Սիրիահայությունը չորս մասի է պառակտվել

Posted: Հուլիսի 30, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , ,

Մի խիստ ուշագրավ գրառում կարդացի, որը հեղինակել էր սիրիահայ մեր հայրենակիցներից մեկը։ Նա կիսվում էր իր մտահոգություններով սիրիահայության գաղափարական պառակտման մասին, որը հասունանում էր դեռ շուտվանից, բայց հատկապես սուր արտահայտվեց Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ազդեցության ներքո։ Ըստ հեղինկաի, սիրիահայությունը չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե ի՞նչ է հայրենիք ասվածը, որտեղ է այն և ինչքանով է ծննդավայր ասվածը հայրենիք։ Նա սահմանել է 4 հիմնական խմբերը, որոնք վիճում են միմյանց հետ այս հարցերի շուրջ.

1-ին խումբ, որն իր հայրենիքը համարում է Արևմտյան Հայաստանը

2-րդ խումբ, որն իր հայրենիքը համարում է Հայաստանի Հանրապետությունը

3-րդ խումբ, որն իր հայրենիքը համարում է և Սիրիան, և Հայաստան Հանրապետությունը

4-րդ խումբ, որն իր հայրենիքը համարում է միայն Սիրիան։

Ընդ որում, հեղինակը հատուկ անհանգստություն է հայտնում 4-րդ խմբի տեսակետի հետ կապված, երևի համարելով, որ այն կարող է բերել առաննց այն էլ սակավացած սիրիահայության ազգային ինքնագիտակցության ջնջվելուն։

Չգիտեմ, թե որքանով ես իրավունք ունեմ իմ կարծիքը հայտնելու տվյալ հարցի շուրջ, բայց ամեն դեպքում ուզում եմ կիսվել իմ դիտարկումներով այս հարցի շուրջ։ Առաջին խմբի տեսակետը ես համարում եմ ոչ իրատեսական և նոստալգիկ, եթե չասեմ նիհիլիստական։ Արևմտյան Հայաստանը ժամանակին հայաստան էր, բայց հիմա այն հայաստաան է զուտ աշխարհագրական տեղանունի տեսակետից, որովհետև չի մնացել Արևմտյան Հայաստանը Հայաստան դարձնող հիմնական գործոնը՝ հայկական ազգաբնակչությունը։

Երկրորդ խումբը ևս ծայրահեղական դիրքորոշում ունի ըստ իս։ Եթե հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, ապա ինչու՞ չեն ապրում հայաստանի հանրապետությունում, ինչու՞ չեն ցանկանում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտականությունները (մուծել հարկեր, ծառայել բանակում) և օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքներինց։ 4-րդ խումբն էլ մի բան չի ու ես կիսում եմ հեղինակի մտահոգությունը, չնայած չեմ կարող դատապարտել այն հայերին, ովքեր այդ տեսակետին են։ Ի վերջո, ի՞նչ է արել Հայաստանը նրանց համար, որպեսզի վերջիններս համարեն այն իրենց հայրենիքը։

Թերևս ամենահանդուրժելի և օպտիմալ դիրքորոշումը 3-րդ խմբինն է, որովհետև այն հաշվի է առնում ինչպես հայ լինելու փաստը, այնպես էլ չի արժեզրկում ծննդավայր ու երկրի քաղաքացի ասվածների իմաստը։ Ես համոզված եմ, որ սիրիահայությունը չպետք է որդեգրի «Որտեղ հաց, այնտեղ կաց» գործելաոճը, բայց միևնույն ժամանակ, սիրիահայությունը պետք է քաջ գիտակցի, որ վատագույն դեպքում, իրենք ունեն այն անկյունը այս աշխարհում, որը լավ, թե վատ, բայց միշտ էլ կարող է իրենց հին-նոր տունը դառնալ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s