ԱՄՆ-ը ամեն կերպ ուզում է ապակայունացնել տարածաշրջանի փխրուն իրավիճակը

Posted: Սեպտեմբերի 10, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Սաֆարովի արտահանձնմանը և ներմանը անմիջապես հետևած Օբամայի սուր արձագանքը անմիջապես բազմաթիվ և հակասական կարծիքներ առաջացրեց։ Ընդ որում, եթե առաջին օրերին, երբ հայ հասարակությունը էմոցիոնալ շոկի մեջ էր, այդ արձագանքները հիմնականում դրական էին և միայն մի քանի զգուշավոր ձայներ էին, որ զգուշորեն ակնարկում էին, որ գիտե՞ք, մի քիչ տարօրինակ է, որ ԱՄՆ նախագահը և Պետդեպարտամեենտը այս աստիճան օպերատիվ և այս աստիճան կտրուկ են արձագանքում եղածին։

Արդեն գրեթե մի շաբաթ է անցել Սաֆարովի արտահանձնումից և գնալով ավելի են շատաանում սթափ գլխով արված վերլուծություններն ու գնահատականները և գնալով ավելի է սառում մարդկանց էնտուզիազմը ԱՄՆ-ի դիրքորոշման հետ։ Աչքերներս բացվում է էլի։ Իմ աչքերը վերջնականապես բացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությունից հետո, որում ասվում էր, որ ԱՄՆ-ը դեռ սսպասում է Հունգարիայի և Ադրբեջաանի պարզաաբանումներին։

Թարգմանում եմ, սա նշանակում է, որ ԱՄՆ-ը Հայաստանին հասկաացնում է, որ կանգ մի առ, շարունակի ընդվզել և լավ կլինի, որ այդ ընդվզումն իր արտահայտումն աստիիճանաբար էմոցիոնալ հայտարրություններից անցում անի կոնկրետ քաղաաքական քայլերի, ԱՄՆ-ը քո հետ է։ Սա հասկացա՞ք։ Դե հիմա մի հատ էլ նայեք քարտեզին և վերհիշեք, որ Հայաստանը և Հարավային Կովկասը մտնում են Մեծ Մերձավոր Արևելք կոչվող աաշխարհաքաղաքական տարածաշրջանի մեջ։ Այնուհետև, եկեք վերհիշենք դեռևս Քոնդոլիա Ռայսի կողմից հնչեցված հայտարաարությունը, որ «Մենք (ԱՄՆ-ը) նոր Մեծ Մերձավոր Արևելք ենք կառուցում»։

Հիշեցի՞ք, դե հիմա մի հատ էլ հիշեք ԱՄՆ հայտարարած Նոր Համաշխարհային Կարգի (New World Order/Новый Мировой Порядок), գումարեք սրան տարածաշրջանում առկա հակամարտություններն ու քաոսը, ու պատասխանեք, հանուն ինչի՞ ԱՄՆ-ն չպետք է ուզենա, որ Հարավային Կովկասում էլ ապակայունացում չլինի։ Հատուկ նրանց համար, ովքեր կսկսեն ինչ որ դշանակից լինելուց խոսել, հիշեցնեմ, որ ԱՄՆ-ն առանց վարանելու տաապալեց իր դաշնակից Եգիտոսի ռեժիմը։ Իրականում, ԱՄՆ-ը հետևողաականորեն քաոսի օղակ է ստեղծում Իրանի շուրջ ևս Սիրիայի ու Իրագի մասով, դա արդեն հաջողվել է, մնացել է հոգալ Իրանի հյուսիսային սահմանակիցների հարցը, որոնք «բարեբախտաբար» ԱՄՆ-ի համար, մեղմ ասած իրար նկատմամբ ջերմ զգացմունքներ չեն զգում։

Ուստի, համոզված եմ, որ այս պատմությունը՝ սկզբից մինչև վերջ պլանավորված էր և մաս էր կազմում անհամեմատ ավելի մեծ ու բարդ խաղի։ Հայաստանը չի կարող խուսափել զերծ մնալ տարածաշրջանային բոլոր զարգացումներից, բայց Հայաստանը կարող է իր ոտքով կրակի մմեջ մտնելուց խուսափել փորձել, իսկ դրա համար, պետք է հասկանալ խաղի դրույքները և մեր ռիսկերը։

Մեկնաբանություններ
  1. […] Աղբյուրը`https://antiliberast.wordpress.com/2012/09/10/%D5%A1%D5%B4%D5%B6-%D5%A8-%D5%A1%D5%B4%D blognews-ի փոխանցմամբ […]

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s