Կոռուպցիայի, կաշառակերության ու մեր «լուսավոր» ապագայի մասին

Posted: 27 Օգոստոսի, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Օրերս էլի «Ազատ գոտում» էի ու այս անգամ քննարկվում էր կաշառակերության ու կոռուպցիայի հարցը։ Ասեմ, որ բավականին հագեցած ու հետաքրքիր բանավեճ ստացվեց, որից հետո ես իմի բերեցի իմ պատկերացումներն այս երևույթների մասին, ինչպես նաև հստակորեն ուրվագծեցի իմ մտավախությունները մեր հասարակության ապագայի վերրաբերյալ՝ տվյալ թեմայի կկոնտտեքստում։ Զ´կիսվեմ Զ´մտահաղացումներովս։
Նախ  առաջ, պետք է հստակ հասկանալ, թե ինչ է կոռուպցիան ու ինչ է կաշառակերությունը, որովհետև մեր ժողովրդի մի ստվար հատվածի համար այս երկու բառերը նույն իմաստն ունեն, ինչը միանշանակորեն չի նպաստում այն բանին, որ մեր հասարակությունը երբևիցե կարողանա առաջխաղացում ունենա այս խնդրի դեմ պայքարում։ Ուրեմն, ժողովուրդ ջա, ով տեղյակ չէ՝ իրենց ի գիտություն. կոռուպցիան դա ավելի կոմպլեքս հասկացողություն է, իսկ կաշառակերությունը կոռուպցիոն դրսևորումներից ընդամենը մեկն է, երբ նյութական հատուցման դիմաց կատարվում է դիտավորյալ խախտում՝ վարձատրողի շահերին նպաստելու նպատակով։

Ինքը՝ կոռուպցիա ասվածը, իր մեջ բացի կաշառակերությունից ներառում է նաև այնպիսի երևույթներ, ինչպիսիք են պաշտոնական դիրքի չարաշահումները և թերևս ամենակարևորը՝ կապիտալի սերտաճումը իշխանության հետ։ Այսպիսով, կարելի է ասել, որ կաշառակերությունը շատ ավելի կենցաղային մակարդակում գտնվող դրսևորում է, որն ի վերջո հաղթահարելի է, եթե իհարկե կան դրա հաղթահարելու համար անհրաժեշտ կարևորագույն նախապայմանները, ինչը չես կարող ասել գրեթե անհաղթաահարելի մյուս երկու դրսևորումների հետ։

Այո´, կոռուպցիան ըստ իս գործնակակաանորեն անհաղթաահարելի երևույթ է, ողջ հարցը կայանում է դրա առկայության չափսերի և դրա դեմ ծավալվող պայքարի մասշտաբների մեջ։ Անկասկած, որոշ երկրներում կարողացել են մինիմիզացնել կոռուպցիայի մասշտաբները՝ հատակապես դրա որոշ դրսևորումները, բայց որտեղ էլ նայենք, նույնիսկ ամենաէֆֆեկտիվ օրինակներում, միևնույն է, ականատես կլինեն կամ կապիտալի ու իշխանության սերտաճմանը (օրինակ ԱՄՆ և ԵՄ), կամ էլ իշխաննավորների պաշտոնական չարաշահումներին (օրինակ՝ Չինաստան)։ Ի վերջո, ոչ ոք չի կարողացել մշակել մի մեխանիզմ, որը միաժամանակ կկարողանար բացառել ինչպես տրանսնացիոնալ կորպորացիաների լծակների ազդեցությունը, այնպես էլ մարդկային գործոնը, երբ օրինակ ինչ որ չինովնիկ փորձում է նպաստել իր մերձավորի առաջխաղացմանը։

Իսկ այ կաշառակերության հետ ամեն ինչ ավելի հեշտ է, առավել ևս այնպիսի կոմպակտ երկրի համար, ինչպիսին Հայաստանն է։ Ուղղակի էֆֆեկտիվ պայքարի համար պետք են իրար ընդառաջ շարժվող երկու գործընթաց՝ քաղաքական-իշխանական վերանախավի հաստատակամ ու հետևողական դիրոքորոշում և ժողովրդի մոտ քաղքացիական գիտակցության ու երևույթից ձերբազատվելու հստակ դիրքորոշում։ Ասել է թե պետությունը պետք է սոցիալական ու իրավական լծակներով ստեղծի այնպիսի միջավայր, երբ մարդիկ ստիպված չլինեն կաշառք վերցնեն, իսկ վերցնողն էլ արժանանանա խիստ պատժի, իսկ ժողովուրդն իր կողմից հրաժարվի կաշառք տալու ավանդույթից և առավել ևս վերցնելուց, եթե տվյալ անհատը զբաղեցնում համապատասխան դիրք։

Այնինչ, իրականությունը շատ ավելի տխուր պատկեր ունի։ Առկա համակարգը ինձ հիշեցնում է հայտնի առակը, երբ հերոսը սպանում է գաննձերով լեցուն քարայրը հսկող վիշապին, բայց ինքն է վերածվում վիշապի՝ գանձերի տեսքից։ Մեզ մոտ ասես ամեն ինչ արվում է, որպեսզի անգամ ամեաազնիվ մարդը ստիպված լինի կաշառք վերցնել՝ իր գոյատևումը ապահովելու համար։ Մյուս կողմից, սուտ կլինի ասել, թե մեր հասարակության մոտ կա հստակ ընդգծված դիրքորոշում, որը կտրականապես մերժի կաշառքը։ Եթե մարդիկ չուզելով են կաշառք տալիս, ապա որպես կանոն, նույն տվողը մեծ հաճույքով վերցնում է, երբ հայտնվում է համապատասխան դիրքում։ Էլ չասեմ, որ կարելի է ասել, որ մեզ մոտ գրեթե ի սպառ բացակայում է հենց կաշառք տալու երևույթի դատապարտությունը։ Արդյունքում մենք ունենք փակ շրջան, երբ պետական և հասարակական մակարդակով բարձրաձայնվում է կոռուպցիայի ու կաշառակերության վնասակար ու քայքայիչ ազդեցությունը, բայց փաստացի ոչ մի բան չի արվում վերանշյալ փակ շրջանը կոտրելու համար։

Մեկնաբանություններ
  1. gold priceասում է՝

    Հարգելի դասախոսներ, վստահ չեմ, որ Զոլյանը այդպես արտահայտված լինի Ձեր մասին, բայց Դուք Ձեր պահվածքով ապացուցում եք, որ արժանի եք այդ գնահատականին: Ինչու մինչև հիմա չեք ընդվզել, կամ բողոքեիք Ձեր չկայացած բժիշկ նախարարին?

    Like

Թողնել մեկնաբանություն