20 հոգեբանական փաստ ձեր մասին, որոնց մասին դուք տեղյակ չեք (Մաս 2)

Posted: Մարտի 23, 2013 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Շարունակելով նախորդ գրառումս, թվեմ ձեզ ևս 10 հոգեբանական փաստ, որոնք հատուկ են բոլորին, բայց որոնց մասին քչերն են իմանում.


11. Դուք սահամանափակ թվով ընկերների կարող եք ունենալ
11

Անկախ նրանից, թե քանի ընկերներ ունեք Ձեր ֆեյսբուքյան էջով, իրական կյանքում ընկերների թիվը սահմանափակ է և կոչվում է հոգեբանների և մարդաբանների կողմից հորինված «Դանբարի թիվ», այսինքն, մերձ կապերի մաքսիմալ թիվը, որը կազմում է 50-150։

12. Դուք չեկ կարող ուշադրություն չդարձնել երեք բանի վրա՝ ուտելիքի, սեքսի ու վտանգի12

Մարդիկ միշտ կանգ են առնում, որպեսզի նայեն ինչ որ դժբախտ պատահարի հետևանքները, համացանցում միշտ բազմաթիվ դիտումներ են ունենում սեքսուալ թեմատիկայի նյութերը, կամ նկարները, և մենք միշտ հաճույքոով ենք նայում համով ուտեստներին՝ անկախ նրանից, թե որքան կուշտ ենք մենք այդ պահին։

Մենք պարզապես բնազդաբար ի վիճակի չենք ուշադրություն չդարձնել վտանգին, որովհետև մեր ուղեղները ունեն հի՜ն կառուցվածք, որի հիմնական հարցադրումներն են «Ես կարո՞ղ եմ սա ուտել», «Ես կարո՞ղ եմ սրա հետ սեքսով զբաղվել», «Այն/նա կարո՞ղ է ինձ սպանել»։
Մեր պահանջմունքները դասավորված են հատկապես այս երեք հարցերի շուրջ, որովհտև դրանք հիմնականներն են։
Առանց ուտելիքի մարդը կմահանա, առանց սեքսի՝ սերնդափոխություն չի լինի և տեսակը չի շարունակվի, իսկ եթե մարդուն սպանեն, առաջին երկու կետերը կկորցնեն իրենց ակտուալությունը 🙂

13. Դուք գիտեք թե ինչպես անել բաներ, որոնք երբեք չեք արել13

Եթե դուք երբեք iPad չեք տեսել, բայց ձեզ տալիս են այն և առաջարկում են օրինակ գիրք կարդալ դրանով։ Անգամ մինչև այն միացնելն ու այն օգտագործել սկսելը, ձեր ուղեղում արդեն կա որոշակի մոդել, թե ինչպես iPad-ով գիրք կարդալ։ Դուք ի սկզբանե ունենալու եք ենթադրություններ, թե ինչպիսի տեսք է ունենալու գիրքը՝ սարքի էկրանի վրա, ինչպիսի ֆունկցիաներ եք դուք կարողնալու օգտագործել և որ ամենակարևորն է՝ ինչպես եք այդ ֆունկցիաներն անելու։ Ձեր մտավոր մոդելը իհարկե տարբերվելու է այն մարդու մտավոր մոդելից, ով պլանշետից գիրք կարդալու փորձ ունի և այն մարդու մոդելից, ով առհասարակ պատկերացում չունի, թե պլանշետն ինչ է։ Մեր մտավոր մոդելները հիմնվում են ոչ ամբողջական փաստերի, փորձի և անգամ ինտուիտիվ պատկերացման վրա։

14. Դուք ավելի շատ ընտրության հնարավորություն է պետք, քան իրականում ձեզ պետք է14

Ցանկացած սուպերմարկետ մտնելիս, մենք տեսնում ենք տարատեսակ ապրանքների հսկայական տեսականի և դա արվում է հենց այն պատճառով, որովհետև մարդկիկ միշտ մեծ ընտրության հնարավորություն են ցանկանում ունենալ։

Մի հետաքրքիր փորձ ցույց է տվել, որ իրականում մարդիկ ի վիճակի չեն ընկալել չափից մեծ ընտրության հնարավորությունը։ Փորձի համար մի խխանությում մի դարակում տեղադրել էին 6 տեսակի ջեմ, իսկ մյուս դարակու՝ 24 և հաճախորդները թեև ավելի հաճախ կանգ էին առել երկրորդ դարակի մոտ, բայց ճնշող մեծամասնությունը գնում կատարել էր 6 հատ նմուշ պարունակող դարակից։

Սա շատ պարզ բացատրություն ունի. թեև մեզ թվում է, թե մենք ավելի շատ ենք ուզում տեսնել, բայց մեր ուղեղն ի վիճակի է միաժամանակ վերլուծել միայն սահմանափակ քանակով էլեմենտներ պարունակով ինֆորմացիա։

15. Դուք ավելի երջանիկ եք, երբ զբաղված եք15

Պատկերացրեք մի իրավիճակ երբ դուք օդանավակայանում պետք է վերցնեք Ձեր ուղևորաբեռը։ Քննարկենք երկու տարբերակ.
— դուք պետք է 12 րոպե քայլեք ու միանգամից վերցնեք ձեր ուղևորաբեռը

— դուք պետք է քայլեք 2 րոպե և 10 րոպե սպասեք, մինչ ձեր ուղևորաբեռը կհայտնվի, որպեսզի վերցնեք այն։
Դե հիմա ինքներդ պատասխանեք, թե ո՞ր տարբերակն է ավելի նյարդայնացնող 🙂

Երբ մարդը ակտիվ լինելու պատճառներ չունի, նա նախապատվություն է տալիս ոչինչ չանել և թեև մենք այդ կերպ պահպանում ենք մեր էներգիան, բայց անգործությունը մեր մեջ անհամբերություն ու դժգոհություն է ծնում։Мозг и психика

16. Որոշումների մեծ մասը կայացվում են ենթագիտակցաբար16

Մեզ դուր է գալիս մտածել, որ մեր որոշումները կշռադատված ենև կանխամտածված, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ մեր կողմից կայացվող որոշումների մեծ մասը կայացվում է ենթագիտակցաբար և դա ունի մեկ պատճառ. մեր ուղեղը մեկ վայրկյանում գրոհում են 11 միլլիոն միավոր տվյալներ, որոնք հասկանալի պատճառներով մենք չենք կարող հատ-հատ գիտակցել և ստուգել և հենց այդ ժամանակ էլ մեզ օգնության է գալիս մեր ենթագիտակցությունը։

17. Մենք ձևափափոխում ենք մեր հիշողությունները17

Մենք ընկալում ենք մեր հիշողությունները, ինչպես կարճ ֆիլմեր, որոնք մենք դիտում ենք մտովի և մմեզ թվում է, թե այդ «ֆիլմերը» անփոփոխ են մնում մեր գլխում, ինչպես կմնային մեր համակարգիչների հիշողություններում իսկական ֆիլմերը։

Իրականում ամեն անգամ վերադառնալով կոնկրետ հիշողությանը, մենք ձևափոխում ենք այն, որովհետև ամեն անգամ նյարդային ուղիները տարբեր կերպ են ակտիվանում։ Հիշողությունների ձևափոխման վրա ազդում են նաև ավելի ուշ կատարված իրադարձությունները, ինչպես նաև հիշողության բացերը լրացնելու ցանկությունը։ Օրինակ. դուք ուզում եք հիշել, թե բարեկամներից ովքեր էին եկել ձեր տուն այս կամ այն օրը և եթե բոլորին չեք կարողանում հիշել, բայց ունեք օրինակ մորաքույր, ով հաճախ է ձեր տանը լինում բայց տվյալ միջոցառմանը չի եղել, միևնույն է, դուք ժամանակի ընթացքում կարող եք նրան էլ ներառեք տվյալ իրադարձության ձեր հիշողության մեջ։

18. Դուք չեք կարող միաժամանակ զբաղվել մի քանի գործերով18

Եթե ձեզ թվում է, որ դուք միաժամանակ կարող եք մի քանի գործ լավ կատարել, ապա դուք չարաչար սխալվում եք։ Գիտնականներն ապացուցել են, որ մարդն ի վիճակի չէ միաժամանակ 2-3 գործ անել։ Իհարկե մենք կարող ենք քայլել ու միաժամանակ զրուցել մեր ընկերոջ հետ, բայց այդ ժամանակ մեր ուղեղը կենտրոնանում է միաժամանակ միայն մեկ առաջնահերթ ֆունկցիայի վրա։ Սրանով է նա պայմանավորված այն հանգամանքը, որ մենք չենք կարող միաժամանակ երկու բանի մասին մտածել։

19. Ձեր ամենավառ հիշողությունները խեղաթյուրված են19

Հուզական և դրամատիկ իրադարձությունների մասին հիշողությունները հոգեբանության մեջ կոչվում են «Հիշողություն-փայլատակումներ» և ինչպես պարզվում է, դրանք լի են անճշտություններով։

Այս ֆենոմենի հայտնի օրինակ է Սեպտեմբերի 11-ի ողբերգության հետ կապված իրադարձությունները։ Հոգեբանները փորձարկվողների խմբի մասնակիցներին խնդրել էին մանրամասն նկարագրել, թե որտեղ էին նրանք, ինչ էին անում, ինչ էին անում ուրիշները, ովքեր կապված էին այս իրադարձության հետ՝ ահաբեկչությունից անմիջապես հետո և 3 տարի անց։ 
Արդյունքում պարզվեց, որ 3 տարի հետո հավաքագրված հհիշողությունների 90 տոկոսը տարբերվել են սկզբնականներից։ Մասնակիցներից շատերը կարողացել են մանրամասն նկարագրել, թե որտեղ են գտնվել և ինչ են արել այն պահին, երբ լսել են ահաբեկչույան մասին լուրը, բայյց խնդիրը նրանում է, որ մանրամասները աղավաղված են, որովհետև ուժեղ էմոցիաները, որոնք կապված են հիշողության հետ, անճշտություններ են առաջացնում առանձին հիշողությունները վերհիշելիս։

20. Ձեր ուղեղն ակտիվ է ինչպես արթուն ժամանակ, այնպես էլ՝ քնած20

Երբ մենք քնած ենք ու երազներ ենք տեսնում, այդ ժամանակ մեր ուղեղը վերլուծում և խմբավորում է օրվա ընթացքում ստացած ողջ տեղեկատվությունը, որոշում է ինչը հիշել, իսկ ինչը մոռանալ։ Մենք հաճախ ենք լսում քնելուց առաջ, որ մեզ մաղթում են «լավ քնել», հատկապես, երբ հաջորդ օրը քննության ենք, կամ որևէ այլ կարևոր իրադարձություն է սպասվում։ Պատկերացրեք, որ սա զուտ ձևական բնույթի խորհուրդ չէ և եթե խոսքը քննության մասին է, ապա իրոք անհրաժեշտ է քնել անմիջապես այն բանից հետո, երբ դուք սովորում եք քննական նյութը և անմիջապես այն բանից առաջ, երբ ձեզ պետք է հիշել Ձեր սովորածը։

 

Այսքանով սահմանափակեմ փաստերի այս շարանը, հետո հենց հավեսս գա, էլի նոր ու հետաքրքիր բաներ կպատմեմ ձեզ հոգեբանության մասին 🙂

Մեկնաբանություններ
  1. msheciասում է՝

    Նշված բոլոր կետերի հետ համաձայն եմ, բայց ոչ 18-ի: Հատկապես կանայք կարող են միաժամանակ մի քանի գործ անել և այն էլ արդյունավետ անել 😉

    Like

    • antiliberastասում է՝

      ինչքան ուզում ես համաձայն մի եղի, բայց դա փաստ ա, քո ասածը միաժամանկ չի, ասենք դու կարաս համ աման լվաս, համ հարթուկ անես՞։Ճ

      Like

      • msheciասում է՝

        Չէ, բայց կարող եմ համ աման լվանամ, համ հեռախոսով խոսեմ ու երկուսի վրա էլ կենտրոնանամ 🙂

        Like

      • antiliberastասում է՝

        չես կարա, աման լվանալիս դու ուղղակի ավտոմատացված ես գործում, երբ շփում ես կեղտոտ աման սպունգով, իսկ հենց ուրիշ ամեն վերցնելու լինես, գոնե մի վայրկյանով կենտրոնանալու ես կոնկրետ դա անելու վրա:Ճ

        Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s