Հայաստանը կունենա իր արբանյակը

Posted: Սեպտեմբերի 28, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Ոնց որ թե այլևս առիթ չենք ունենալու անեկդոտներ հորինելու հայկական տիեզերական ծրագրի մասին, որովհետև Հայաստանը պատրաստվում է իր առաջին արբանյակն ունենալ գեոստացիոնար ուղեծրում։ Համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռոսկոսմոս» ընկերության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հանդիպման արդյունքում։

Գագիկ Բեգլարյանը նշել է, որ հուլիսի 9-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ակադեմիկոս Մ.Ֆ.Ռեշետնյովի անվան» Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ-ի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրով Հայաստանը սկիզբ է դրել ՀՀ կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային 71.4 E ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին: Կողմերը համաձայնել են սեղմ ժամկետներում ռուսական «Գեյզեր-Տելեկոմ» ՍՊԸ-ի հետ ստորագրել պայմանագիր` նախապատրաստելու ՀՀ կապի ու հեռահաղորդակցության սեփական արբանյակի տեխնիկատնտեսական հիմնավորումը, որի արդյունքներով կքննարկվի արբանյակի ստեղծման նախագիծը:

Այս համաձայնությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ունենում է տիեզերքում գործող հեռահաղորդակցության իր արբանյակը: Հայկական հեռահաղորդակցության առաջին արբանյակի գործարկումը տիեզերքում խոստումնալից հեռանկարներ է բացում Հայաստանի անվտանգության, գիտության, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման և կատարելագործման բնագավառներում, նոր հնարավորություններ ստեղծում կապի ոլորտի ընդլայնման և ամենաժամանակակից տիեզերական տեխնոլոգիաների ընդգրկման համար:

Դժվար է գերագնահատել այս նախաձեռնության կարևորությունը, որովհետև ինչպես նշվեց, տիեզերքում քո արբանյակ ունենալը մի կողմից ավելի է դյուրինացնում ու էժանացնում կապի և հեռահաղորդակցության մի շարք խնդիրներ, այլև բազմաթիվ խնդիրներ է լուծում հատկապես ռազմական տեսանկյունից։ Ի վերջո, արբանյակը կարող է ծառայել նաև որպես ամենատես աչքեր, որոննք պարբերաբար կարող են տեղեկություններ հաղորդել մեր հակառակորդի տարածքում նկատված կարևոր բաների մասին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s