ԱՄՆ-ը ռազմանավեր է ուղղարկել Լիբիայի ափերի մոտ

Posted: Սեպտեմբերի 13, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , ,

ԱՄՆ-ի պատասխանը երկար սպասել չտվեց. Երկու ռազմանավ՝ Թոմահավկ հրթիռներով զինված և ծովային հետևակայիններով բեռնված, ուղևորվել են դեպի Լիբիա։ Սա որակվում է, որպես պատասխան՝ Լիբիայում ԱՄՆ դեսպանի երեկվա սպանության համար։ Թեև ես այդքան էլ վստահ չեմ այս պնդման հարցում, սակայն, չէի էլ ասի, որ շատ թերահավատորեն եմ վերաբերվում, որովհետև գործ ունենք ԱՄՆ իմիջի հետ։

Մի կողմից, ԱՄՆ ռազմական դոկտրինի կետերից մեկի համաձաայն, ԱՄՆ նավատորմը պետք է մոտենա մոլորակի ցանկացած կետի, որտեղ կա անկայունություն, ուստի միայն սա բավարար է՝ բացատրելու վերոնշյալ երկու նավերի մանյովրները, բայց այլ հարց է, թե արդյո՞ք ԱՄՆ կկիրառի նավերի հարվածային ուժն ու դրանցում առկա զորքերը՝ պատժիչ գործողությունների համար, թե՞ պարզապես ականատես կլինենք պրոֆելակտիկ միջոցառման, որն այսքանով էլ կսահմանափակվի։

Հակված եմ հավատալու, որ այնուամենայնիվ կլինեն պատժիչ գործողություններ, ընդ որում, ճանաչելով ԱՄՆ-ի ցինիկությունը, վստահ եմ, որ առանձնապես հետամուտ էլ չեն լինի սպանության կազմակերպիչների փնտրտոււքով, պարզապես հրթիռային հարվածով կոչնչացնեն մի քանի տասնյակ բեդուին ու կհայտարարեն, որ այ հենց դրանք են կանգնած դեսպանի սպանության հետևը ու կհեռանան։ Ինչու՞ եմ ես այդպես կարծում, որովհետև դեսպանի սպանությունն ինքնին շարքային միջադեպ չէ, իսկ ԱՄՆ-ի պարագայում՝ առավել ևս։ Իր գոյության ողջ ընթացքում ԱՄՆ-ը կորցրել իր 5 դեսպանների, եթե չեմ սխալվում, իսկ վերջին նման միջադեպը գրանցվել է դեռ սառը ատերազմի տարիներին։

Այնպես որ, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ԱՄՆ-ի միջազգային վարկանիշին ապտակ է հասցվել, իսկ սա անպատասխան չի կարող մնալ, առավել ևս, որ շուտով նախագահական ընտրություններ են, իսկ Օբաման բաց չի թողնի հնարավորությունը հավելյալ մի քանի տոկոս կորզելու՝ մի քանի լիբիացի սպանելու և այդ գործողությունը, որպես «արդար և անխուսափելի պատիժ» ներկայացնելու միջոցով։ Չէ՞ որ հանուն վերընտրման արդեն այդքան հաջող խաղարկվեց իբր Բեն Լադենի, իբր ոչնչացումը։ Այնպես որ, պատրաստվեք մոտ ժամանակներս լսելու ևս մի մաքուր ամերիկյան-ժողովրդավարա-հումանիստական միկրո հաղթանակի մասին…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s