Արտագաղթի մասին

Posted: Հուլիսի 4, 2013 in Uncategorized

Փետրվար ամսին իմացա, որ ամենամտերիմ ընկերներիցս մեկը ում հետ ես երկու տարի շարունակ բանակում կիսում էի ամեն ինչ՝ հաց, տուլիկ, դժվարություն ու ուրախություն, իր կնոջ ու նորածին երեխայի հետ արտագաղթում է Ռուսաստան: Արտագաղթեց որովհետև լավ աշխատանք էին առաջարկել: Ու նման պատմությունները հազարներով են մեր օրերում և միայն տխմարը կարող է ուրախանալ արտագաղթից, կամ էլ այն մարդը, ով ուղղակիորեն շահագրգռված է, որ արտագաղթ լինի:
Ինչևիցե, ոչ թե արտագաղթի մասին եմ ուզում խոսել, որպես էդպիսին, ոչ էլ անգամ արտագաղթին հանգեցնող տարբեր օբյեկտիվը ու սուբյեկտիվ գործոնների մասին: Ես ուզում եմ խոսել արտագաղթի առաջացարած ռեզոնանսի մասին՝ վիրտուալ տիրությթում ու հատկապես արտագաղթը, որպես պաթետիկ ու մելամաղձոտ հռետորիկայի աղբյուր դարձնելու տենդենցին:
Վերադառնալով ընկերոջս օրինակին. այ մարդ, Կարենը ոչ մի անգամ չասեց «Երկիրը երկիր չի», ոչ մի անգամ չասեց «Գոնե հեռուստացույցով ասեին մնացեք», ոչ մի անգամ չասեց «Փախնել ա պետք ստեղից», ավազկապետություն-բռնապետություն և այլ, և այլն: Ինքն ուղղակի ասեց. «Կոստ ջան, ստեղ ես տանում եմ 250 հազար, ունեմ կին, ունեմ երեխա ու դեռ էլի եմ ուզում երեխա ունենալ: Մոսկվայում ունենալու եմ 50 հազար ռուբլի (650 հազար դրամ) սկզբնական աշխատավարձ՝ աճելու միտումով, դրա համար որոշել եմ գնալ այնտեղ: Հա՛, էս իմ երկիրն ա, և այլն-և այլն, բայցը երկար ծանրութեթև անելով, որո՛ել եմ որ մի ինչ որ ժամանակով պետք ա Ռուսաստանում ապրեմ առնվազն»:Հա, ես էլի եմ ասում, հասկանում եմ, որ արտագաղթը խնդիր ա ու շատ լուրջ խնդիր, բայյց մյուս կողմից ինձ նյարդայանցնում ա, որ տարբեր մարդիկ, ովքեր ոչինչ էլ չեն անում ըստ էության, որպեսզի արտագաղթը կասեցվի, սկսում են շահարկել գաղթոների թեման, ընդհանրական դատողություններ ու հայտարարություններ անել: Եթե այսքան տխուր չլիներ, ապա երևույթը ծիծաղելի էլ կլիներ, բայց Հայաստանում, հատկապես Հայաստանի վիրտուալ տիրույթում սաղմանվորվում է արտագաղթի ֆետիշ:
Ժողովուրդ, գաղթողը, եթե հասել է էդ որոշման կայացմանը, ապա ինքը ևս իմ ընկերոջ պես իր համար ճիշտ թվաքցող որոշում է արել ու երբ սկսում են ողբալ ստատուսներում ու հոդվածներում արտագաղթի մասին, մաքսիմումը, որ անում ենք, դա պայքարում ենք հետևանքի դեմ, մինչդեռ պետք է պայքարել պատճառների դեմ, իսկ պատճառներն այնքան խորքային ու ֆունդամենտալ են, որ հաստատ ֆեյսբուքի լայքուշեյրով, դիմադիր ու ընդդիմադիր մամուլով ու հարթակներով ողբալով ոչինչ էլ չես փոխի: Զբաղվեք գործով, իսկ գործն առաջին հերթին արտագաղթին հանգեցնող խնդիրների բացահայտումն է, երկրորդ հերթին դրանց սթափ գնահատումը, երրորդ հերթին դրանց լուծման համար իրատեսական եղանակների ու մեթոդների մշակումը և վերջապես, այդ մեթոդների ու եղանակների իմպլեմենտացիան:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s