Օգնեք Կյանքի Խոսքի իրական դեմքը ցույց տալ բոլորին

Posted: Հուլիսի 25, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , ,

Ժողովուրդ, շատերը բողոքում են, որ ոչ մի բան չի արվում աղանդների դեմ պայքարելու հարցում։ Համաձայն չեմ, շատ բաներ արվում է, ուղղակի մինչ այս տեղեկատվական դաշտը կամ մոնոպոլիզացված էր, կամ քաոտիկ։ Երեկ մենք Blog News-ում վերահրաարակեցինք մի նյութ, որտեղ պարզ ցույց էր տրվում Կյանքի Խոսք աղանդի իրական դեմքը և անհերքելի ու տեսագրված փաստեր էին մեր շոուբիզնեսի ակնառու մի շարք ներկայացուցիչների և այսս աղանդի սերտ կապերի մասին։

Կյանքի Խոսքն այս անգամ չէր կարող հեռացնել տեսանյութը համացանցից, քանի որ այն տեղադրված է vimeo-ում, որը չի վերահսկվում Կյանքի Խոսքի կողմից, ինչպես դա արվում է youtube-ի պարագայում։ Ընդամենը մի քան իժամվա ընթացքում նյութը արդեն նայել են մոտ 30000 հազար մարդիկ ու աղանդը տեսնելով, որ չի կարողանում ստանդարտ կերպով պայքարի դրա դեմ, մոբիլիզացրել է համացանցում առկա իր բոլոր կողմնակիցներին ու կարեկցողներին, որպեսզի վերջիններս ամեն գնով կասեցնեն նյութի հետագա տարածումը։ Ընդ որում, վերջիններս չեն խորշում կիրառվող միջոցներում։ Դրանք արտահայտվում են մեկնաբանություններում իբր նեյտրալ մարդկանց կողմից «առողջ քննադատության» կիրառումից սկսած, նյութը տարածելու ու դիտելու դեպքում ընկերների ցուցակից հեռացնելու մասին սպառնալիքներով շարունակած ու բացահայտ սպառնալիքներով վերջացրած։

Սա նշանակում է, որ նյութը խփել է ուղիղ թիրախին ու պետք է հնարավորինս ավելի շատ տարածել, որպեսզի Կյանքի Խոսքը չկարողանա էլ ոչ մեկին խաբի ու իր շարքերը ներքաշի կեղծ բարեպաշտությամբ ու ստերով։ Սա հիրավի ազգային անվտանգության հարց է, որովհետև արդեն իսկ այս գարշելի աղանդի ճիրաններում են գտնվում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ։ Բազմաթիվ կոչեր են հնչում, թե պետք է վառել կամ այլ բռնություն կիրառել նրանց նկատմամբ, ես կտրականապես դեմ եմ դրան, հատկապես շարքային անդմաների մասով, նրանք մեր հայրրենակիցներն են, որոնց մոլորեցրել են և որոնց մենք կարող ենք օգնել բացել իրենց աչքերը։ Պարզապես պետք է անել այնպես, որ այս նյութը մաքսիմալ տարածում գտնի։ Հաշվի առեք, որ անգամ եթե մի հոգի հետ կանգնի այս սխալ ուղուց, սա արդեն կնշանակի, որ ամեն ինչ զուր չէ։

Դե Ձեզ տեսնեմ, սա էլ նյութի հղումը. http://blognews.am/arm/news/15625/shoubiznesi-tsptyal-knqahayry-merkacnox-tesanyut-axandavor-hay-astxeri-u-axanadavorakan-gaxtni-dproci-masin.html։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s