ԱՄՆ դեսպանն անհանգստացած է Վարդան Օսկանյանի գործով

Posted: Հոկտեմբերի 10, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Ժողովուրդ, բնավ ցանկություն չունեմ խորանալու Օսկանյանի գործի քննարկման, դրա արդար-անարդար լինեու մեջ, ինձ տվյալ հարցի կոնտեքստում մեկ հարց է հուզում. ինչո՞ւ է ԱՄՆ Դեսպանը իր քիթը հերթական անգամ մտցնում մեր ներքին հարցերի մեջ ու մեզ էլ ինչ որ ցուցումներ տալիս, թե որն է «օրինականությունն ու ժողովրդավարությունը»։ Հաջորդ հարցը, որը կարելի է դասել հռետորականների դասին. ո՞ւր են այն «հայրենասերները», ովքեր երեք ֆեյյսբուքում շուխուռ-ղալմաղալ էին բարձրացրել Ռուսաստանի դեսպանի հայտարարությունից հետո, երբ վերջինս ընդամենը մատնանշել էր, որ հայերին ոչ ոք զոռով Ռուսաստան չի տանում։
Այ այս երկու հարցերն են, որ ինձ նյարդայնացնում են, ընդ որում երկրորդը՝ ավելի շատ, որովհետև մի դեպքում արվել էր ակնհայտ փաստի կոնստատացիա, ինչը բերել էր որոշակի անհատների մոտ փրփրարտադրության կտրուկ աճի ու ռուսոֆոբիայի պիկային աճի։ Մյուս դեպքում մեկ այլ օտար երկրի դեսպանհստակ դիրքորոշում է հայտնում ու փաստացի մեղադրականներ անում նույն այն պետությանը, որին նշածս խմբի մարդիկ՝ փրփուրները բերաններին պաշտպանում էին «ռսների լկտի վերաբերմունքից»։ Կրկնում եմ, մի դեպքում գործ ունենք ակնհայտ փաստի արձանագրման հետ, որը դեսպանն ասի-չասի, փաստ է՝ հայերին ռուսները ցանցերով չեն բռնում ու տանում Ռուսաստան։ մյուս դեպքում, նույնպես օտար ու նույնպես կայսրության դեսպանը քննադատում է ու մտահոգություն է հայտնում, ասես ամեն ինչ հստակ է, մինչդեռ հարցը առնվազն վիճահարույց է, իսկ մանրամասներին ծանոթ են սահմանափակ թվով մարդիկ։
Չեմ սիրում էլի էդ երկակի ստանդարտներն ու ընտրովի հայրենասիրությունը….

Էս էլ դեսպանի ելույթը…

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s