Թալիբ ահաբեկիչնե՞ր… Հայաստանու՞մ…

Posted: Սեպտեմբերի 19, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Այսօր առավոտվանից տեղեկատվություն է տարածվել, թե իբր ինչ որ անոնիմ աղբյուրներ հայտնել են, որ Հայաստան է ներթափանցել թալիբ ահաաբեկիչների մի խումբ։ Ճիշտն ասած, առաջին ռեակցիաս արտահայտվեց փռչացնելու տեսքով ու «էս ի՞նչ էշություն են հորինել», սակայն երբ կարդացի ԱԱԾ-ի ներկայացուցչի բավականին լղոզված ու ոչ «հա», ոչ «չէ» պատասխանը հարցին, թե համապատասխանու՞մ է արդյոք այս լուրը իրականությանը և համադրեցի տարածաշրջանում կատարվող պրոցեսների ու դրանց դինամիկայի հետ, մեջս մ տեսակ կասկած մտավ։

Չէ, բնավ ես չեմ հավատում, որ ինչ որ թալիբներ Աֆղանստանից վեր են կացել, հասել են Հայաստան, որպեսզի ահաբեկչություն անեն։ Դա ի սկզբանե հիմարություն է, որովհետև նախ, թալիբան շարժումը հիմա իր գործունեությունը կենտրոնացրել է Աֆղանստանում և Պակիստանի հարավում և ինքը կրոնա-քաղաքական ուժ է, ոչ թե ինչ որ միջազգային ահաբեկչական ցանց, հետո էլ, ծուռը նստենք, դուզը խոսանք, Տալիբների ինչի՞ն ա պետք Հայաստանում ահաբեկչություն իրականացնել։

Այլ հարց է, որ այնուամենայնվի, կան որոշակի ուժեր, ում դա պետք է, ասեմ ավելին, կենսական նշանակություն ունի։ Առաջին հայացքից, ուշադրությունը կենտրոնանում է Ադրբեջանի վրա, սակայն ես խիստ թերահավատորեն եմ մոտենում այս առումով Ադրբեջանի թեկնածությանը։ Նախ, խիստ կասկածում եմ, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները բավարար պատրաստվածություն ունեն նման օպերացիաներ իրականացնելու համար, իսկ մյուս կողմից, եթե անող լինեին, դեռ շուտվանից կփորձեին։

Իսկ այ ԱՄՆ-ին սա շա՜տ նման է, հատկապես Արաբական գարնան ընթացքում, ամերիկացիք բազմիցս են կիրառել ու կիրառում նման սադրանքններ, երբ ոչ եվրոպական ծագմամբ գործակալների միջոցով դիվերրսիաներ և սադրանքներ են կազմակերպվում այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ին ապակայունացում է պետք։ Եթե այնուամենայնիվ ինչ որ խումբ էլ ներթափանցել է Հայյաստան՝ ահաբեկչություն կազմակերպելու նպատակով, ապա դրանք ամերիկյան գործակալներ են։
Միայն ԱՄՆ-ն է շահագրգռված տարածաշրջանային ապակայունացման մմեջ, ոչ միայն Հարավային Կովկասում, այլ ողջ Մեծ Մերձավոր արևելքում, և դա պայմանավորված է ԱՄՆ-իի տարբեր նպատակներով, այդ թվում նաև այն հանգամանքով, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հերթական մասսայական դոլլարային էմիսսիան կատարել իր տնտեսության մեջ, իսկ արդեն աքսիոմ է, որ ամեն անգամ, երբ ԱՄՆ-ը միացնում է ոչնչով չապահովված դոլարների տպագրական սարքերը, դրան նախորդում է լարվածության պիկային աճ՝ հատկապես Մերձավոր Արևելքում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s