Իրանը իսրայելա-ամերիկյան մարտական ուղղաթիռների դեմ կպայքարի նաև հրացաններով

Posted: Հոկտեմբերի 2, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , , ,

Որքան է զավեշտալի հնչի ոմանց համար, բայց Իրանը պատրաստվում է իսրայելա-ամերիկյան հավանական ներխուժման դեպքում, իր ախոյանների մարտական ուղղաթիռների դեմ պայքարել նաև հրացաններով։ Խոսքը խոշոր տրամաչափի (14.5մմ տրամաչափի) Shaher դիպուկահար հրացանի մասին է, որը Իրանի ռազմական արդյունաբերությունը հանրությանը ներակայացրեց բոլորովին վերջերս։ Ռազմական փորձագետների կարծիքով, այս հայտարարությունը ամենևին էլ զուրկ չէ հիմնավորվածությունից։ Օրինակ լիովին ռեալ է խոցել ամերիկյան հիմնական մարտական ուղղաթիռ համարվող «Ապաչները»՝ խոցելի տեղերը իմանալու դեպքում։ Սա ուղակի տեսական հավանականություն չի, Իրաքյան 2-րդ պատերազմի ժամանակ, իրաքցի մի աշխարհազորային վայր էր գցել Ապաչը 19-րդ դարի վերջում արտադրված հրացանի կրակոցով։
«Հրացանային» ռազմավարության առանձնահատկությունը հասկանալու համար, պետք է մի քանի բան իմանալ մարտական ուղղաթիռների կիրառության ամերիկյան ռազմավարության մասին. որպես կանոն դրանք օգտագործվում են առաջնային գծում կամ ՀՕՊ համակարգի ոչնչացման համար՝ ի հաշիվ ցածր թռնելու ունակությանը։ Բուն մարտի ժամանակ, ուղղաթիռը ավելի դանդաղաշարժ է, իսկ երբեմն այն կանգնում է մի կետում և կրակ վարում այդ դիրքից։ Կոնկրետ Ապաչների մոտ առկա է շատ հզոր ֆրոնտալ զրահ, որը չի կարողանում խոցել անգամ Շիլկան, իսկ այ ետնամասում զրահը շատ բարակ է։ Խոցելի կետեր էլի կան և իրանցի զինվորականները քաջ տեղյակ են դրանց մասին՝ շնորհիվ վերջին տարիներում մերձավոր արևելքում ծավալված պատերազմների արդյունքում կուտակած փորձից։

Իհարկե միամտություն կլիներ կարծել, որ միայն հրացաններով կարել է պայքարել լայնածավալ հարձակման դեմ, սակայն պետք չէ մոռանալ նաև, որ իրանը ունի բավականին զարգացած ու զինված ՀՕՊ համակարգ, որը կերաշխավորի, որ արտաքին ագրեսսորն առնվազն ծանր գնով կկարողանա գերիշխանություն հաստատել օդում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s