Մտորումներ հայրենասիրության մասին

Posted: Հոկտեմբերի 20, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , ,

Շարունակելով նախորդ գրառմանս թեմատիկ շղթան, էսօր մոտս բուռն ցանկություն առաջացավ կիսվել հայրենասիրություն ասվածի մասին մտորումներովս, որովհետև առավոտվանից բավականին թեժ բանավեճերի մեջ էի հրապարակի ֆանտաններում ռուսական հիմնի պահերով։ Օրի օրի մոտս ավելի է արմատավորվում այն զգացողությունը, որ մեր հասրակության էական մասի մոտ հայրենասիրություն ասվածը նույնքան աղավաղված է, իսչքան քրիստոնեություն ասվածը ու էլի նույն խնդրին ենք դեմ առնում, երբ դեկլարատիվ ձևը, որն առաքինի է, ներքուստ դեֆորմացված է, իսկ որոշ տեղերում էլ՝ փտած։
Իմ խորին համոզմամբ, հայրենասիրությունը, ինչես ցանկացած սիրություն, պետք է դրսևորվի ոչ թե նրանով, որ դու սիրում ես քո հայրենիքը նրա համար որ ինքն ամենալավն է, վերջն է բոլոր բնագավառներում ու տիրույթներում, այլ պետք է սիրես իր ողջ առավելություններով ու թերություններով հանդերձ։ Ասել է թե «ամենալավությունը» պետք է բխի հենց քո սիրուց՝ այնքան եմ սիրում հայրենիքս, որ անգամ իր բոլոր թերություններով հանդերձ, որ ինքն իմ համար ցանկացած դեպքում ամենալավն է։ Սա իմ պատկկերացմամբ առողջ և մաքուր մոտեցումն է, բայց ցավոք, ես հաճախ այլ տեսարան եմ տեսնում, երբ մարդիկ փորձում են սիրել երկիրը՝ իրենց ստիպելով հավատալ որ ինքը ամենալավն է ու ամենալավն է, որովհետև ամեն ինչում ամենալավն է։ Սա արդեն միախառննվելով փոքր ազգերի բարդույթին տալիս է հիվանդագին արգասիքներ, երբ իբր հայրենասիրությունը բխում է իռացիոնալ դատողություններից։

Հասկանալի է, որ ցանկացած երեխայի համար իր մայրիկը ամենալավն է, ամենասիրունն է, ամենաքնքուշն է, բայց հասկանալի է, որ միշտ էլ կկարելի է ավելի սիրունի, ավելի քնքուշի ու այլ ամենայի գտնել ու առավել ևս հասկանալի է, որ մեկ այլ երեխայի համար, իր մայրիկնէ այս բոլոր ամենաների կրողը։ Ասել կուզի սուբյեկտիվ ու էմոցիոնալ պատկերացումները չի կարելի դիտարկել որպես աքսիոմ ու սա կիրառելի է նաև հայրենասիրության պարագայում։

Հայրենասիրությունը չպետք է պայմանավորված լինի այնպիսի բաներով, ինչպիսիք են ուրիշ ազգերի կամ երկիրները չսիրելով, եղած ու չեղած տեղից քո հայրենիք վաստակը համաշխարհային պատմության կամ մշակույթի մեջ գերագնահատելով ու առավել ևս չպետք է պայմանավորված լինի մանր-մունր բաներից մեծ աղաղակ բարձրացնելով։ Առհասարակ, եթե սիրո մասին է խոսքը գնում, ապա անտրամաբանական է, որ դրա դրսևորումը լինի դեստրուկտիվ ձևերով։

Մի խոսքով, եթե հայրենասեր ես, քո հայրենասիրությունը, ոչ էլ հայրենիքդ չեն վերանա ֆանտաններից հնչող օտար երաժշտությունից, քո կողքը հնչող օտար բառերից կամ նմանօրինակ այլ բաներից, որոնցից այդքան հաճախ բարձրանում է հիստերիկ ինչ որ ալիք։ Ամենքը յուրովի է սիրում, ինչպես հայրենիք, այնպես էլ ինչ որ աղջկա/տղու, իսկ հենց ընկնում ես կեղծ դատողությունների գիրկը ու մոտդ պահանջ ա առաջանում դիմացինիդ ապացուցելու, որ ինքը իսկական հայրենասեր չի (խոսքը նորմալ մարդկանց մասին է), ապա մի պահ կանգ է պետք առնել ու մտածել, արդյո՞ք ճիշտ ուղղու վրա ես։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s