Մինչ ադրբեջանցիք Սաֆարովին էին ազատում, Նալբանդյանը Ֆիլիպիններում էր

Posted: Օգոստոսի 31, 2012 in Uncategorized

Գնալով նոր մանրամասներ են հայտնի դառնում այն մասին, թե ինչով է զբաղված մեր ԱԳՆ-ն և մասնավորապես ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը։ Փաստը նա է, որ ամեն ինչով, բացի այն գործերից, որ իրոք կարևոր են։ Պարզվում է, մինչ ադրբեջանցիները հետևողականորեն հասնում էին նրան, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովին էքստարդիցիա անեն Ադրբեջան, մեր մեծանուն դիվանագետը հույժ կարևոր գործերով մեկնել էր Զոր Զելանդիա և Ֆիլիպիններ՝ ինչ որ հարցեր քննարկելու։

Ես իհարկե հասկանում եմ, որ մեր հանճարեղ նախարարը մի քանի հարյուամյակ առաջ է անցել մեր երկրի ռազմավարությունը մշակելու հարցում ու գուցե 25-րդ դարում Ֆիլիպինները և Նոր Զելանդիան դառնան հայաստանի ռազմավարական դաշնակիցները և միասին կերտեն աշխարհի կերպարը, բայց դե միգուցե նախարարը բարեհաճի մի քիչ ավելի կարճաժամկետ հարցերով զբաղվի, որոնք անհամեմատ ավելի օրհասական են։

Ես վստահ եմ, որ սա բառացիորեն անփութության հետևանք է, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հսկայական դրամական ռեսուրսներով է կարողացել հասել հունգարական իշխանությունների այս որոշմանը, որովհետև շրջանառող տեղեկությունների համաձայն այս հարցում իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Վլադիմիր Պուտինի համակուրսեցի և մտերիմ ընկեր Իլհամ Ռագիմովը, ով հայտնի գործարար է ՌԴ-ում։ Սա իր հերթին նշանակում է, որ ԱԳՆ-ն կամ կույր է, կամ էլ դիտավորյալ անտեսել է իր պարտականությունները և ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև Ռուսաստանում և ողջ տարածաշրջանում։

Հենց հիմա ընթանում է Անվտանգության խորհրդի արտահերթի նիստը, որից հետո պարզ կլինի մեր հետագա քայլերը։ Ամեն դեպքում, կարծում եմ արդեն ավելի քան տրամաբանական է, որ պետք է ԱԳՆ-ն իր ողջ կազմով ազատվի աշխատանքից, իսկ նախարարը՝ բոլոր փոխնախարարների հետ միասին, պետք է զրկվեն պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Մյուս քայլը որ պետք է արվի, պետք է մանրամասն ու սկուրպուլյոզ կերպով ինֆորմացիա հավաքվի, թ ինչպե՞ս է Ադրբեջանին հաջողվել հասնել այս ապօրինի որոշմանը, ընդ որում, ինֆորմացիան պետք է լինի մանրամասն՝ անուններով, ազգանուններով, զբաղեցված պաշտոններով և կիրառված մեխանիզմների բնութագրություններով։ Հաջորդ քայլը պետք է լինի արդեն այս տեղեկատվության մասսայականացումը ու հետևողական պայքարը, որպեսզի համաշխարհային հանրությունը ըստ արժանավույնս դատապարտի, իսկ որոշ դեպքերում՝ պատժի մեղավորններին։

Եթե այսքանը չարվեց, Հայաստանի Հանրապետությունը այլևս իրավունք չի ունենա երբևիցէ խոսել իր իրավունքների ու շահերի մասին։ Նման ապտակ մեր պետականությունը դեռ չեր ստացել։ Սա հիրավի խայտառակություն է, որը դեռ շատ ջուր կքաշի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s