ՄԱԿ-ը Իրանին մեղադրում է քրիստոնյաներին հալածելու մեջ

Posted: Սեպտեմբերի 22, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , ,

Սիրիան դեռ հորով-մորով չարած «քաղաքակիրթ» աշխարհը արդեն անցել է Իրանի դեմ տեղեկատվական դիվերսիաների, ինչես նաև պարարտ հող նախապատրաստելուն, որ վաղը-մյուս օրը հերթական «արդարացի» պատերազմը սանձարձակի հերթական երկրի դեմ։ Նորություն չէր, որ ՄԱԿ-ը վաղուց արդեն վերածվել գրեթե ոչինչ չանող ու չովոշող կառույցի, բայց բավականին նոր երևույթ է, երբ ՄԱԿ-ը բացեյբաց օգտագործվում է, որպես տեղեկատվական պատերազմում օգտագործվող միջոց։

ՄԱԿ-ում հրապարակվել է մի զեկույց, որտեղ Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրում են քրիստոնյաներին հալածելու մեջ։ Որպես հիմնավորում բերվում է այն, որ մեկ տարվա մեջ ձերբաալվել է 300 քրիստոնյայի։ Այնուամենայնիվ, ոչ մի խոսք չկա, թե ինչի համար են այդ քրիստոնյաները ձերբակալվել, ոչ էլ առանձննապես նշվում է, որ 300 ձերբակալությունը մեկ տարվա կտրվածքով միկրոսկոպիկ ցուցանիշ է բազմամիլլիոնանոց երկրի համար, որտեղ տասնյակ հազարավոր քրիստոնյաներ են ապրում։
Առհասարակ, ցանկացած ադեկվատ իրանահայ կկփաստի, որ Իրանական պետությունը աչքի լույսի պես է պահում հատկապես հայ համայնքին, որը բնականաբար քրիստոնյա է։ Անգամ իրավական առումով, քրիստոնյա հայերն ունեն այնպիսի արտոնություններ, որպիսիք մուսուլման պարսիկի մտքով անցնել չի կարող։ Բայց դե ԱՄՆ-ին հրատապ պետք է հնարավորինս վարկաբեկել ու հրեշավոր բռնապետության իմիջ ստեղծել Իրանի շուրջ, որպեսզի համաշխարհային ու հատկապես ամերիկյան հանրությունը հնարավորինս հեշտ ընդունի մոտալուտ պատերազմի անհրաժեշտության փաստը։

Հետաքրքիր է, Հայաստանը ինչ որ կերպով կարձագնքի՞ այս զեկույցին։ Կարծում եմ, որ ոչ միայն բարոյական տեսակետից, այլև քաղաքկան ճիշտ ու էֆֆեկտիվ քայլ կլինի հերքելով նման մեղադրանքները՝ զորակցել մեր միակ հավատարիմ հարևանին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s