Չորս ամենավտանգավոր երևույթները, որոնք կարող են կործանել մեզ

Posted: Հուլիսի 28, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , , , , , ,

Ցանկացած պետության պետականության հիմքում ընկած է այդ պետության հասարակությունը. որքան ավելի միավորված ու առողջ է հասարակությունը, այնքան ավելի կայուն ու ազատ է պետությունը։ Միևնույն ժամանակ, ցանկացած հասարակությունը ընթանում են տարաբնույթ գործընթացներ, որոնք միշտ չէ, որ նպաստում են հասարակության առողջացմանն ու զարգացմանը, իսկ հաճախ էլ ամբողջովին հակառակ ազդեցություն են ունենում։ Ուզում եմ խոսել մեր հասրակությունում առկա չորս երևույթների մասին, որոնք ըստ իս, մեծագույ վտանգ են ներկայացնում ինչպես մեր հասարակության, այնպես էլ առհասարակ պետության ու պետականության համար։ 

1. Սոցիալական անարդարությություն

Այս երևույթի մեջ ես ներառում եմ ինչպես հարստության բևեռացումը, այնպես էլ օլիգարխիայի ծաղկումը և իշխանական ապօրինությունները։ Մեր երկրում արդեն առկա է հսկայական անջրպետ հասարակ ժողովրդի, որը կազմում է բնակչության 95 տոկոսը և իբր «էլիտայի» միջև, որը ներկայացված է օլիգարխներով, իշխանավորներով ու դրանց սպասարկողներով։ Ընդհանրապես, պատմությունն է ցույց տվել, որ հեղափոխական տրամադրությունների ամենաուժեղ կատալիզատորը հենց սոցիալական արդարության պահանջն է հասարակությունում և որքան ավելի մեծ է դիսսոնանսը հասարակության ակնկալիքների ու առկա իրականության միջև, այնքան ավելի եռուն ու պայթյունավտանգ է ներհասարակական իրավիճակը։ Կան մարդիկ, ովքեր երազում են, թե երբ պետք է վերաջապես Հայաստանոււմ հեղափոխություն լինի, բայց նրանք չեն հասկանում, որ ցանկացած տիպի ներքին անկայանություն ուղակի նվեր է մեր թշնամիների համար, իսկ վտանգը նոր պատերազմի ամենևին էլ վերացական չէ։

2. Կաշառակերություն

Կաշառակերությունը հիրավի դարձել է ազգային փորձանք։ Ընդ որում, պետք չէ մեղավորներին փնտրել մենակ նրանց մեջ, ովքեր վերցնում են կաշառքը կամ անգամ պահանջում են կաշառք։ Իմ խորին հաոզմամբ, պակաս մեղավոր չեն այն մարդիկ, ովքեր իրենք են կաշառք տալիս։ Հասկանու՞մ եք, կաշառքը զուտ ֆինանսական զանցանք չէ, սա մի արարք է, որի մասսայական առկայությունը որակազրկում է ցանկացած ինստիտուտ, վերացնում է վստահությունը դրանց հանդեպ։ Իրականում չկա արդարացում կաշառքի համար, ինձ համար բաց հարց է, թե որն է ավելի անբարո՝ կաշառակերությու՞նը, թե՞ օրինակ մարմնավաճառությունը։ Միևնույն ժամանակ, կաշառակերությունը տեխնիկապես ամենահեշտ լուծում ունեցողն է, որովհետև ես մի բան հաստատ գիտեմ, եթե կաշառք տվող չլինի, վերցնող էլ չի լինի, պարզապես անհրաժեշտ է ձևավորել մասսայական սկզբունքային ոտեցում, որը պահանջում է բարձր կամային հատկանիշներ և քաղաքացիական գիտակցության համապատասխան մակարդակ։

3. Աղանդներ

Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, ընդ որում աշխարհում ամենամոնոէթնիկ երկրներից մեկն է ինչը միաժամանակ հանդիսանում է և մեծագույն առավելություն, և հարաբերական թերություն։ Ուժեղությունը կայանում է նրանում, որ անկախ ամեն ինչից, էքստրեմալ պայմաններում և արտաքին վտնագի դեպքում միշտ ավելի հեշտ է միավորվել այն ազգերին, որոնցում ներքին բաժանումները քիչ են, հատկապես մենթալ ու մշակությաին բաժանումները։ Մյուս կողմից, երբ մի երկրում բնակչության 95 տոկոսից ավելին պատկանու է միևնույն էթնոսին, գրեթե բացառվում են անջատողական տրամադրությունները։ Թուլությունը կայանում է նրանում, որ միևնույն մենթալ ֆոնը թույլ է տալիս կրառելով միևնույն մեթոդները ներազդել ավելի մեծ թվով արդկանց վրա, ինչը և անում են աղանդները։ Մեզ չեն կարող բաժանել ազգային պատկանելիույան հողի վրա, բայյց առկա տենդենցների պահպանման դեպքում, կկարողնան բաժանել կրոնական հողի վրա։ առավել ևս, որ բոլոր ազդեցիկ աղանդները իրենք իրենց չեն առաջացել ու ունեն ուժգին աջակցություն իրենց հովանավորող կենտրոններից, որոնք բոլորն էլ գտնվում են Արևմուտքում։ Աղանդների մյուս վտանգը դրնաց իբր պացեֆիստական գաղափարախոսությունում է կայանում և որ որքան շատ լինեն մարդիկ, ովքեր գաղափարական պատճառներով հրաժարվում են զենք պահել իրենց ձեռքերում, այնքան ավելի դժվար է ապահովել երկրի անվտանգություն արտաքին վտանգից։

4. Գրանտակերներ

Պետք չէ խառնել ու ընդհանրացնել այս հասկացողությունը։ Ես հստակորեն տարանջատում եմ ՀԿ-ները երկու խմբի. կազմակերպություններ, ովքեր ազնվորեն աշխատում են քաղաքացիական հասարակության կերտման և դաստիարակման գործում ու հետևողական են իրենց սկզբունքների ու գործելաոճի մեջ, և գրանտակեր կազմակերպություններ, որոնք ամեն սրբություն կվաճառեն՝ հանուն հերթական գրանտի։ Ինչո/ւմ եմ ես տեսնու վտանգ սրանց գործծունեության մեջ. գրանտակերները մասսայաբար, հետևողականորեն ու մշակված տեխնոլոգիաների կիրառման միջոցով փորձում են արժեզրկեն ու դեգրադացնեն բարոյականություն ասվածը, աղավաղում են մեր արժեհամակարգը, իսկ վերջին շրջանում կենտրոննացել են հատկապես եկեղեցու և բանակի պախարակման ու վարկաբեկման վրա։ Սրանց ամենավտանգավոր հատկանիշը նրանում է, որ սրանք շատ են ու մանր՝ մոլախոտի սպորերի պես և միանգամից մի քանի ուղղություններով են աշխատում։ Ընդհանրապես, սրանք նման են ՁԻԱՀ-ին (Սպիդին), որովհետև իրենք իրենցով չեն կարող մահացու հարված հասցնել պետական օրգանիզմին, բայց թուլացնելով իմմունիտետը, բարենպաստ միջավայր են ստեղծում, որպեսզի ցանկացած վիրուս և հիվանդություն ունենա մահվան ելք։ Ի դեպ, ամենավտանգավոր գրանտակերները նստած են կառավարությունում…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s