20 հետաքրքիր փաստ՝ մեր վարքի մասին

Posted: Ապրիլի 23, 2013 in Uncategorized
Շարունակեով մասնագիտությանս հետ անմիջական կապ ունեցող գրառումներից ցիկլը, այս անգամ ևս կփորձեմ փայլել հոգեբանական գիտելիքներովս:)
Ի՞նչն է մարդուն մարդ դարձնում, ի՞նչի վրա ենք հիմնվում մենք դիմացինի և ինքներս մեր մասին դատողություններ անելիս: Այո՛, չափրոշիչները շատ են,, բայց դրանք դրսևորվում են մարդու վարքում, ուստի այս անգամ ես կպատմեմ Ձեզ մի շարք վարքաբանական առանձնահատկությունների մասին, որոնք բնութագրված են հոգեբանություն գիտության մեջ:
1. Տեստաստերոն հորմոնի բարձր աստիճան ունեցող մարկիկ հաճույք են ստանում ուրիշների զայրույթից:
2. Մարդիկ փորձում են նվաստացնել այլ մարդկանց, երբ վստահ չեն իրենց վրա: Այսպես, գիտափորձի համատեքստում, փորձի ուսումնասիրության խմբի մի մասին ասացին, որ իրենք ցածր գնահատականներ են ստացել, իսկ մյուսին՝ բարձր: հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ առաջին խմբի մրդիկ ավելի շատ էին հակված ազգայնական ու կրոնական նախապաշարմունքներ դրսևորել այլոց նկատմամբ:
3. Շատ մարդիկ կեհերքեն դա, կվիճեն այս պնդման հետ, բայց դիմացինի մասին բացասական վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է մեր իսկ ինքնագնահատականի անկումով, որը բարձրացնելու համար մենք ենթագիտակցաբար ձգտում ենք նվաստացնել դիմացինին:
4. Մարմնական զգացողությունները ազդում են մարդկային վարքի վրա: Օրինակ մարդու կողմից մեկ այլ մարդու ընկալման ասսոցիատիվ կապեր են առաջացնում ծանրության ու կարևորույան/հարգանքի միջև: Այսպես, գիտափորձի ժամանակ մարդիկ ավելի լուրջ ու հարգալից էին ընկալում այն մարդկանց, ում ռեզյումեներն ավելի ծանր էին և հակառակը:
5. Նույն կերպ, երբ առկա է չորության կամ պնդության ֆիզիկական գործոն, դրան ենթարկվող դրսևորում է ոչ ճկուն վարք, այնպես որ բանակցույթուններ վարելիս ուշադիր եղեք, որ աթռները լինեն փափուկ: Խորդուբորդ մակերեսի հետ ձեռքի շփումը կարող է հանգեցնել այլ մարդկանց հետ հարաբերությունների սրման, իսկ ցուրտը առաջացնում է միայնության զգացողություն:
6. Մարդիկ ունեն հակվածություն անբարոյական քայլեր անելու, կամ չօգնելու կողքինին, եթե դրա համար չի պահանջվում կիրառել հատուկ ջանքեր, կամ չկա անհրաժեշտություն մարդուն ուղղակիորեն մերժելու:
7. Մարդիկ ավեի հաճախ են դրսևորում «ճիշտ» վարք, եթե տվյալ իրավիճակուm տվյալ որոշմումը իրականացնելիս իրենց հետևողներ կան: Նույն հետևողների գործոնը բարձրացնում է նաև ուղղակի խնդրանքներին, հանգանակություններին, ստորագրահավաքներին դրական պատասխան ստանալու հավանականությունը:
8. Ստելը բավականին մեծ մտավոր լարում է պահանջում մարդուց, որովհետև մարդը միաժամանակ փորձում է հիշել հորինված սուտը՝ որպեսզի ասի այն, և ճիշտը՝ որպեսզի թաքցնի այն: Արդյունքում, նա ավելի շատ է սկսում պարզ նախադասությունների կիրառել խոսքի մեջ ու ավելի բարդությամբ է լուծում տրամաբանական բնույթի խնդիրները, որոնք ծագում են պրոցեսսում:
9. Երբ մարդուն հետևում են, նա ավելի լավ վարք է դրսևորում, ընդ որում, հետևված լինելու ատրասնքը ևս կիրառական է այս առումով: Օրինակ, բավական է, որպեսզի բուֆետում երևացող տեղից աչքի նկար կախված լինի և իրենց հետևից հավաքողների թիվը կբարձրանա:
10. Վարքն ուղղակիորեն ազդում է բարոյականության վրա: Որքան ավելի շատ են ստում, խաբում, խարդախություն անում, կամ որևիցե այլ անբարոյական արարքների դիմում, այնքան ավելի է խաթարվում լավի ու վատի նրանց պատկերացումները:
11. Գրավիչ և ազնիվ արտաքինը հաճախ խափուսիկ է, իսկ մարդիկ ավելի հակված են հավատալ արտաքինին, քան անկեղծությանը: Անգամ մասնագետները 86 տոկոս դեպքերում ավելի են հակված լինում բարետես արտաքինով սուտասաններին:
12. Արտաքին տեսքը հսկայական դերակատարություն ունի նաև ընտրությունների ժամանակ: Ընտրազանգվածը հետևություններ է անում տվյալ քաղաքական կործչի կոմպետենտության վերաբերյալ հենվելով նաև նրա արտաքին տեսքի հասունության և գրավչության վրա: Բնականաբար սա արվում է անգիտակցաբար:
13. Ավելի հաջողակներին ու ավելի հարուստներին մարդիկ համարում են ավելի խելացի ու ավելի խոհեմ: Ըստ այդմ, մարդիկ հակված են հավատալու, որ մարդակ հարուստ և աղքատ են դառնում իրենց արժանիքների շնորհիվ:
14. Երջանիկ է ոչ թե նա, ով շատ փող ունի, այլ նա ով ավելի շատ փող ունի, քան հարևանը: Նաև հենց այս ֆենոմենով է բացատրվում այն հանգամանքը, որ հաճախ անգամ միլլիարդատերները իրենց երջանիկ չեն զգում, որովհետև հարստանալով նրանք նոր միջավայրում ու նոր շրջապատում են հայտնվում, որտեղ էլի կան «հարևաններ», ովքեր իրենցից ավելի հարուստ են:
15. Ցասումը ավելի ուժեղացնում մարդկանց մոտ տիրանալու ցանկությունը և մարդը ավելի մեծ ջանք ու եռանդ է թափում, որպեսզի ձեռք գցի այն օբյեկտներին, որոնք ասսոցիացիաներ են առաջացնում զայրույթի հետ: Առաջ այս երևույթը վերագրվում էր մենա դրական էմոցիաների առանձնահատկությունների թվին:
16. Որքան ավելի բարդ է կայացվելիք որոշումը, այնքան ավելի հակված են մարդիկ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես որ կա: Օրինակ, եթե խանութում տեսականին չափազանց մեծ է և մարդիկ դժվարանում են վերջնական ընտրության կայացման հարցում, նրանք կարող են պարզպես չանել գնումը:
17. Երբ մարդկանց մոտ ինչ որ բան չի ստացվում, ապա նրանք սկսում են փորձել ինչ որ օրինաչափություններ ու դավադրության տեսություններ հորինել, որոնք իբրև խանգարում են իրենց նպատակին հասնել:
18. Մարդիկ ափսոսում են արագորեն կայացված որոշումների համար, անգամ եթե դրանց արդյունքերը ըստ էության բավարարում են իրենց: Ընդ որում, որ ոչ այնքան էական է, թե կոնկրետ ինչքան ժամանակ է ծախսվել որոշման կայացման համար, որքան այն, թե որքանով է մարդու մոտ առկա զգացողությունը, որ հատկացված ժամանակը բավարար էր:
19. Ոչ բոլոր ռիսկերն են ընկալվում միանման: Միևնույն մարդը կարող է հանգիստ ցատել պարաշյուտով, բայց կարող է վախենալ առարկել վերադասին, կամ վարժեցնել առյուծների, բայց վախենալ դուրը եկած կնոջ հետ ծանոթանալ փորձելուց:
20. Ձանձրույթն անգամ իր դրական կողմերն ունի․ ձանձրացող մարդիկ հաճախ փորձում են փարատել ձանձրույթը՝ ինչ որ լավ գործեր անելով, որովհետև ժամանցային միջոցառումները վաղուց դադարել են նրանց կյանքում ինչ որ նորություն մտցնելը, իսկ որոշ դեպքերում՝ արդեն դարձել են միապաղաղ բան, որը միայն ավելի է սաստակցնում ձանձրույթը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s