Ինչու՞ է կաթվածահար եղել քաղաքային տրանսպորտի ցանցը

Posted: Սեպտեմբերի 27, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Այն չարաբաստիկ օրվանից, երբ մեր փառապանծ չինովնիկները որոշեցին, որ էլ կանգնած ուղևորներով երթուղայիններ չպետք է լինեն, սովորական երևանցու կյանքը վերածվեց իսկական մղձավանջի ու ես բացառություն չեմ այս առումով։ Իբր շատ գոհ էինք առանց այն էլ ծանրաբեռնված տրանսպորտի աշխատանքից, հիմա էլ վերադառնում ենք 90-ականները ու պատկերը լիարժեքության համար, մենայն իշաոտնուկներով Երազներն են պակասում, մեկ էլ Պազիկները։ Արդյունքում, ես մի քանի օրվա մեջ տաքսիների վրա ծախսեցի չնախատեսված գումար, որպեսզի ոչ այնքան չուշանամ աշխատանից, այլ գոնե հասնեմ աշխատավայր։

Ու ի՞նչում է պատճառը։ Նրանում, որ ոմն դիլետանտ չինովնիկ կամ չինովնիկների խումբ իր կարճ խելքով որոշել էր կտրուկ լուծում տալ հարցին, առանց հասկանալու, որ հարցը զուտ երթուղայինների կապրիզը չի, որ կանգնած ուղևորներ են տանում և նման ռադիկալ որոշումը առնվազն վաղաժամ էր, որովհետև դրա հետևանքները, որ մենք ըմբոշխնում ենք հիմա, վերջնականապես կպարալիզեն տրանսպորտային ցանցը։
Արդյունքում ունենք հետևյալ պատկերը. երթուղայինների վարոորդների զգալի մասը դուրս չի գալիս աշխատանքի, որովհետև եթե կանգնած ուղևոր չփոխադրի, պլանը չի կարողանա կատարել, իսկ եթե փոխադրի ու բռնվի՝ կտուգանվի 10000 դրամով ամեն անգամ։ Վարորդները պահանջում են կամ վերացնել այս դրակոնյան արգելքը, կամ էլ բարձրացնել ուղեվարձի գինը։ Մյուս կողմից ունենք բազմիցս ակնարկված դատակ ու անգործ մնացած ավտոբուսների հիմնախնդիրը, որին իբր ուզում են լուծում տալ ու ինչ որ խոստումներ են տալիս, որ հոկտեմբերի 1-ից վիճակը կկարգավորվի։

Հատուկ հետաքրքրվել եմ, թե ինչու՞ ավտոբուսները գիծ դուրս չեն գալիս, խոսել եմ երթուղայինների վարորդների հետ և մարդկանց, ովքեր փորձել են ընդունվել որպես ավտոբուսի վարորդ։ Պարզվում է, որ էս մեր անաստվածները նենց մի պլան են սահմանել ավտոբուսի վարորդների վրա, որ ավելի լավ է առանց կանգնած ուղևորների երթուղային վարես, քան ավտոբուս։ Ինձ կբացատրի ինչ որ մեկը, թե այդ ի՞նչ հաշվարկներից ելնելով են ԱՎՆՎՃԱՐ ստացած ավտոբուսի վրա 50000 դրամ կազմող օրեկան պլան սահմանում։ Լավ, ասենք թե էդ ավտոբուսը օրեկան 30000-ի վառելիք է օգտագործում (ինչքան գիտեմ դրա համար ավտոբուսը 20 անգամ պետք է գիծ դուրս գա), թող 10000 էլ դնեն ընթացիկ ծախսերի և եկամտի  համար, բայց 50000՞՞՞՞… հանուն ինչի՞՞՞։

Բնականաբար, նման պայմաններով վարորդները հրաժարվում են նստել ավտոբուսների ղեկին, առավել ևս, որ նրանց հիմա թույլ էլ չեն տալիս բավարար քանակությամբ «ռեյսեր անել»։ Նման ոչ ռացիոնալ մոտեցումը կարող է ունենալ միայն երկու բացատրություն.
ա. Էլեմենտար մարդկային ժլատություն ու գերշահույթ ստանալու կուրացնող ցանկություն
բ. Չարամիտ դիտավորություն, որպեսզի հնարավորինս հետաձգվի ավտոբուսների շահագործումը, որոնք խփում են երթուղայինների գործերին, իսկ ինչպես հայտնի է, երթուղային «գծերի» տերերի մեծ մասին կարելի է գտնել նույն քաղաքապետարանում, ԱԺ-ում և պետական այլ կառույցներում։

Ստացվում է, որ արնքում էլի մենք ենք տուժում ու պետք է նստենք թաղտին (էս դեպքում՝ տաքսի) ու սպասենք, թե երբ մեր չինովնիկությունը կբարեհաճի զբաղվել իրենց անմիջական պարտականությունների կատարմամբ, այն է՝ ժողովրդին ծառայելուն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s