Ո՞ւր են չինական ավտոբուսները հարգելի չինովնիկներ

Posted: Սեպտեմբերի 20, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Այսօր ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ վաղվանից հետևողակնորեն պայքարելու է երթուղային տաքսիներում կանգնած ուղևորներ փոխադրող վարորդների դեմ։ Սակայն պետք չէ շտապել ուրախանալ, որովհետև թեև ես ինքս ամեն օր բախվում եմ այս հարցին, այնուամենայնիվ, ոստիկանության նման գործողությունը՝ առանց ադեկվատ այլընտրանք առաջացնելու ոչ մի լավ բանի չի բերի։

Դատեք ինքներդ, էդ մարդիկ, որոնց մեջ ես էլ, դուք էլ մտնում եք, որ կանգնած են գնում, դա չեն անում, որովհետև իրենց հաճելի է այդ դիսկոմֆորտը, այլ նրա համար, որ դա պարզապես անհրաժեշտ է, որպես հասնեն իրենց գործի տեղը, համալսարան կամ որևէ այլ տեղ։ Իմ բախտը հարաբերականորեն բերել է, որովհետև «կանեցը» մեր տան մոտ է ու առավոտյան գործի գնալուց ես կարողանում եմ նստելու տեղ ունենալ, բայց երկու կանգառ չանցած, երթուղային տաքսիին պռնկեպռունկ լցված է լինում ուղևորներով։ 

Դուք պատկերացնու՞մ եք, թե ի՞նչ է լինելու էն մարդկանց օրը, ովքեր վաղը ուզենան մեր ներքևի չէ ներքևի կանգառից նստեն, որ գործի հասնեն, իսկ իրենց վարորդը թույլ չտա՝ նստելու տեղ չլինելու պատճառով։ Հասկանալի է, որ եթե անգամ հիմա երթուղայինները բթված են գնում, նշանակում է մեր մունիցիպալ տրանսպորտը ծանրաբեռնված է և եղած մեքենաների քանակը կամ գրաֆիկը են բավարարում։ Եթե սրան էլ ավելանա վաղվա արգելքը՝ առանց համապատասխան կօմպենսացնող քայլերի, իսկական կոլլապս կսկսվի։

Այսքանով հանդերձ, հարցնում եմ մեր չինովնիկներին, ՈՒՐ ԿՈՐԱՆ ՉԻՆԱԿԱՆ 250+ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ։ Խփեք ինձ, բայց չեմ հավատա, որ գրեթե 300 ավտոբուս մտել է գիծ։ Որոշ ասեկոսեներ եմ լսել, իբր խնդիրը նրանում է, որ բավարար քանակությամբ վարորդներ չունենք, ում վարորդական իրավունքը D կատեգորիա էլ ունի և թույլատրում է նման տրանսպորտային միջոցի շահագործում, սակայն ես վստահ եմ, որ դա ապատեղեկտվություն է։ Նախ, ինչն է շատ մեր մոտ՝ վարորդներն են, հետո էլ ինքս եմ տեսել, թե ինչ թշնամանք են տածում երթուղային տաքսիների վարորդները ավտոբուսի վարորդների նկատմամբ, որովհետև «պասաժիր գողացող են»։

Իմ խորի համոզմամբ, խնդիրն ավելի տրիվիալ է։ Ավտոբուսների շահագործումը ձեռք չի տալիս «գծերի տերերին», որոնք հաճախ պետական պաշտոնյաներ ու պետպաշտոնյաների մերձավորներ են և նրանք օգտագործում են լծակնբեր, որպեսզի հետաձգեն ավտոբուսների ասպարեզ դուրս գալը մասսայական կերպով, բայց հարգելի ոստիկանություն, եթե վաղը Պողոսյան Պետրոսը չկարողանալով երթուղային նստել Ձեր արգելքի պատճառով, տաքսի նստեց ստիպված, որ աշխատանքից չուշանա, տաքսու փողը ոստիկանությունն է՞ տալու, թե՞ գծատերը։

Մեկնաբանություններ
  1. TaurusThreeասում է՝

    Ես պնդել եմ ու պնդում եմ. մինչեւ մետրոյի նոր կայարաններ չշինեն ( իսկ դա բավականին թանկ հաճույք է ), այսպիսի խնդիրները գնալով կբարդանան:

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s