Հեղափոխությունը ոչ թե անհրաժեշտ է, այլ անխուսափելի

Posted: Ապրիլի 15, 2013 in Uncategorized

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի և դա այդպես կլինի, քանի դեռ մարդ արարածն է պատմության հիմնական օբյեկտը: Մարդկային հասարակաությունը ու հասարակական կազմավորումները ուսումնասիրվում են տարբեր գիտությունների կողմից ու արդեն կան բազմաթիվ տեսություններ, որոնք ուսումնասիրում են դրան գործունեությունն ու մեխանիզմները, բայց քանի որ ես չեմ ուզում տեսական գիտելիքների լիկբեզ անել, անցնեմ բուն թեմային:Եթե վերլուծում ենք առկա իրավիճակը և համադրում անցյալի հետ, ապա դժվար չի նկատել, որ մենք հայտնվել ենք մի կացությունում, որի շատ հատկանիշներ նման են, իսկ երբեմն էլ ուղղակիորեն կրկնում են 1918-1920թթ հանրապետության իրավիճակը: Ինքնին, սա դեռ բավական չէ, որպեսզի հեղափոխական մթնոորտ հասունանա, բայց կա երկու հանգամանք, որոնք հեղափոխության բերեցին 1920 թվականին և որոնք հեղափոխության կբերեն ասենք 2020 թվականին․

ա․ Հասարակության ծայրահեղ բևեռացում
բ․ Տնտեսա-քաղաքական համակարգի ոչ ադեկվատություն

Պետք է հասկանալ, որ անկախ նրանից ով է փորձում կանգնել հեղափոխական ալիքների գլխին, հեղափոխությունը անում է ամբոխը, որը բաղկացած է հասարակ մարդկանցից և որի հիմնական մոտիվացիան ատելությունն է գործող իշխանությունների ու վերնախավի նկատմամբ, ինչպես նաև մարդկային արդարության սուր պահանջարկը՝ սոցիալական երանգավորումով: Ըստ այդմ, որքան ավելի է հարստանում օրինակ Լֆիկը, որքն ավելի անթաքույց է իր որդուն դեպի իշխանական բուրգի վերին հատված մղում ասենք թե Թոխմախի Մհերը, որքան ավելի է ահագնանում գնաճը և որքան ավելի ցինիկաբար է իր հարստությունն ու իշխանությունն ի ցույց դնում վերնախավը, այնքան ավելի է խորանում անջրպետը ճնշող մեծամասնություն կազմող հասարակ ժողովրդի և խղճուկ փոքրամասնություն կազմով վերնախավի և վերնախավի մանկլավիկների միջև, իսկ անջրպետի մեծությունը ուղիղ համեմատական է ժողովրդական ատելությանն առ տնտեսա-քաղաքական համակարգը և հակադարձ համեմատական գործնական ռեֆորմների հնարավորությանը առկա համակարգում:
Մյուս հանգամանքը, ինչպես արդեն նշեվի, «վերևների» ոչ ադեկվատությունն է, որն արտահայտվում է ոչ ադեկվատ ինքնագնահատականով, ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակի սխալ գնահատմամբ և անդառնալիության կետի մոտիկությունը նկատելու ունակությունը կորցնելով: Պետք է հասկանալ, որ Հայաստանի նման փոքրիկ երկրում ոչ մի հեղափոխություն չի պսակվի հաջողությամբ, եթե դա ձեռնատու չլինի աշխարհաքաղաքական մեծ ուժերի շահերին, բայց մեդալն ունի նաև երկրորդ կողմը․
ա․ Աշխարհաքաղաքական իրողությունը, ըստ որի արդեն 22 տարի է, ինչ մանևրում էր մեր քաղաքական համակարգը, այլևս անդառնալիորեն փոխվում է և աշխարհաքաղաքական մեծ պատկերը զարմանալիորեն նման է 1917 թվականի նախօրեին:
բ. Ոչ մի քաղաքական համակարգ չի կարող դիմակայել հմաժողովրդական ընդվզմանը, անգամ եթե այդ ընդվզումը հետո հանգեցնեն դրսի ուժերը՝ այդ թվում նաև ռազմական ինտեվենցիայի ճանապարհով: Ոստիկանությունն ու բանակն էլ ի վերջո հանդիսանում են հասարակ ժողովդրի մի մասը՝ չհաշված վերին օղակները և կրիտիկական պահին կարող են պարզապես անցնել ժողովրդի կողմը, ինչպես դա լինում է բոլոր հեղափոխությունների ժամանակ:

Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև վերլուծելով աշխարհաքաղաքական զարգացումները, ստիպված եմ փաստել, որ եթե անգամ վաղն էլ չէ, այլ հենց այսօրվանից մեր քաղաքական համակարգը չգնա արմատական փոփոխության, ապա հեղափոխությունը հայաստանում անխուսափելի է, իսկ քանի որ ես 99 տոկոսով վստահ եմ, որ նույն ոչ ադեկվատության պատճառով անհնար է, որ քաղաքական համակարգը (իր դիմությունով ու ընդդիմություններով հանդերձ) գնա նման փոփոխությունների, գալիս եմ այն եզրահանգմանը, որ գլխավոր հարցադրումը կլինի ոչ թե «Ուզո՞ւմ ենք մենք հեղափոխություն», կամ «Կլինի՞ հեղափոխություն», այլ «Ե՞րբ և ի՞նչ դրոշների տակ կլինի հեղափոխությունը»:
Հիմա, երբ սահմանեցի, թե կոնկրետ ինչո՞ւ է հեղափոխությունը զուտ ժամանակի հարց, եկեք հասկանանք, թե երբ այդ ժամանակը գա, մեզ ի՞նչ կարող է սպասվել ու ի՞նչ կարող ենք անել մենք ինքներս, որպեսզի չկորենք: Նախ, հեղափոխությունը լինելու կամ ինքնաբուխ, կամ էլ հրահրված՝ արաբական գարնան կամ գունավոր հեղափոխությունների օրինակով: Սակայն ամենահավանականը համարում եմ այս երկու տարբերակների համադրությանը, երբ կսկսվի ինքնաբուխ, իսկ հետո թափ կառնի ու ուղղորդման փորձերի կենթարկվի արտաքին գործոններով:
Ներքին հեղափոխությունը առաջ կմղի ամենածայրահեղական էլեմենտների, որոնցից ես կառանձնացնեմ 4 պայմանական խմբերի․
— կլանային (երբ մի իշխանական կլանը կփորձի հեղափոխության միջոցով խլել իշանությունը մյուս իշխանական կլանից), որի մեջ ներգրավված կլինեն հիմնականում առկա վերնախավի ներկայացուցիչներն ու իրենց մանկլավիկները
— ռազմական-ազգայնական (ռազմական տարբերակը հնարավոր կլինի, եթե նոր պատերազմ սկսվի ու կտրուկ բարձրանա բանակի դերակատարությունը), որի հիմնական մեխը կլինի նացիոնալիստական գղափարախոսությամբ ու բանակի ուժի վրա հիմնվող խունտայատիպ նոր համակարգ ստեղծելը

— անարխիստական, երբ հեղափոխության գերնպատակը կլինի ամեն գնով ձերբազատվե։ ցանկացած տիպի իշխանությունից
— սոցիալիստական-կոմունիստական, երբ բոլշևիկյան մեթոդներով ու գախափարներով փորձվի արմատախիլ արվել առկա համակարգը՝ իր մակաբույծերով հանդերձ:
Լիբերալիզմի վրա հիմնվող չի լինի, քանզի ազգը այդպես էլ չընկալեց ու առավել ևս չսիրեց այս գաղափարախոսությունը, որը մակաբույծ քաղաքական համակարգի համար իդեալական է: Կլանայինը դատապարտված է ձախողման, քանզի դրա առաջամարտիկները լինելու են հենց նրանք, ում պատճառով էլ այս օրին ենք (ի վերջո, առկա տնտես-քաղաքական համակարգում մենք ունենք գործիչների երեք դասակարգ՝ կեղտի մեջ կորած, մի քիչ կեղտոտված ու կեղտոտվել դեռ չհասցրած):
Ազգայնական տարբերակը ևս դատապարտված է ձախողման, որովհետև որքան էլ դա ծանր տանեն ազգայնականները՝ նացիոնալիզմը ոչ մի սոցիալական հարցի պատասխան չի տալիս, իսկ զուտ նրա համար, որ նստես դիվանին ու հպարտանաս թե ինչ թույն բան է հայ լինելն ու ինչ կարգին տղա էր Տիգրան մեծը, հեղափոխություն չի արվում ու էլի հանգելու ենք նույն բուրժուազական համակարգին, որը հրամցվելու է մի քիչ ավելի պաթոսային ու հպարտացնող փաթեթով, բայց ըստ էության լինելու է նույն զիբիլը, ինչ ւոնենք հիմա:
Տակը մնացին անարխին ու սոցիալիզմը, որոնք ամենակենսունակ գղափարախոսություններն են եղել բոլոր հեղափոխություններում, որովհետև միակն են, որ պատասխանել են ժողովրդի լայն զանգվածներին հուզող հարցերին և տվել են հստակ լուծումներ, բայց անարխին ռեակցիոն է և չի կարող կենսունակ համակարգ ծնել, քանի հակասում է մարդկային էությանը և պրոգրեսսի գաղափարին ու անկախ իմանենտ հաջողություններից, այն դատապարտված է ձախողման, ուստի միակ հանդուրժելի ու ցանկալի այլընտրանքը մնում է վերջին տարբերակը, որն ուզում եք սոցիալիստական կոչեք, ուզում եք բոլշևիկյան, ուզում եք կոմունիստական, սակայն այն միակն է, որ մոտ է կանգնած մարդկային արդարության այն մոդելին, որին մենք ենք դավանում ու ավելին՝ միակն է, որ ապահովել է առաջընթաց մեր ժողովրդի ու պետության համար վերջին 2000 տարվա մեջ:
Ի՞նչ անել․ կարծում եմ ստեղծված կացության մեջ ամենաճիշտ լուծումը դեգրադացիայի չենթարկվելն է ու հասարակություն առողջ շերտերի կոնսոլիդացիան է՝ քրիստոնեական կատակոմբերի օրինակով՝ այն տարրբերությամբ, որ բառիս բուն իմաստով կատակոմբերի պատերը պետք է փոխարինեն համացանցի վիրտուալ պատերը և մենք այդ կատակոմբերում դավանվող արժեքները պետք է ամեն օր ու ամեն վայրկյան սրբորեն պահենք մեր կենցաղում:
Մնացածն էլ հետո կերևա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s