Հեռուստատեսության, «Դժվար ապրուստ»-ների, պոռնոգրաֆիայի և ազգային անվտանգության մասին

Posted: Հոկտեմբերի 3, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Միանգամից ասեմ, որ եթե դուք տրամադրվել եք ինչ որ ծավալուն վերլուծություններ ու քննարկումներ տեսնել կոնկրետ «Դժվար ապրուստ» սերիալի վերաբերյալ, ապա զուր ժամանակ կմատնեք, քանի որ սա հերթական շաբլոն գրառումը չի այդ «գլուխգործոցի» մասին, մյուս կողմից էլ, ես անգամ ալիք փոխելուց չեմ առնչվել այդ սերիալի հետ։ Քննարկվելիք թեման շատ ավելի խորն է ու շատ ավելի լուրջ, քան պարզապես այս կամ այն սերիալի քննարկումները։ Ուզում եմ քննարկել արդի վիճակը հայրենական հեռուստատեսության վարած քաղաքականությունում, մասնավորապես դեբիլացնող սերիալների, պահանջարկ ստեղծելու և այլ վնասակար երևույթների մասին որոնք ի վերջո բերելու են ազգային անվտանգությանը սպառնացող հասարակական վիճակի։
Թերևս ինչու՞ հենց սերիալներից սկսել այս քննարկումը։ Շատ պարզ. հենց սերիալներն են ամենաշատ քննարկված և ամենաշատը ուշադրության կենտրոնում հայտնված հարցը, երբ բանը հասնում է հեռուստատեսությանը։ Ուզում եք համաձայնվեք, ուզում եք առարկեք, բայց իմ խորին համոզմամբ մեր հեռուստատեսությունով ցուցադրվող բոլոր սերիալներն էլ այն աստիճան հիմարություն են և այն աստիճան նեգատիվ պոտենցիալ են պարունակում, որ ավելի լավ կլիներ պարզապես պոռնոֆիլմեր ցուցադրել դրանց փոխարեն։ Սա իհարկե լուրջ առաջարկ չէ, պարզապես, ամեն անգամ երբ պատկան մարմիններին, սցենարիստներին ու դերասաններին հիշեցնում ես, որ իրենք ցածրակարգ ապուշություն են մատուցում, իրենք հայտարարում են, որ ի՞նչ արած, հիմա միայն դրա պահհանջարկը կա։ Դե ես էլ կարող եմ վստահեցնել, որ մի հատ լավ պոռնոգրաֆիան հաստատ կծալի ցանկացած «Դժվար ապրուստ», եթե հարցը զուտ պահանջարկն ու ռեյթինգն է, առավել ևս, եթե խորանում ես, էս դեպքում մենակ սեքսի քարոզի հետ գործ կունենանք, ապա սերիալներում 10 անգամ ավելի վատ բաներ են քարոզվում. ընտանեկան բռնություն, հանցագործների հհերոսացում, խեղաթյուրված արժեքներ, թմրանյութեր, նույն սեքսը…
Հիմա ըստ էության։ Մեր հեռուստատեսությունն ասես ի սպառ մոռացել է, որ ինքը բացի պահանջարկ բավարարելուց ունի նաև դաստիարակչական գործառույթ։ Ասեմ ավելին, հեռուստատեսությունը այն գործիքն է, որը լրիվ ի վիճակի է նոր պահանջարկ ստեղծել, ինչպես դա արեց, երբ աստիճանաբար, բայց մասսայաբար ստեղծեց տարատեսա զիբիլ նայելու պահանջարկը։ Փառք Աստծո, պրոցեսսը շրջելու համար հեծանիվ հայտնագործել պետք չէ՝ համապատասխան մեխանիզմներն ու տեխնոլոգիաները վաղուց մշակված են և կիրառվում են։

Իսկ եթե այնուամենայնիվ մեր հեռուստատեսությունը շարունակեց այս կործանարար ռազմավարությունը, մենք վաղ թե ուշ (ամենայն հավանականությամբ) բախվելու ենք բարոյազուրկ հասրակության, որը ապրում է զուտ կենդանաբանական բնազդներով, ասել է թե սպառմաան հասարակության օրենքներով ու այդ դեպքում արձանների նկատմամբ վանդալիզմը ամենամեղմ կողմնակի հետևանքը կլինի։ Հասարակության մյուս մասն էլ մեկուսանալու է հեռուստատեսությունից ու ապրելու է համացանցով և երբ հասունանա կրիտիիկական պահ, երբ պետք կլինի բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և համաժողովրդական միաբանություն (Արցախի հարց կա, ապակայունացող տարածաշրջան կա…), մենք կբախվենք այն դառը իրականությանը, որ մի բուռ հայ ասվածի մեծ մասը վերածվել է մի բուռ զոմբիացված ու դեգրադացված մարդկային թափոնի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s