Ասսադի զորքերը ամերիկյան հատուկ ջոկատայինների խումբ են ոչնչացրել

Posted: Օգոստոսի 30, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Այսպիսի նորություն վաղուց արդեն չէր եղել, ընդ որում, դատելով այն աղբյուրներից որոնց վրա հղումներ է արվում՝ տեղեկատվությունը հավաստի է. Սիրիայում Բաշար Ասսադին հավատարիմ զորքերը ոչնչացրել են ԱՄՆ «Կանաչ բերետներ» հատուկ ջոկատայնների դիվերսիոն մեծ խումբ՝ սպանելով 23 և գերևարելով 27 զինվորների։ Այս մասին գրում է fognew.ru-ն հղում անելով Washington Post-ի տվյալների վրա։
Համաձայն այս տեղեկտավության, ԱՄՆ ԿԸՀ-ի կողմից հատուկ օպերացիա էր մշակվել՝ Բաշար Ասսադի ֆիզիկական ոչնչացման նպատակով, որը կոչվել էր «Ազատության փոթորիկ», սակայն ամերիկացիները կուլ տալով սիրիական հետախուզական ծառայությունների խայծը՝ ծուղակն են գցել իրենց էլիտար ջոկատը։ Բանն այն է, որ ամերիկացինեերը փորձել են կրկնել Բեն Լադենի ոչնչացման սցենարը՝ Ասսադին փորձելով ոչնչացնել «անտեսանելի» ուղղաթիռներով ուղարկված հատուկ ջոկատաայինների գրոհի միջոցով, բայց հերթական անգամ պարզվել է, որ ամերիկյան «անտեսանելի» ուղղաթիռներն ու ինքնաթիռները անտեսանելի են միայն իրենց ՀՕՊ համակարգերի համար, և ինչպես Հարավսլավիայի դեպքերի ժամանակ, այնպես էլ այժմ, 5 ուղղթիռներից երկուսը խփվել է ռուսական «Պեչորա» ՀՕՊ համակարգով, որը հանդիսանում է Ս-125-ի մոդիֆիկացիան և ստեղծվել է մի քանի տասնամյակ առաջ։ Արդյունքում, կորցնելով ջոկատի կեսը դեռ օդում, մնացյալ «Կանաչ բերետները» վայրէջք են կատարել, պայթեցրել են գաղտնի ուղղաթիռները և կարճ մարտից հետո՝ գերի են հանձնվել։
Սա ամենացավագին ֆիասկոն է ԱՄՆ-ի համար՝ Իրանում ԱՄՆ դեսպանատան ազատագրման ձախողված օպերացցիայից հետո, երբ մի քանի տասնյակ ամերիկյան հատուկ ջոկատայիններ մոլորվել էին և արդյունքում գերի էին ընկել իրանցիների ձեռքը։ Իրականում, այս մի միջադեպը շատ ավելի խայտառակ լինելուց բացի շատ լուրջ հետևանքներ կունենա այսպես, թե այնպես։
Նախ, ԱՄՆ-ն զրկվում է խուսանավելու ու ինտրիգներ կազմակերպելու բազմաթիվ հնարավորություններից քանի որ Ասսադի ձեռքում հատնվել են 27 գերարժեքավոր «կոզրներ», իսկ դա Օբամայի համար կատաստրոֆիկ է՝ նախագահական ընտրություններին ընդառաջ։ Մի կողմից, նա չի կարող զոհել այդ 27-ին, որովհետև այդ դեպքում հաստատ չի վերընտրվի, քանի որ ամերիկացիները շատ ցավագին են մոտեենում նման հարցերին։ մյուս կողմից էլ, եթե նա ենթարկվիի Ասսադի ճնշմանը և զիջումների գնա, ապա Ասսադը կարող է վերջնականապես հաղթել քաղաքացիական պատերազմում, ինչը կբեր ԱՄՆ վարկանիշի ավերիչ անկման։

Սակայն Սիրիացիք էլ չպետք է շտապեն ուրախանալ, քանի որ ամեն դեպքում, այժմ էականորեն մեծացել է ռիսկը, որ ՆԱՏՈ-ն կսկսի դուղակիորեն մասնակցել ռազմական գործողություններին՝ 27 հոգուն ազատելը պատրվակ դարձնելով։ մյուս կողմից, եթե այս պատմության պատճառով Օբաման չվերընտրվի, ապա էկանորեն աճում է Իրանի հետ պատերազմ սկսելու հավանակնությունը, քանի որ Օբամայի հիմնական մրցակից Միթ Ռոմնին բազմիցս հայտարարել է, որ ընտրվելու դեպքքում չի վարանի Իրանին հարվածներ հասցնելու հարցում։
Առկա իրավիճակում խիստ առանցքային է լինելու Ռուսաստանի ու հատկապես Չինաստանի մոտեցումը և զբաղեցված դիրքորոշումը, քանի որ մեծ խաղը մտնում է եզրափակիչ փուլ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s