Թուրքական պառլամենտն արտոնել է կառավարությանը պատերազմ սկսել

Posted: Հոկտեմբերի 4, 2012 in Uncategorized

Սիրիական էպոպեան մտնում է եզրափակիչ ստադիային։ Արևմտյան տերությունները, մասնավորապես ԱՄՆ-ը, տեսնելով որ չի ստացվում կոտրել Սիրիայի իշխանություններ ոչ տնտեսական պատժամիջոցներով, ոչ որպես «ապստամբներ» ներկայացվող վարձկանների, դասալիքների և ահաբեկիչների միավորված բանակով, ոչ էլ վերջիններիս լիովին աջակցող տեղեկատվական ռեսուրսներով (Euronews, CNN, BBC, FoxNews…), որոշել են վերջ դնել ձգձգված այս դիմակայությանը և դիմել հին ու բարի «մահակի մեթոդին»։

Վերջին օրերի քրոնոլոգիան շատ դինամիկ ու արագ զարգացում ունեցավ. սկզբում թուրքական կառավարությունը դիմեց իրենց պառլամենտին, որպեսզի թույլատվություն տրվի ռազմական օպերացիաներ իրականացնել «Թուրքիայի սահմաններից դուրս», այնուհետև, Սիրիայի սահմանամերձ շրջանից երկու արկ բաց թղնվեց թուրքիայի տարածք, որոնցից մեկի պայթյունի արդյունքում զովեց 5 թուրք, ընդ որում, այս միջադեպի պատասխանատվությունը մմիանգամից դրվեց Սիրիական բանակի վրա, այնինչ տվյալ տարածքում արդեն շաբաթներով փոփոխական հաջողությամբ կատաղի մարտեր են ընթանում Սիրիայի բանակի և «ապստամբների» միջև, որոնք ևս ունեն համապատասխան սպառազինություն, իսկ կրակը բացվել էր նրանց վերահսողության տակ անցած շրջանից։ Ի պատասխան հրետակոծության, Թուրքիայի սահամանապահ ուժերը 24 ժամվա ընթացքում արդեն երկու անգամ հրետակոծել են այն շրջանները, որտեղից հրետակոծել էին Թուրքիայի տարածքը, իսկ Դավութօղլուն դիմել է ՄԱԿ և ՆԱՏՕ, որպեսզի այնտեղից էլ քարտ բլանշ ստանա՝ պատերազմական գոծողությունների սկսելու համար, իսկ հենց նոր հայտնի դարձավ, որ թուրքական պառլամենտը արտոնել է կառավարությանը ռազմական գործողություններ սկսել…

Այս ամենը ծիխաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Ակամայից հիշում ես, թե ինչ պատրվվակով Հիտլերը հարձակվեց Լեհաստանի վրա. այն ժամանակ էլ իբր լեհական ծայրահեղական խմբավորումները հարձակվել էին գերմանիայի սահամանամերձ մի բնակավայրի վրա և գրավել էին տեղական ռադիոկայանը։ Սա, ինչպես հիշում եք, սկիզբ տվեց երկրորդ համաշխարհային պատերազմին…
Այնուամենայնիվ, եկեք տեսնենք, թե ինչ ուժեր կարող է հակադրել Սիրիան, երբ (դիտավորյալ չեմ ասում եթե, որովհետև կարծում եմ ամեն ինչ արդեն որոշված է) Թուրքիան վերջնականապես պատերազմ սկսի, և ինչ ուժերի կբախվի Սիրիան.

Սիրիական զինված ուժեր

Այսպիսով, Սիրիական բանակը առանց մոբիլիզացման հաշվում է 320.000 մարդ, ևս 354.000-ը գտնվում են ռեզերվում, իսկ մոբլիզացիոն պոտեննցիալը գնահատվում է 4 միլլիոն, որից զինծառայության համար պիտանի է 2.3-ը։ Ցամաաքային զորքերի կորիզը կազմող զրահատանկային զորքերը հաշվում են 4800 տանկ, որից հարաբերականորեն նոր են միայն 1500-1700 Տ-72-ները և մոտ 3000 ՀՄՄ, որոնցից 2450-ը ՀՄՄ 1 են։ Բացի դրանից, սիրիական բանակն ունի մոտ 1500 ԲՏՌ-ներ, որոնցից 1000-ը ԲՏՌ-50/60/70, իսկ 500-ը ԲՏՌ-152։ Սիրիական հրետանաին բաղկացած է մոտ 500 ԻՀՀ-ից, 1500 քարշակվող հրետանային միջոցներից և 500 ռուսական և չինական արտադրության ՀԿՀ-ներից։ Սիրիական օդուժը բաղկացած է մոտ 270 կործանիչներից (որոնցից հարաբերականորեն նոր են 70-ը՝ 48 Միգ-29 և 20-25 Միգ-25), 120 դաշտային ռմբակոծիչներից և կործանիչ-ռմբակոծիիչներից, մոտ 100-ական մարտական և տրանսպորտային ուղղաթիռներից։ Թերևս միայն ՀՕՊ-ի վիճակն է լավ, ասեմ ավելին, Սիրիական ՀՕՊ ցանցը համարվում է աշխարհում լավագույններից մեկը, դե իսկ Սիրիայի ռազմածովային ուժերը կարելի է զուտ սիմվոլիկ համարել, առավել ևս համեմատած թուրքականի հետ։

Թուրքական զիված ուժեր

Թուրքական զինված ուժերը չմոբիլիզացված վիճակում հաշվում են 720000 մարդ և ևս 90000 մարդ գտնվում է ռեզերվում։ Ցամաքային զորքերը զինված են Լեոպարդ, Մ-48 և Մ-60 տիպի ավելի քան 4000 տակով և 4600 մարտական մեքենաներով։ Թուրքական հրետանին հաշվում է մօտ 6000 փող և ևս 2500 ՀԿՀ-ներ։ ցամաքային զորքերի բաղկացած է մոտ 400 տարատեսակ ուղղաթիռներից, իսկ ռազմաօդային ուժերի զինանոցում կա 410 մարտական ինքնաթիռ և 40 ուղղաթիռ։ Ռազմածովային ուժերը հաշվում են մի քանի տասնյակ նավեր, որոնք հիմնականում նորագույն նմուշներ են՝ ռազմանավերի արդյունաբերության ոլորտից։

Այս ամենին հավելենք այն հանգամանքը, որ պատերազմի դեպքում Թուրքիան կունենա գրեթե անսահամանափակ նյութական ռեզերվ, որովհետև նրա ամեն կորցված ինքնաթիռի համար կստանա ՆԱՏՕ-յի անդամ երկրների 3 ինքննաթիռներ (միայն ԱՄՆ-ը, միայն Ֆ-15 տիպի հարյորավոր ինքնաթիռներ ունի կոնսերվացիայում, որոնք կարճ ժամանակում կարող են լրացնել Թուրքիայի խփված ինքնաթիռների տեղերը) և սա էլ հերիք չէ, Թուրքիան ունի 5 անգամ ավելի շատ մարդկային ռեսուրս, իսկ եթե հաշվի առնենք, որ Սիրիան առանց այն էլ պառկտված է ու չի կարող լիարժեք դիմակայել հավանական հարձակմանը, ապա կարելի է վստահորեն պնդել, որ եթե Իրանը չներգրավվի անմիջականորեն, Թուրքիան Սիրիային հում-հում կուտի մի քանի ամսվա ընթացքում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s