Եվրոպական բարեկեցության մասին միֆը

Posted: Նոյեմբերի 8, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , ,

Գաղտնիք չէ, որ գլխավոր դրդիչը, որը ստիպում է մարդկանց հիացմունքով նայել Եվրոպային ոչ այսպես կոչված «Եվրոպական արժեքներն» են, ոչ էլ անգամ օրինապահությունը։ Գլխավոր մոտիվը միշտ եղել և մնում է ֆինանսական բարեկեցությունը։ Առնվազն պետք է տխմար լինել, որպեսզի վիճարկել այն փաստը, որ այո, Եվրոպան (հատկապես Արևմտյան Եվրոպան) աշխարհի ամենաբարեկեցիկ տարածաշրջաններից մեկն է։ Սա անհերքելի ու ապացուցված փաստ է, բայց այլ հարց է, թե ինչպե՞ս է մատուցվում այդ բարեկեցության պատճառը։
Մեր օրերի գլխավոր միֆերից մեկն էլ հենց նրանում է, որ մարդկանց գլուխները մտցնում են այն սին թեզը, որ գիտե՜ք, Եվրոպան այսքան հարուստ ու բարեկեցիկ է, որովհետև այնտեղ սրբորեն պահում են մարդու իրավունքները, հավատարիմ են մնում օրենքի տարին։ Սա բացարձակ սուտ է ու բացատրեմ թե ինչու։
Եվրոպայիի բարեկեցության գլխավոր պատճառը նրանում է, որ առաջատար եվրոպական տերությունները բոլորն էլ դարեր շարունակ հսկայական ռեսուրսներ են կուտակել առաջին հերթին իրենց գաղութների հաշվին։ Ի վերջո, եկեք չմոռանանք, որ մինչև 20-րդ դարի կեսը ողջ աֆրիկյան մայրցամաքը և Ասիկայի կեսից ավելին հանդիսանում էին Բրիտանական Կայսրության և Ֆրանսիայի գաղութները։ 20-րդ դարում Իսպանիայի ու Պարտուգալիայի դիրքերը էականորեն թուլացել էին, բայց եկեք չմոռանանք, որ մինչև 19-րդ դարի կեսը այս երկու պետություններին էին պատկանում Հարավային Ամերիկայի մեծ մասը։ Առաջին հայացքից բացառություն էր կազմում Եվրոպայի գերմանական հատվածը՝ Գերմանիան և Ավստրիական կայսրությունը, բայց պետք է հաշվի առնել, որ այս երկուսն էլ իրենց հերթին ունենալով հսկայական տարածքներ հենց եվրոպայում, ակտիվորեն «թալանում էին» արևելյան Եվրոպան։

Առհասարակ, եվրոպական գաղղությային քաղաքականությունը եզակի էր իր էկսլուատացիոն բնույթով, որովհետև այն միտված էր միայն գաղութների հարստության տեղափոխումը դեպի մետրոպոլիաներ և միևնույն ժամանակ, արվում էր հնրավորինս ամեն ինչ, որպեսզի գաղոութները հանկարծ չզարգանան ու չբարձրանա այնտեղի բարեկեցության աստիճանը, որովհետև որքան ավելի թերզարգացած ու աղթատ է քո ստրուկը, այնքան ավելի կառավարելի է այն։
Էստեղ տեղին է համեմատականներ անցկացնել գաղութային քաղաքականություն վարող այլ տերությունների հետ։ Եթե ԱՄՆ-ի օրինակը տառացիորեն կրկնում է Եվրոպականը, այն տարբերությամբ, որ ԱՄՆ-ը փաստացի տիրանալով Իսպանական ու Պորտուգալական գաղութներին հնարավորինս քողարկված է իրականացնում գաղութային քաղաքականությունը, ապա Ռուսական կայսրությունը ու հատկապես դրա սովետական տրանսֆորմացիան տիրանալով միջին դարերի մակարդակում մնացած տարածքների, որոնք այն զենքի ուժով զավթեց Օսմանյան Կայսրությունից, Պարսկաստանից, ինչպես նաև կենտրոնական Ասիայի պետությունները, մեծ ռեսուրսներ էր ներդնում (իհարկե հետադարձ կապով), որպեսզի զարգացնի դրանք և ինտեգրի իր կայսրության հետ։
Այնպես որ, թող չհարթուկեն գլուխներս, որ Եվրոպան այսքան լավն է, որովհետև այնտեղ շատ են սիրում օրինակ համասեռամոլներին։ Կրկնում եմ, եթե ոչ միակ, ապա գլխավոր պատաճռը նրանում է, որ աշխարհի բնակչության ու տարածքի փոքրի մասը հարստահարել է նույն աշխարհի թե բնակչությամբ, թե տարածքով մեծ մասին ու հսկայական հարստություններ դիզել։ Ի դեպ, այսօր էլ կարելի ասել նույն սկզբունքն է գգործում աշխարհում. միջուկի և ծայրամասերի կապիտալիզմը, երբ մոտավորապես 1 միլլիարդ մարդու բարեկեցության համար աշխատում է մնացյալ ողջ աշխարհը, իսկ արժեքների և այլ բաների մասին լոլոների քարոզը հենց նրա համար է, որպեսզի այդ ոսկե միլլիարդի մեջ չմտնող մարդկանց կառավարելի պահել։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s