Հոգեբանական 10 հնարքներ, որոնք իրոք աշխատում են

Posted: Մայիսի 1, 2013 in Uncategorized

Այս անգամ ես Ձեզ կպատմեմ մի քանի հոգեբանական հնարքների մասին,, որնք ճիշտ օգտագործելու դեպքում դուք էական հաջողություններ կգրանցեք հաղորդակցության ու առհասարակ, այլ մարդկաանց հետ հարաբերություններ կառուցելիսիսկ եթե լրիվ անկեղծ, ապա նև կկարողանաք մանիպուլացնել մարդկանց, եթե Ձեզ անհրաժեշտ լինի: Քչերը կարող են պարծենալ այլ մարդկանց վրա ունեցած ազդեցությունով, էլ ավելի քչերը կարող են պարծենալ, որ այդ ազդեցությունը գիտակցված է կիրառվում, բայց հիշեք, որ ցանկացած ուժ և հնարավորություն մնում է այդպիսին միայն պատասխանատու կիրառության դեպքում: Եվ այսպես․․․
1. Պատասխան բարություն կամ Բենջամին Ֆրանկլինի էֆֆեկտ

Ասում են, թե Ֆրանկլինը ջանում էր գրավել մի մարդու համակրանքն իր հանդեպ, ով իրեն տանել չէր կարողանում և այնպես է ստացվում, որ այդ մարդը ինչ որ հազվագուտ գիրք է փնտրելիս լինում, որից ունենում է Ֆրանկլինը: Իմանալով այս մասին, Ֆրանկլինն առանց վարանելու տալիս է այդ մարդուն նրա փնտրած գիրքը, իսկ երբ այդ մարդն ավարտում այն ընթերցելն ու վերաադարձնում է, Ֆրանկլինը նրանից շնորհակալություն է խնդրում: Արդյունքում, նրանք դարձան լավագույն ընկերներ:

Ֆանկլինին են պատկանում այս իմաստուն խոսքերը․ «Եթե դու ինչ որ մեկին լավություն ես անում, այդ մարդը պատրաստ կլինի պատաասխանել Ձեր բարությանը՝ բարությամբ, ընդ որում, ավելի մեծ բարությամբ:»

2. Ինչ որ բան խնդրելիս, խնդրեք ավելի շատ, քան իրականում Ձեզ պետք է

Ս բավականին պարզունակ էֆֆեկտ է և շատ նման է շուկայական սակարկմանը, բայց գրեթե միշտ աշխատում է: Դուք պետք է անհրաժեշտից ավելի բարձր պահանջմունքներ դրսևորեք, եթե դուք պետք եք դիմացինին: Հավանաբար սկզբում դուք կմերժվեք, բայց մի հուսհատվեք և համբբերությամբ լցվեք: Եթե դուք իրոք պետք եք այդ մարդուն, ապա մեծ հավանականությամբ նա էլի կդիմի Ձեզ, պարզապես կառաջարկի քիչ ավելի քիչ, քան դուք էիք նրանից պահանջել, բայց փոխարենը՝ վստահաբար ավելի շատ կառաջարկի, քան սկզբում էր պատրաստ տալ:

Այս հնարքը կիրառական է աշխատանքի ընդունվելիս, դիմացինի հետ հարաբերություններ կառուցելիս, վերադասի կամ ստորադասի հետ գործնական հարաբերություններ կառուցելիս և այլն:

3. Օգնելու կպչուն ցանկություն

Այս մի հնարքը նաման է նախորդին, պարզապես այս հնարքի էֆֆեկտը քիչ այլ է: Որպեսզի դիմացինի մոտ արթնացնեք Ձեզ օգնելու ցանկություն, մեկ անգամ խնդրեք նրանից մի այնպիսի բան, որում նա վստահաբար Ձեզ կօգնի: Արդյունքում, դուք կստեղծեք դիմացինի մոտ հոգեկան մի պատրանք, որ նա Ձեզ ինչ որ բանով պարտական է և մեղքի զգացողությունը, ինչը մեծ հավանականությամբ կբերի նրան, որ նա ինքը կառաջարկի իր օգնությունը Ձեզ այլ իրավիճակներում:

4. Հաճոյախոսություններ

Հաճոյախոսության ու շողոքորթության միջև սահմանը շատ աննկատ  է և շատ հեշտ է հատել այն, այդ իսկ պատճառով պետք է վստահ լինեք, որ տարբերում եք մեկը՝ մյուսից, նամանավանդ, որ այդ երկուսն էլ ամենուրեք են: Հաճոյախոսեք, բայց արեք դա հավաստի ու զգույշ, որովհետև եթե հաճոյախոսությունն ընկալվեց, որպես շողոքորթություն, ապա դրա վատ հետևանքները կարող են ավելի մեծ լինեն, քան ակնկալած լավ հետևանքները:
Ամեն դեպքում, հաճոյապոսելիս, փորձեք դա անել բարձր ինքնագնահատական ունեցող մարդկանց հետ, որովհետև նման մարդիկ սիրում են հաճոյախոսություններ և հաճախ չեն էլ նկատում շողոքորթության ու հաճոյախոսության սահմանախախտումը, իսկ այ ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց հետ այս հնարքը կարող է ձախողվել, որովհետև ցանկացած գովասանքի հետևում նրանք սուտ և կեղծիք են տեսնում, եթե յան ուղղված է իրենց:

5. Հայելի

Եթե ուզում եք մարդու դուրը գալ, կրկնօրինակեք նրան: Այս հնարքին լավ տիրապետողներին անվանում են քամելեոններ և եթե քամելեոնին ուսումնասիրում ես կողքից, ապա տեսնում ես, որ նրա վարքըն ու անգամ շարժուձևը փոխվում են ամեն անգամ, երբ նր թիրախում նոր «զոհ է» հայտնվում: Ի դեպ, նաև այս հոգեբաանական ֆենոմենով է պայմանավորված այն երևույթը, որ շատ հաճախ մենք ականատես ենք լինում, որ ինչ որ հայտնի մարդու (երգիչ, դերասան, հասարակական գործիչ) և այդդ մարդուն նմանակող պարոդիստների մեջ ջերմ, իսկ երբեմն էլ ընկերական հարաբերություններ են լինում՚:

6. Խնդրանքներն ուղղեք հոգնածին

Երբ մարդը հոգնած է, նա ավելի ընկալունակ է ցանկացած տիպի խնդրանքների նկատմամբ, ինչը պայմանավորված է նրանով, որ հոգնելիս մարդը հոգնում է ոչ միայն զուտ ֆիզիկապես, այլև հոգեպես: Օրինակ, եթե աշխատանքային օրվա վերջն է և դուք դեռ չեք վերջացրել ձեր աշխատանքը, իսկ Ձեր վերադասը հոգնած է, կարող եք խնդրել նրան, որ թույլ տա ավարտել աշխատանքը վաղը, բայց հաշվի առեք, որ հաջորդ օրը իրոք պետք է աավարտեք ու դա անեք ոչ գլխառատ: Նման իրավիճակում դուք ոչ միայն պատշաճ կատարած կլինեք Ձեր աշխատանքը, այլև կբարձրացնեք ձեր նկատմամաբ վերադասի ունեցած հարգանքը, որովհետև Ձեր խոսքի տերը եղաք:

7. Սկսեք փոքր խնդրանքներից

են ինչ շատ պարզ է․ սկզբում քիչ խնդրեք ու աստիճանաբար մեծացրեք ձեր խնդրանքների մասշտաբը և կվաստակեք վստահության քվե: Հենց այս սկզբունքով են մարդիկ կախվածության մեջ ընկնում տարբեր հասարկական շարժումներից: օրինակ․ սկզբում Ձեզ խնդրում են կանգնել շարժման կողքին, որը պայքարում է ապօրինի ծառահատումների դեմ, հետո ուրիշ բան են խնդրում, հետո էլի, հետո էլի․․․ թվում է թե մանրունք է, բայց ամեն անգամից հետո դուք պատրաստ եք տալ ավելին, եթե իհարկե մոնիպուլյացիան գրագետ է իրականցվում և արդյունքում դուք սկսում եք օրինակ Մաշտոցի պուրակում իրականացվող ծառահատումների դեմ պայյքարից, իսկ մի որոշ ժամանակ անց պատրաստ եք պայքարել հեռաավոր Տանզանիայում գտնվող անտառների համար և անգամ հանգանակություններ անել:

8. Մի ուղղեք մարդկանց երբ նրանք սխալվում են

Այս մասին դեռ գրել է հանրահայտ Դեյք Քարնեգին: Չի կարելի մարդու աչքը մտցնել նրա կողմից թույլ տված ակնհայտ սխալները, սխալը թույլ տալուց անմիջպես հետո: Եթե ուզում եք, որ մարդը հեշտությամբ ընկալի իր թերացումը, ապա պետք է խնամքով մոտենալ հարցին, անգամ եթե գործ ունեք ակնհայտորեն անհաջողակ մեկի հետ, ով սովոր է իր բոլոր սխալների մեջ մեղադրել բոլորին, բացի իրենից․․․ Սխալի պահին համաձայնվեք նրա հետ և աստիճանաբար ու հետևողականորեն փոխեք տվյալ իրավիճակի ընկալումը նրա կողմից, այլապես դու կարող եք սկսել ընկալվել նրա կողմից որպես թիվ 1 թշնամի:

9. Կրկնեք «ճիշտ» մարկանց արած արտահայտություններն ու մտքերը

Այս հնարքը նման է հայելու հայելու հնարքին, երբ քամելեոնը կրկնում էր իր դիմացինի շարժուձևն ու դիմախաղը, պարզապես այս մի հնարքում մարդն արդեն կրկնում է իր զրուցակցի մտքերն ու արտահայտությունները: Մարդիկ սիրում են լսել իրենց մտքերի արձագանքը, դա շոյում է նրանց ակնջն ու ինքնասիրությունը, բայց պետք է իմանալ չափը, որպեսզի թութակի տպավորություն չթողնի:

10․ Գլխով անել

Գիտափորձերը ցույց են տվել, որ երբ զրուցակցի խոսալու ժամանակ մարդը գլխով է անում, դա ունի երկու հոգեբանական էֆֆեկտ․ արտահայտում է լսողի համձայնությունը, ինչն իր հերթին բերում է դրական ընկալման խոսացողի մոտ, իսկ մյուս կողմից ստիպում է խոսացողին թութակի նման կրկնվել: Իմիտացիայի տեխնիկայի անբաժանելի մաս կազմող այս տարրական հնարքը առանցքային տեղ է զբղեցնում ցանկացած մեկի ոտ, ով լավ է տիրապետում արդյունավետ հաղորդակցության հնարքներին, այնպես որ դուք էլ մի խույս տվեք դրա կիրառությունից:

Մեկնաբանություններ
  1. msheciասում է՝

    Փորձված է ու արդյունքն ակնհայտ 🙂

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s