Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է բանանային ռեսպուբլիկա լինելուն

Posted: Դեկտեմբերի 4, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

250px-Punch_Rhodes_ColossusԱյո´, սիրելի հայաստանցիներ, թող ինձ ներեն բոլոր մոլի հայրենասերները, հայրենատերերը, անկախականները, ազգայնականները, դաշնակները ու պարզապես քլնգողները, բայց մենք վաղուց արդեն բանանային ռեսպուբիլկա ենք, կամ էլ, որպես սրտներին մոտիկ ընդունողների հոգու նուրբ լարերի մաժմժանք, կարող եմ ավելի մեղմ ասել այս դառն իրականությունը. մենք բոլոր նախադրյալներն ունենք՝ բանանային ռեսպուբլիկա կոչվելու համար։

Առհասրակ, ի՞նչ է պետք այս «պատվավոր» կարգավիճակին արժանանալու համար. կիսագաղութային կարգավիճակ, երբ ավելի ուժեղ երկիրը/երկրները Քո երկրի ապագայի ԻՐԵՆՑ տեսլականն են թելադրում ու հարկ եղած դեպքում իրականացնում, չմշակված հումքի արդյունահանման ու ոչ ռեալ էկոնոմիկայի վրա հիմնաված տնտեսություն, պառակտված ու որ ամենակարևորն է՝ դեգրադացված հասարակություն՝ աղավաղված կամ բացակայող արժեհամակարգով։ Որպես սահմանման հղում կարելի է դիտարկել Օ´Հենրիի աշխատությունները, իսկ եթե այնուամենայնիվ ակադեմիական մակարդակում ուզում եք հակառակն ապացուցել, ապա բերեք հակափաստարկներ։

Քննարկենք վերոնշյալները։ Էլի թող ինձ ներեն վերոնշյալ կատեգորիաները, ումից ներողություն էի խնդրում, բայց սենց գաղութային imagesկարգավիճակը մենք վաղուց չեինք ունեցել և այժմյան իրականությունը հանգիստ կարող է մրցել Օսմանյան կայսրության կազմում եղած Հայաստանի հետ: Ընդ որում, Օսմանյան կայսրությունում տեսլական թելադրողները գոնե մենակ մի կոմ էր՝ ի դեմս թուրքերի, իսկ հիմա առնվազն երեք աշխարհաքաղաքական կենտրոն փորձում է (ու ոչ անարդյունք) մեզ հայտնի հոդվածոտանու դիրքում տեղակայել, իսկ ասածիս վառ օրինակը թող լինի այն, որ Քո երկրի սահմանադրական իրավունք/պարտականությունների ամբողջության կիրառության համար Եվրոդատարանները շինում են Քո ու իմ անկախ պետությանը ըստ իրենց հայեցողության։ Էս նենց էլի, ակտուալներից, թե չէ ինչքան ուզես կարող եմ սենց օրինակ բերել։

Անցանք տնտեսական գործառույթին։ Հիշո՞ւմ ես վարչապետդ ինչ ասեց (հա-հա, ես ու Դու ինչքան էլ մեզ ճղենք, ինքը մեր երկրի վարչապետն ա)։ Կրկնելով մի հատ ուրիշ մեգա-վարչապետի մտքի գոհարը, նա հայտարարեց, որ Հայաստանը էնքան չկա, որ իրա արդյունաբերությունն ու ռեալ էկոնոմիկան ունենա (չգիտես ինչու օրինակ Իսրայելի համար էդ աքսիոմը չի գործում) ու մենք կարող ենք միայն ծառայություններ մատուցող, ֆինանասա-վարկային համակարգի գերակայությամբ գործող ու հանքաարդյունաբերության վրա հիմնված տնտեսական մոդել ունենալ։ Ասեց ու պեչատեց, ջհանդամ թե դա այդպես չի, կարևորը, որ էդ մոդելը կիրառության մեջ ա արդեն համարյա 15 տարի։

EA9EFC68-28B3-4F58-892D-DA6C373F10F8_w640_r1_sՀասանք ամենակարևորին՝ հասարակության ու նրա բարոյահոգեբանական և քաղաքացիական դեգրադացվածության աստիճանից։ Այ եթե մյուս երկուսը հեշտ լուծելի են, որովհետև վերջին հաշվով ունենք բանակ, որի հետ հաշվի կնստեն զուտ արդեն նրա համար, որ կարող ենք գժվենք ու նենց խառնենք տարածաշրջանը, որ Ռուսաստան-ԱՄՆ-ԵՄ ձեռ-ձեռի տված մի քանի տարի պետք ա տակից դուրս գան։ Նույնն էլ տնտեսության բնագավառնում ա, եթե մեր իշխանությունները որոշեն, որ մենք ոչ միայն հումքային, սպասարկային ու ֆինանսավարկային ասեղի վրա գոյություն պահպանող տնտեսույթուն պետք է լինենք, ապա անգամ առանց ստալինյան մեթոդների կարելի է իրականացնել ռեինդուստրիալիզացիա, պարզապես պետք է ջնջել ատկատա-կոռռուպցիոն-թալանիչ-վնասատու հակվածությունները ոլորտների պատասխանատուների ու նրանց ենթակաների մոտ։

Ինչ վերաբերում է հասարակությունը, ապա դա այնքան լուրջ թեմա է, որ պահանջում է հանգամանալից ու անհատական մոտեցում, այնպես որ, շարունակությունը՝ մյուս գրառման մեջ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s