Երեխաների դաստիարակության տիբեթյան սկզբունքները

Posted: Հունիսի 18, 2013 in Uncategorized

Հերթական անգամ հոգենլով հայաստանի քաղաքական-հասարակական ացուդարձից, օձերից ու սուտի սկանդալներից, որոշեցի էլի մի քիչ գրել իմ մասնագիտական թեմատիկաների վերաբերյալ: Այս անգամ կպատմեմ ձեզ դաստիարակության մի հետաքրքիր մոդելի մասին…

Ունենալով բավականին մեկուսացված աշխարհագրական դիրք, Տիբեթը դարերի ընթացքում շատ ինքնատիպ մաշակույթ է ստեղծել, որի ամեն մի կողմը ունի շատ յուրահատուկ առանձնահատկություններ: Երեխաների դաստիարակության նկատմամբ կիրառվող սկզբունքնները բացառություն չեն և ես Ձեզ կծանոթացնեմ դաստիարակության տիբեթյան մոտեցումների կարևորագույններին.— Ոչ մի նվաստացում կամ մարմնական պատիժ թույլատրելի չէ երեխայի նկատմամբ: Երեխաներին խփելու միակ պատճառը նա է, որ երեխան չի կարող պատասխանել:

Կյանքի առաջին էտապում՝ մինչև 5 տարեկան, երեխային պետք է վերաբերվել ինչպես արքայի. ոչինչ չի կարելի արգելել, միայն կարելի է շեղել: Եթե նա ինչ որ վտանգավոր բան է անում, ապա ընդունեք դեմքի վախեցած արտահայտություն և վաղեցած բացականչեք: Երեխան նման լեզուն հասկանում է կատարելապես: Այս շրջանում երեխայի մոտ ձևավորվում են ակտիվությունը, հետաքրքրասիրությունը և հետաքրքրությունը կյանքի նկատամամբ և երեխան ի վիճակի չէ կառուցելու երկար տրամաբանական շղթաներ: Օրինակ. երեխան կոտրել է թանկարժեք ծաղկամանը: Նա չի հասկանում, որ նման ծաղկաման գնելու համար անհրաժեշտ է շատ աշխատել և շատ գումար վաստակել, ըստ այդմ, ցանկացած պատիժ այս իրավիճակում ընկալվում է երեխայի կողմից, որպես ուժային ճնշում: Արդյունքում, պատժելով երեխային դուք նրան սովորեցնում եք ոչ թե ծաղկամաններ չկոտրել, այլ պարզապես ենթարկում եք երեխային ձեզ՝ ուժի սկզբունքով, իսկ դսա ձեզ պե՞տք է:

— Կյանքի երկրորդ էտապում՝ 5-10 տաս տարեկան հասակում, երեխայի հետ պետք է վարվել ինչպես «ստրուկի». նրա առջև պետք է դրվեն խնդիրներ և պահանջել, որպեսզի այդ խնդիրները կատարվեն: Խնդիրները չկատարելու դեպքում կարելի է պատժել, բայց ոչ ֆիզիկական ուժ կիրառելով: Այս էտապում երեխայի մոտ ակտիվորեն զարգանում է ինտելեկտը: Երեխան պետք է սովորի կանխատեսել մարդկանց արձագանքն՝ իր գործողություններին և վարքին, ձևավորել դրական վերաբերմունք սեփական անձի նկատմամբ և խուսափի նեգատիվ դրսևորումներից: Այս փուլում մի վախեցեք երեխային «չափից ավել» գիտելիքներ տալուց:

— Կյանքի երրորդ փուլում՝ 10-15 տարեկանում, երբ երեխան թևակոխում է իր զարգացման ամենասուր ճգնաժամի՝ դեռահասության փուլը, երեխային պետք է վերաբերվել ինչպես հավասարին: Ուշադրություն դարձրեք, որ ոչ թե իրոք երեխային հավասարեցնեք Ձեզ, կկամ դուք հավասարվեք երեխային, այլ վերաբերվել ԻՆՉՊԵՍ հավասարի՝ հաշ վի առնելով, որ այնուամենայնիվ նա դեռ այդպիսին չէ, քանի որ դուք միևնույն է ունեք ավելի մեծ կենսափորձ ու գիտելիքներ: Խորհրդակցեք նրա հետ, ընձեռեք նրան ինքնուրույնուություն և խրախուսեք իքնուրույնությունը նրա մոտ: Ձեր կարծիքն ու ցանկությունները շատ մեղմորեն մատուցեք նրան քննարկումների ժամանակ՝ խորհուրդների ու հուշումների միջոցով: Եթե Ձեզ ինչ որ բան դուր չի գալիս, կարիք չկա շեշտադրումներ անել բացասական հետևանքների վրա, ինչպես նաև հարկ չկա ուղղակի արգելքներ սահմանելու, որովհետև հենց այս շրջանում է մարդու մոտ ձևավորվում ինքնուրույնությունն ու մտածելու ազատությունը:

— Վերջին փուլ՝ 15-ից մինչև հասունություն: Վերբերվեք երեխային հարգանքով, որովհետև դաստիարակելու ժամանակն արդեն սպառվել է և ժամանակն է քաղելու այն պտուղները, որոնք ցանել եք:

Իսկ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս սկզբունքներին չհետևելն՝ ըստ տիբեթյան մտածելակերպի.

— Եթե երեխային ճնշում եք մինչև 5 տարեկանը, ապա դուք ճնշում եք նրա հետագա կենսական ակտիվությունը, հետաքրքրությունը կյանքի նկատմամբ և իհարկե ինտելեկտը: Փոխարենը, դուք ստիպում եք նրան առանց խորը մտորումների ենթարկվել բռի ուժին և արդյունքում երեխային դարձնում եք պոտենցիիալ զոհ՝ հետագա կյանքում հանդիպող ցանկացած սրիկայի համար:

— Եթե դուք շարունակում եք երեխային երես տալ 5 տարեկանից հետո, ապա երեխան մեծանում է մանկամիտ, ծույլ և ընդհանրապես զրկված կամային հատկանիշներից:

— Եթե դուք շարունակում եք խնամել երեխային 10 տարեկանից հետո, ապա նա մեծանում է անվստահ և կախվածության մեջ է ընկնում ավելի ինքնուրույն հասակակիցներից, որոնք հաճախ կարող են վատ ազդեցություն ունենալ նրա հետագա զարգացման վրա:

— Եթե դուք հարգանք չդրսևորեք երեխայի նկատմամբ 15 տարեկանից հետո, ապա նա Ձեզ դա չի ների և կլքի ձեզ առաջին իսկ հնարավորության դեպքում:

Մեկնաբանություններ
  1. Herminia Noelասում է՝

    Իսկ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս սկզբունքներին չհետևելը՝ ըստ տիբեթյան մտածելակերպի.

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s