների։ Հենց սկզբից այս խումբը անընդհատ փորձում է սադրել անձամբ կազակների ատամանին. գնում գալիս են, ինչ որ ռեպլիկներ են անում, անընդհատ փորձում են վիճաբանություն սադրել, իսկ վերջում՝ հունից հանում են, երբ դրանից մեկը մոտենում է, առանցինչ որ բան ասելու վերցնում է նրանց սեղանի վրա գտնվող շիշը և տանում դնում իրենց սեղանին։ Սա լցնում է կազակի ու հայերի համբերության բաժակը ու նրանք կոպիտ բառապաշարով կարգի են փորձում հրավիրել իրենց սադրողներին, ինչի արդյունքում հակառա կողմի մասնակիցներից մեկը շշով հարվածում է ատամանի գլխին։ Ի պատասխան, հայերից մեկը ուրիշ շիշ է վերցնում ու կոտրում է իրենց հետ կոնֆլիկտի մեջ մտած անձնացից մեկի գլխին։

Հիմա նայեք, թե ինչն է կարևոր. արդյունքում հիվանդանոցում սպանվածը չի եղել այն մարդը ում գլխին շիշ էին կոտրել, ինչպես դա մատուցում էին ռուսական լրատվամիջոցները։ Հարցականի տակ է անգամ նրա ներկայությունը ռեստորանում՝ կոնֆլիկտի այդ փուլում։ Անմիջական մասնակիցները պնդում են, որ սպանվածին առաջին անգամ տեսել են հենց հիվանդանոցում, սակայն դրա մասին՝ հաջորդիվ։ Հիմա կոնֆլիկտի հավանական դրչդապատճառների մասին։

Ստավրոպոլսկի կրայում ու այդ թվում նաև Մինվոդիում, կազակները արդեն զուտ ինչ որ ռազմականացված միավոր չեն, այլ լիարժեք բիզնես սինդիկատ։ Կազակությունն ունի տարբեր ընկերություններ, խանութներ, ծառայություններ և այլն։ Միևնույն ժամանակ, ինչպես մնացյալ Ռուսաստանում, այնպես էլ Հյուսիսային կովկասում կան բազմաթիվ կլաններ ու խմբավորումներ, որոնց արդեն դժվար է անվանել կազմակերպված հանցավոր խմբավորումներ՝ 90-ականներին, սակայն նրանք ունեն ըդհանուր բիզնես շահերի ու տարածքային պատկանելիության հողի վրա կոնսոլիդացվող անդամներ։ Հաճախ նման կլանների շահերը բախվում են ու հիմնականում չինովնիկների ու ոստիկանների միջոցով պարբերաբար տեղի են ունենում ազդեցության գոտիների ու բիզնեսների խլում/յուրացում/ստիպողական վաճառք և այլն։

Այս բիզնես շահերի ու կազական դրդապատճառի մասին բավականին հետաքրիր հոդված է գրել Ռեգնումը, որում կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ նախապատմության դետալներին։

2. Բախում հիվանդանոցում. սպանությո՞ւն, թե՞ բժշկական անփութություն. քանի՞ հայ է եղել

Այսքանով այս պատմությունը կարող էր ավարտվել, սակայն արդեն հիվանդանոցից սադրչները զանգահարում են ռեստորանի բախման մասնակից հայերից մեկի ձեռքին ու ենթադրաբար Ժելեզնովոդսկի քաղաքապետրանաի ադմինիստրացիայի պետը հեռախոսով սկսում է հայհոյել ոչ միայն տվյալ հային, այլ բոլոր հայերին՝ մերով, ազգով և այլն։ Մի խոսքով սարսափելի հայհոյախոսություն։ Հայ զրուցակցի բնականաբար կատաղած ճշտում է թե որտեղ է հայհոյողը ու իմանալով, որ հիվանդանոցում է, ասում է, որ հեսա կմոտենան ու իր ընկերներին հավաքում։ Արդյունքում, հավաքվում է ոչ թե 40, այլ 38 հոգի ու ի հեճուկս աղմուկը բարձրացած ռեսուրսների, այդ 38 հոգուց ոչ բոլորն են հայ լինում։ Այդ թվի մեջ լինում է առնվազն 6 դաղստանցի, 2 ռուս, նոգայցիներ, հույներ և այլն։ Արդյունքում, կարելի է փաստել, որ այդ թվից մոտավորապես կեսն է եղել հայ։

Հիվանդանոցում մուս կողմն է իր մարդկանց հավաքում ու ըստ ականատեսների՝ մի 15 հոգի էլ մյուս կողմն է լինում, սակայն իմանալով, որ «հայերը» երկու անգամ ավելի շատ են, սրանք փախնում են (հենց նրանց հետապնդելու կադրերն էլ մենք տեսնում ենք մոնտաժված տեսանյութում, որտեղ հայերը վազոմ են հիվանդանոցի միջանցքներով)։ Չի փախնում միայն մի հոգի, ով հետագայում մահանում է, սակայն նրան միանգամից չեն սկսում ծեծել։ Ի սկզբանե տեղ է գտել կարճ երկխոսություն, որի ժամանակ Անատոլի Լարիոնովից (զոհը) ճշտում են, թե արդյո՞ք նա է եղել հեռախոսով խոսացողը։ Երբ պարզվում է, որ նա չի եղել, նրան ասում են, որ իր հետ խնդիր չունեն, թող իրենց մոտ բերեն հայհոյողին, ինչին ի պատասխան Լարիոնովը սկսում է արդարացնել հայհոյողին՝ պնդելով, որ ինչ ասվել է՝ տեղին է ասվել և ճիշտ։ Այս պահից արդեն իրադարձությունները կորցնում են կառուցողական ընթացքը. Լարիոնովին սկսում են ծեծել, սակայն ոչ թե 40 հոգով՝ դա տեխնիկապես անհնար է, այլ մի քանի հոգի (բոլորը հիմա գտնվում են կալանքի տակ)։

(Ամենևին նպատակ չունեմ արդարացնելու ծեծողներին, որովհետև անձամբ ես, անկախ այս պամությունից ու դրա պատճառներից ճիշտ չեմ համարում մի քանի հոգով մի հոգու ծեծելը ու առավել ևս, արդեն ուշաթափված ու ընկածին խելը, սակայն այս պատմությունը ոչ թե զուտ ծեծողներին է վերաբերում, ոչ էլ զուտ նրանց դեմ է ուղղված։ Շատ կարևոր է հասկանալ, թե ով ու ինչպես է փորձում բարձրացնել հակահայկական ալիք Ռուսաստանում։)

Այնուհետև միջադեպի տաքացած մասնակիցները նկատում են մյուս խմբին ու սկսում են վազել նրանց հետևից հիվանդանոցի միջանցնքերով, սակայն վերջիններիս հաջողվում է փախչել, ինչից հետո հիվանդանոցը լքում են նաև նրանց հետապնդողները։ Հարկ է նշել, որ հենց այդ ժամանակ էլ մասնակիցներից Անդրանիկ Ծականյանը, ով ալկոհոլի ուժեղ ազդեցության տակ է լինում (սա ոչ միայն արդարացում չէ, այլև ծանրացուցիչ հանգամանք՝ առնվազն իրավական տեսանկյունից) արդեն ուշաթափված Լարիոնովին մի քանի հարվածներ է հասցնում գլխի շրջանում, սակայն հայերից մեկը նրան քաշում է Լարիոնովի վրայից ու շուտով բոլոր հեռանում են։

Ռուսական ԶԼՄ-ների տարածած տեսանյութից տպավորություն է ստեղծվում, որ պատմությունը ադպես էլ պրծնում է, սակայն ինձ հաջովեց գտնել տեսանյութ, որտեղ պարզ երևում է, որ ծեծվածը ուշքի է գալիս, փորձում է նստել, զրուցում է բուժանձնակազմի հետ, ոստիկանների հետ, նարն ինչ որ պատգարակի վրա են դնում, որից նա նորից ընկնում է, հետո անտեր են թողնում, հետո էլի են գալիս… ու այսպես 20 րոպեից ավել։ Գլխուղեղի ու գանգի վնասվածքների դեպքում տուժածի նկատմամբ նման վերաբերմունքը ծայրաստիճան ոչ պրոֆեսիոնալ է, որովհետև ցանկացած անզգույշ շարժում կարող է հանգեցնել մահվան, էլ չեմ ասում, որ մարդուն այդ վիճակում անտեր թողնելը ընդհանրապես չի տեղավորվում ոչ մի բանականության մեջ։ Արդյունքում, Լարիոնովին տեղափոխում են ռեանիմացիա միայն մոտ 40 րոպե հետո, որտեղ էլ նրա վիճակը արդեն կտրուկ վատթարանում ու նա մահանում է։

3. Հետագա զարգացումները. կոնֆլիկտ՝ ազգային հողի վրա

Այստեղ սկսվում է արդեն ամենահետաքրքիրը։ Դուք հավանաբար չգիտեք, բայց աղմուկը ու տեղեկատվական ալիքը բարձրանում են միջադեպից միայն մի քանի օր անց։ Կամզակերպիչների մասին կգրեմ ստորև, բայց հիմա կարևոր է ֆիքսել մի քանի կարևորագույն կետ։

— Չնայած, որ մահացած Անատոլի Լարիոնովը ադրբեջանցի էր (մոր ազգանունն էր վերցրել), նրա հետ ծեծկռտուքը ոչ նրա ազգային, ոչ էլ կրոնական պատկանելիության հետ կապված չի եղել։ Եթե ազգային պատկանելիության մասնիկներ էլ կար, ապա հենց Լարիոնովի կողմից, ով պնդել էր, որ իր ընկերը տեղին է հայհոյել հայերին։

— Ազգային հողի վրա կոնֆլիկտի տարբերակը մերժել են նաև Լարիոնովի ծնողները, ովքեր հատուկ նշել են, որ պետք չի այս միջադեպը դիտարկել այդ պրիզմայում։ տեղի է ունեցել կոնֆլիկտ՝ երկու բազմազգ խմբերի միջև, որի արդյունքում զոհվել է իրենց որդին։ Իրենց միակ ցանկությունը նրանում է, որպեսզի մեղավորները պատժվեն՝ անկախ նրանից, թե ինչ ազգության են։

— Աղմուկը բարձրացավ ու ամենալայն շրջանառվող նյութը հենց այն տեսանյութն էր, որը դրել եմ նյութի ամենասկզբում։ Անզեն աչքով էլ երևում է, որ այն մոնտաժված է ու վերցված են այնպիսի կադրեր, որտեղ հնարավորինս վատ լույսի ներքո են երևում հայերը ու հնարավորինս չի երևում կոնֆլիկտի մյուս կողմը։ Կարելի է տեսնել, որ խրոնոմետրաժն էլ խառն է։

Մի քանի օր հետո բողոքի ցույց է մեկնարկում Միներալնիե Վոդիում, որը պահանջում է պատժել մարդասպաններին ու բոլոր մեղավորներին։ Անսպասելիորեն, այս պատությունը հայտնվում է բոլոր խոշոր ռուսական հեռուստաալիքների եթերում, իսկ օրինակ НТВ-ի պարագայում, դա արվում է մի քանի անգամ։ Բարձրացած աղմուկի արդյունքում, ինչպես նաև հետագայում հայտնի դարձած բացթողումների համար՝ պաշտոնից հեռացվում են հիվանդանոցի գլխավոր բժիշկը ու քաղաքի ոստիկանապետը։ Բայց ամենահետաքրքիրը նրանում է, թե ովքեր էին այս աղմուկի կազմաերպիչները, ովքեր այժմ փորձում են ամեն գնով կատալիզացնել ռուս հանրությանը ու թույլ չտալ, որ ազգային հողի վրա բախման տարբերակը դուրս գա։

Ի դեպ, այս առիթով պաշտոնական իշխանությունների դիրքորոշումը հստակ արտահայտում է Միներալնիե Վոդիի քաղաքպետը.

4. Աղմուկին միանում են նացիոնալիստները

Ես չկարողացա պարզել, թե կոնկրետ որն է տեսանյութի սկզբնաղբյուրը ու չեմ կարող վստահությամբ պնդել, որ տեսանյութի մոնտաժված տարբերակը պատրաստել են ազզգայնականները, բայց վստահությամբ կարող եմ ասել, թե ով է գլխավոր կազմակերպիչը բոլոր ակցիաների՝ Մինվոդիում ու ով է ամենաակտիվըտեղեկատվական աղմուկ ստեղծում։ Դիմավորեք, Օկսանա Վյոլվան է, ում սոցկայքերի էջերը դիտելիս իմանում ենք, որ նա «ընդդիմադիր-ակտիվիստ» է՝ հակակովկասյան ու հակահայկական ուղղվածությամբ։ Ինչպես իր ֆեյսբուքյան էջում, այնպես էլ վկոնտակտեում Օկսանան բուռն գործունեություն է ծավալում, որի հիմնական բովանդակությունը կայանում է նրանում, որ Ռուսաստանը՝ Ռուսների համար է, կովկասցիները վայրենիներ են, իսկ Հյուսիս-Կովկասյան ռեպուբլիկաներում ծաղկում է ստրկատիրությունը։

Օկսանան նաև Սանկտ Պետերբուրգում գտնվող նացիոնալիստական, իսկ ավելի ճիշտ նացիստական Спутник и Погром կազմակերպության ակտիվ հետևորդ է, որի էությունը հասկանալու համար բավական է միայն նշել, որ այս կազմակերպությունը համարում է հունիսի 22-ը (Նացիստական Գերմանիայի հարձակամն օրը)՝ Ռուսաստանի ազատագրման օր, իսկ դավաճան Վլասովեցներին՝ իսկական ռուս պատրիոտներ ու իրենց երկիրը ազատագրող զինվորներ։

Օкսանայի պատը ուսումնասիրելիս, բազմաթիվ հետաքրքիր բաներ կգտնես և ոչ միայն քաղաքականության մասին։ Ուսումնասիրելով նրա տարածած կոնտենտը, դժվար չէ հասկանալ, որ սքինհեդները այս աղջնակի համեմատ կարուձևի խմբակի հաճախորդներ են ու ըստ նրա, ռուսները բարձրագույն ինչ որ ռասսա են ու ոչ ռուսների և առավել ևս կովկասցիների ու հայերի հանդեպ ինչ էլ անեն՝ իրավացի են։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհն9ի, ընդամենը մեկ օրինակ բերեմ, որը յուրաքանչյուրը կարող է գտնել նրա կոնտակտի պատին. մարդու աղջիկը հերոսացնում է մի քանի հայ սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատարապտված մի կազակի։

download

Սա էլ «հերոս» կազակ Մոլոդիդովի հերոսության մասին.


Օկսանան չի խորշում պարբերաբար ապատեղեկատվություն տարածելու, իսկ այս միջադեպից հետո՝ առավել ևս։ Մասնավորապես, նրա տարածած կեղծ լուրը, թե այսպ պատմության բերման ենթարկված և իրենց կամքով ներկայացած մասնակիցներին 500 ռուբլի տուգանք են նշանակել ու բաց են թողել՝ ակնհայտորեն սուտ են։ 500 ռուբլի ադմինիստրատիվ տուգանք մի քանի հոգու նշանակել են, բայց դեռ եչ մեկի բաց չեն թողել։ Ամենայն հավանականությամբ այդ 38 հոգուն չեն դատելու։ Հենց քրեական պատասխանատավության ըստ երևույթին կենթարկեն միայն Անդրանիկ Ցականյանին ու էլի մի քանի հոգու, ով անմիջականորեն մասնակցել է ծեծկրտուքին, բայց այս պահին դեռ հասկանալի չէ, թե ինչ մեղադրանք է առաջադրվելու նրանց, որովհետև դեռ չեն կողմնարաշվել, թե ավելի շատ ինչն է դերակատարություն խաղացել Լարիոնովի մահանալու հարցում՝ ծեծը՞, թե՞ բուժանձնակազմի անտարբերությունը։ Ուստի մեղադրանքը կարող է լինել ինչպես դիտավորյալ սպանության համար, այնպես էլ չկանխմտածված սպանության, մահափորձի, ծանր մարմնական վնասվածք հասցնելու, որը հանգեցրել է մահափորձի, խուլիգանության համար և այլն։ Ժամանակը ցույց կտա։ Սակայն վերադառնանք մեր նացիկներին։

Եթե ուսումնասիրեք համացանցում հայկական ակցենտով տեղեկատվությունը, ապա կտեսնեք, որ գրեթե բոլոր դեպքերում պոչերը տանում են կամ նացիկների, կամ էլ Բոլոտնիի ուլտրալիբերալ այլ ուժերի գիրկը, իսկ ֆեդերալ հեռուստաեսությունում նման մեծ ալիքի հրահրումը չի կարող լինել պատահականություն։ Դատելով սակայն նրանից, որ պածտոնական Մոսկվան ամենևին չի պատրաստվում աջակցել հակահայական այս ալիքը ու մի բան էլ մարում է այն, գործ ունենք ինչ որ մեծ ուժերի հերթական քողարված բախման հետ, որի համատեքստում այս պատմությունը ընդամենը խաղաթուղթ է դարձել, որը կարծես թե չեն կարողանում խաղարկել այնպես, ինչպես պլանավորել էին, որովհետև Ստավրոպոլյեում ոչ հակահայկական ալիք կարողացան բարձրացնեն, ոչ էլ դեմոնիզացիա կազմակերպեն։ Համենայն դեպս ստավրոպոլյան իմ բոլոր ծանոթները միաբերան պնդում են, որ հատկապես որոշում կայացնողների մակարդակում հասկանում են, որ այս դեպքը նախ ահավոր ուռճացրել են, երկրորդն է դրանում մեղավոր են երկու կողմերն էլ ու դեռ հարց է, թե որ կողմը՝ որքանով։

Առայժմ այսքանը, կշարունակեմ հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը։ Այսքան գրելուս նպատակներն էլ երկուսն էին.

— Փորձել թույլ չտալ, որ այս պատմությունը առիթ դառնա Հրաչյա Հարությունյանի պատմության պես հակահայկական ու հակառուսական վակխանալիայի հաղթարշավը։

— Փորձել փոխել հանրային կարծիքը այս դեպքի առնչությամբ Հայաստանում, որովհետև ինչպես ես, այնպես էլ շատերը խաբնվեցին ռուսական հռեուստատեսության մատուցած տեղեկատվությունից ու մոնտաժված հոլովակից։

Մեկնաբանություններ
  1. Gevorgասում է՝

    Լավ կլիներ թարգմանել ռուսերեն:

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s