Ինչպես անգամ ամենաառողջ ու ամենակուռ արժեհամակարգի հերն անիծել կամ «Օվերտրոնի պատուհանի» մասին

Posted: Մայիսի 23, 2014 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , ,

Շատ կարևոր ու ակտուալ նյութ, որը պարզապես անհրաժեշտ է կարդալ:

Մեր ու ոչ միայն մեր հասարակությունը պարբերաբար իրար է խաառնվում ու սարսափում է արժեհամակարգային այն «նորարարություններից», որոնք գալիս են առավելապես Արևմուտքից: Դեռ մի 100 տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ ասենք համասեռամոլությունը կսկսեն մատուցել որպես նորմա, 50 տարի առաջ անհնար էր թվում, որ ամուսնությունը միանշանակորեն չի ընկալվի, որպես կնոջ ու տղամարդու միջև կնքված միություն, դեռ 10 տարի առաջ էլ անհնար էր պատկերացնել, որ միասեռ զույգերը երեխաներ կորդեգրեն, իսկ եվրատեսիլատիպ տեղերում կհաղթեն թրաշով անասուններ:

Չեմ ուզում ֆիքսվեմ միայն սեռական այլասերվածությունների վրա, ես պարզապես բերեցի արդեն իսկ կոտրված ու նորմա դարձած ինչ որ տաբուի օրինակ: Նույն հաջողությամբ կարելի է նույնիսկ ամենասարսափելի ու անհնարին թվացող տաբուն աստիճանաբար դարձնել նորմա և դրա համար գոյություն ունի հատուկ տեխնոլոգիա, որը ստացել է այդ տեխնոլոգիան մշակած ու հստակ սահմանած գիտնականի անուի անունը՝ «Օվերտրոնի պատուհան»: Ինչպե՞ս է աշխատում ու ի՞նչ է իրենից ներկայացնում այս տեխնոլոգիան:

Շատ պրիմիտիվ կլինի ասել, որ սա ուղեղների լվացում է, որովհետև դա ավելի խորու և ավելի հեռահար ազդեցություն և արդյունքներ բերող պրոցեսս է: Ի՞նչն է դարձնում այն բացառիկ. «Օվերտրոնի պատուհանը» երաշխավորում է գրեթե 100 տոկոսանոց արդյունք, եթե դրանում նկարագրված մեխանիզմներն ու ինստրումնենտները ճիշտ են կիրառվում:

«Օվերտրոնի պատուհան» ասվածը ինքնին դա տվյալ հասարակությունում առկա հնարավորությունների սահմանն է՝ այս կամ այն գաղափարի համար: Այդ սահմանի ամենաստորին, 0-ական սանդղակը «Անհնարինն» է, երբ ինչ որ գաղափար այդ պահին բացարձակապես չի ընկալվում, որպես իրագործման ու իրացման ենթակա: Դա կարող է լինել օրինակ՝ ինցեստի օրինականացումը, կաննիբալիզմի խրախուսում կամ էլ ասենք Արցախը՝ Ադրբեջանին տալը: մի խոսքով, ՑԱՆԿԱՑԱԾ գաղափար, որ կարող է անհնարին թվալ: Հիմա նկարագրեմ, թե ինչպես է աշխատում «Օվերտրոնի» պատուհանը և ինչ փուլերով:

1. «Անհնարին»-ից՝ «Ծայրահեղական»-ի անցում

Վերցվում է ցանկացած տաբուացված գաղափար, որը անգամ քննարկման ենթակա չէ շատերի համար և բերվում է հանրային քննարկման դաշտ: Դա կարող է լինել իբր բարի նպատակներ հետևող ինչ որ քննարրկում, որի ժամանակ բանավեճով փորձում են սահմանել, թե ինչո՞ւ է դա տաբու ու ինչու է դա վատ, կամ էլ ֆիքսվում են ինչ որ ակտուալ իրադարձության/իրադարձությունների շղթայի վրա՝ կապված տվյալ տաբու գաղափարի հետ ու սկսում են բարձրաձայնել: Դսա կարող է լինել ինչ որ ակադեմիական միջոցառում, կամ միջոցառումների շղթա, երբ ասենք լուրջ հոգեբաններ հավաքվում ու սկսում են քննարկել ասենք թե ինցեստի դեպքերը պատմության մեջ ու այդ դեպքերի ազդեցությունը եսիմինչի վրա և արդյունքում հանդես գան ինչ որ ակնարկով, դեկլարացիայով, որոշումով… էական չէ, կարևորը՝ հարցը ստանում է հեղինակավոր ստրուկտուրայի ուշադրություն ու դա այն ծանրակշիռ է սարքում:

Այսպես, տվյալ տաբուն «Անհնարին» ստադիայից անցնում է «Ծայրահեղական» ստադիայի, որովհետև կոտրվում է այն սակրալ արգելքը, որը մինչ այդ թույլ չէր տալիս այդ տաբուն հանրային քննարկման առարկա դարձնել: Սա առաջին շարժումն է «Օվերտրոնի պատուհանի» սանդղակում:

2, «Ծայրահեղական»-ից՝ «Հնարավոր»-ի անցում

Այս փուլում շեշտը դրվում է հարցի գիտական կողմի վրա ու հիմանական պրոցեսսները գնում են հենց ակադեմիական մակարդակում: Աստիճանաբար հասնում են նրան, որ տվյալ տաբուի ակադեմիական քննարկումներից հրաժարվելը և դրանց հակազդելը սկսվում է մատուցվել, որպես խավարամտություն ու արգինալություն, որովհետև գիտությունը պետք է ուսումնասիրի ամեն ինչ ու ամեն բան ու տա իր գնահատականը:

Սակայն այսքանը բավարար չէ, որպեսզի հասարակության լայն շերտերի համար ավելի դյուրամարս դառնա նախկին տաբուի ռադիկալ գաղափար լինելուց՝ ընդունելի գաղափար անցումը, պետք է փոխել դրա ավանդական անունը: Հիշենք նույն գոմիկների օրինակը. առաջ իրանց ուղղակի 7 էին ասում, հետո գոմիկ, հետո հոմոսեքսուալիստ, հետո համասեռամոլ, հետո նույնասեռական, շուտով էլ կասեն ասենք թե հոմոֆիլ: Սա արվում է նրա համար, որ մասսաների գիտակցության մեջ հնարավորինս խաթարվի երևույթի բուն էության ընկալումը և որպեսզի ամրապնդվի այդ էֆֆեկտը, տաբուացվում է այդ իրական էության բարձրաձայնումը: Վերադառնալով մեր օրինակին. ստեղծվում է «հոմոֆոբ» տերմինը, որը իրականում ոչ մի աղերս չունի ֆոբիաների հետ ու դեռ մի բան էլ ավելի են հեռուն գնում ու տարածում են հոգեբանության տեսանկյունից այն հերետիկոսությունը, թե իբր բոլոր հոմոֆոբերը հհոմոֆոբ են, որովհետև իրականում հենց իրենք են լատենտ հոմոսեքսուալիստ:

Այս փուլում հետևողականություն ու ճիշտ մեխանիզմները բերում են նրան, որ հարցը արդեն չի էլ դիտարկվում, որպես ծայրահեղություն հասարակության լայն շերտերի մոտ, այլ գոնե տեսական առումով՝ հնարավոր գոյության իրավունք ունենալու տեսակետից:

3, «հանարավոր»-ից՝ ռացիոնալիզմ

Երբ հասարկության մոտ հարցը «Օվերտրոնի պատուհանում» արդեն հասել է «հնարավոր» սանդղակին, անցնում են արդեն դրա ռացիոնալացմանը ու սկսում են հասարակությանը մեղմորեն հուշել, որ իրականում դա պետք է ու նորմալ է. Դրա համար, ստեղծվում են երկու մարգինալ բևեռներ, որի մի կողմում ծայրահողացված «կոմնակիցներն» են, իսկ մյուս կողմում՝ «ընդդիմադիրները»:

Ակտիվորեն ներգրավում են ԶԼՄ-ներին ու պարբերաբար քննարկումներ են անում, որոնց ներգրավում են այս երկու ծայրահեղական բևեռները, որոնք իրար նշխում են ու ինչեր ասես ասում՝ ֆաշիստ, ռասիստ, դավաճան, գռանտակեր: Պայմանականորեն ասած, ասենք թե հիշենք մարդու ինչ որ իրավունքի (եթե չեմ սխալվում՝ խղճի ազատության վերաբերյալ էր) վերաբերյալ հեռուստաբանավեճը՝ Բայանդուրի ու Գոռ Թամազյանի միջև:

Ընդ որում, քննարկումներից հնարավորինս մեկուսացվում է հասարակության այն մասը, որ իրապես դեմ է, բայց ինքը ադեկվատ է: Նման ռազմավարությունը բերում է մի մթնոլորտի ստեղծման, որ այդ ադեկվատ մեծամասնությունը չի կարողանում ներգրավվել քննարկմանը՝ խուսափելով նրանից, որ իրենց այս կամ այն բևեռին կցեն: Արդյունքում, մի ինչ որ էտապում այդ լուռ մեծամասնության մի մասը բևեռացվում է, իսկ մյուս մասը պարզապես «յան է տալիս» թեմայից ու ասում. «Ախպպեր, ես իմ համար գիտեմ որն ա ճիշտը՝ ինչ ուզում են թող անեն»:

Մինչդեռ, որոշ գիտնականներ ու լրագրողներ, շարունակում են թեմայի լոբբինգը ու հետևողականորեն «ապացուցում են» հանրությանը, որ տվյալ երևույթը բնականոն ու սովորական է եղել մարկության ողջ պատմության մեջ: Այն տարբեր է այլ երևույթներից, բայց չի նշանակում, որ սխալ է ու թողեք, որ յուրաքանչյուրն իր ազատության սահամններում որոշի, բլա-բլա-բալ…

4, Ռացիոնալիզմից՝ պոպուլյարիզացիա

Այստեղ սկսվում է ամենաագրեսիվ պրոպոգանդան: Նախկինում տաբուացված այս երևույթը սկսում են ամեն կերպ թրենդային դարձնեն: Դրա համար դիմում են պատմական ու առասպելական կերպարների, իսկ հնարավորության դեխպքում՝ տվյալ պահին պոպուլյար մեդիակերպարների:

Երևույթը հիմնովին ներթափանցում է մեդիադաշտ. այն քննարկում են լուրերում ու թոք շոուներում, այն ցույց են տալիս ֆիլմերում և դրա մասին երգում են երգերում (Կոնչիտայի «When I transform»-ի ականջը կանչի):

Սկսվում է «Ինչի դուք չգիտե՞ք, որ այսինչ դերասանը/գիտնականը/կոմպպոզիտորը/գործիչը և այլն, եղել են այդ երևույթի կրող», «Այսինչ հանճարն այդպիսին էր ու նրան ողջ կյանքը հալածում էին դրա համար» և նմանատիպ մեզ քաջ հայտնի փաստարկների մասսայական կիրառություն:

Մեխանիզմների ու տեխնոլոգիայի կիրառության դեպքում, երևույթը հայտնվում է մեդիաների թոփերում ու սկսում է արդեն ինքնագեներացվել: այն քննարկկում են մեդիա դաշտում, շոու բիզնեսում և քաղաքականությունում:

Մյուս կարևորագույն քայլը, որ արվում է՝ թեմայի ալրջացումն է: Այսինքն՝ թեման բերանի ծամոն է դառնում, որովհետև ակտիվորեն քննարկկվում է պրոֆաննների ու ոչ կոմպետենտ անձնաց կողմից՝ լրագրողներ, հայտնի մարդիկ, հաղորդավարներ, ակտիվիստներ, հասարակական գործիչներ և այլն և միևնույն ժամանակ, թեմայից աստիճանաբար մեկուսացնում են հարցում կոմպետենտ մասնագետներին:

Ինչ որ մի պահ, քննաարկումները մտնում են փակուղի ու սկսում են ձանձրալի դառնալ և հենց այդ ժամանակ, հայտնվում է ինչ որ մեկը/խումբ, որը սկսում է «ուղղություն տալ» ու բերել տվյալ երևույթի լեգիտիմացման ու լեգալիզացման փաստարկներ՝ դիմելով այդ երևույթի կրողների կերպարը հումանիզմով հագեցնող փաստարկների. «Հա դե հիմա ի՞նչ ա եղել… արվեստի մարդ է, իսկ արվեստի մարդիկ մի քիչ խենթ են, շատ էլ որ դստեր հետ սեռական կապ է ունեցել», «Նրանք մեղք չունեն, որ այդպես են ծնվել/դաստիարակվել», «Նրանք իրենք են զոհեր, դա կայնքն է/հասարակության անհանդուրժողականությունն է նրանց ստիպել», «Այդ երևույթ կրողները որպես կանոն բարձր մտավոր ունակությունների տեր մարդիկ են»…

Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ օրինակ գեյ-քարոզչության մեջ այս ամենը առանցքային հիմնասյուներից է:

5, Պոպուլյարիզացիայից՝ ակտուալ քաղաքականություն

Այս փուլում ստվերից դուրս են գալիս բոլոր լոբբիստները ու կոնսոլիդացվում են թեմայի լեգալիզացիայի պորցեսսի շուրջ: մի կողմից ակտիվորենն շարունակվում է երևույթի լոբբինգը՝ հրապարակվում են հարցումներ, որոնք իբր վկայում են հանրության կողմից երևույթի ընկալման ու ընդունման բավականին բարձր սանդղակի մասին, իսկ մյուս կողմից, ստեղծվում է նոր տաբու՝ «անթույլատրելի է թույլ չտալ անթույլատրելին»:

Սա հանարվոր է, մենակ նեո-լիբերալիզմի պաայմաններում, երբ լայնորեն քարոզվու է տոլերանտությունը՝ տաբուներ ունենալու և հասարակության համար վտանգ ներկայացնող արատները շտկելու արգելքը:

Վերջին փուլում, երբ հարցը արդեն մտել է ակտուալ քաղաքականության դաշտ, հանրությունը արդեն կոտրված է: Ճիշտ է, դրա առողջ հատվածը շարունակում է պայքարել նախկինում տաբոււացված այդ արատավոր երևույթի դեմ, բայց հանրությունը մեծ հաշվով կոտրվում է ու դադարում է պայքարել: Ընդունվում են օրենքներ ու նորմատիվներ, իսկ նոր իրականությունը վաղ թե ուշ ներթափանցում է նախպակրթական ու կրթական հաստատություններ, որտեղ սովորում են նաև հասարակության առողջ սեգմենտի զավակները ու 1-2 սերունդ հետո, արդեն երբեմնի տտաբուն դառնում է նորմա:

Դե հիմա նայեք ձեր շուրջ բոլորը, հիշեք վերջին 30 տարին ու ինքներդ մտածեք, թե քանի անգամ են այս տեխնոլոգիան կիրառել մեզ վրա ու քանի հատ նման տաբու կա, որ հենց հիմա գտնվում է «Օվերտրոնի պատուհանի» տարբեր սանդղակներում 😉

Մյուս անգամ կնկարագրեմ, թե ինչպես պայքարել այս տեխնոլոգիայի դեմ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s