ՊՆ-ում զտումները շարունակվում են. Փայտյանը վերջինը չի լինի

Posted: Սեպտեմբերի 15, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Ինչպես և կանխագուշակել էի անմիջապես Չալյանի պաշտոնանկությունից հետո, ՊՆ-ի վերին էշելոններում սկիզբ առած զտումները միայն Չալյանով չեն ավարտվի և կհետևեն այլ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ։ Հերթական գեներալը, ով վտարվել է Զինված Ուժերից, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն է, ով զբաղեցնում էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետի (Խաչատուրովի) տեղակալի պաշտոնը։

Թեև ՊՆ-ում չեն մեկնաբանել պաշտոնանկության պատճառները, սակայն շրջանառվող լուրերի համաձայն, Փայտյանին այլևս չեն ներել նրա մութ գործարքներից վերջինը, երբ ՊՆ հայտարարած տենդերներից մեկում, Փայտյանի հովանավորչությամբ, տենդերը շահել էր մի ընկերություն, որը տվարի մսի փոխարեն, բանակը մատակարարել էր Բրազիլիայից ներմուծվող գոմեշի ժամկետանց բրիկետներով, որոնք անգամ թարմ վիճակում անգամներով ավեի քիչ կալորիկանություն ունեն։ Համաձայն նույն աղբյուրների, Փայտյանը հարաբերականորեն «լավ է պրծել», քանի որ անմիջական կապ չի ունեցել տվյալ ընկերության հետ, այլ պարզապես «շեֆություն է» արել։

Փաստորեն, բանակը զտում են ոչ միայն զորահավաքային գործընթացում կոռուպցիոն ռիսկերը մեծացնող զինվորականներից։ Մենք ականատես ենք բանակի համակարգային բարեփոխման, որի կարևորագույն մասն է հատկապես բանակի վերին էշելոններում տաքուկ տեղեր գտած կկոռումպացված սպաների բացահայտումն ու հեռացումը։ Եթե այս տեմպով շարունակվի, ապա վստահ եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում բանակը կդառնա առաջին պետական ինստիտուտը, որը կկարողանա պարծենալ կոռուպցիայի գրեթե ի սպառ վերացումով։

Հ.Գ. Սա արդեն երկրորդ դեպքն էր կարճ ժամանակում, երբ բանակից հեռացվում է գլխավոր շտաբի պետի տեղկալը… Սովորաբար, բանակային կանոնադրությունը ենթադրում է, որ նրանց անմիջական պետը ենթարկվում է պատասխանատվության, քանի որ եթե մի դեպքը կարելի է վերագրել պատահականությանը, ապա երկու դեպքից արդեն դիտավորության հոտ է գալիս։ Չեմ զարմանա, որ մոտ ապագայում ՀՀ ԶՈւ-ն ունենա նոր շտաբի պետ։

Մեկնաբանություններ
  1. Michael Yeghyanասում է՝

    ոչ մի դեպքում հնարավոր չի լինի մաքրել բանակը կոռուպցիայից: եթե դաժե նախարարության մակարդակով սաղին մաքրեն, մեկա լիքը կոռուպցիայա մնալու: Օրինակ՝ մարկոցի հրամանատարը մեկա արձակուրդ գնացող զինվոռից ուզելու ա մի պաչկա Ա4 թուղթ, դիվիզիոնինը մի ուրիշ բան: Ու տենց շարունակ

    Like

    • antiliberastասում է՝

      ինձանից ոչ մի բան չեն ուզել ապեր։Ճ փաստորեն հնարավոր ա եղել չէ՞։Ճ դրա համար ուղակի քաղաքական կամք ա պետք ու գիտակցություն

      Like

      • Michael Yeghyanասում է՝

        նենց էլ չի, որ ինձանից ուզել են։ ոնց ասեցիր, կամք ու գիտակցություն ա պետք։ իսկ ծառայող տղերքի մի ութանասուն տոկոսը դրանցից զուրկ են։ Նենց որ կոռուպցիա պռադալժայետսյա։

        Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s