Հերի´ք է հերձեք մեր կրթությունն ու գիտությունը պարոն Աշոտյան

Posted: Հուլիսի 24, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , , ,

Երեկ բարձր ջերմություն ունեի ու տանն էի մնացել, ուստի առիթից օգտվեցի և վերջին մի քանի ամսվա մեջ առաջին անգամ որոշեցի հեռուստացույց նայել։ Վայ էդ որոշելուս, որովհետև հենց միացրեցի հեռուստացույցը, երկնագույն էկրանից ինձ սկսեց նայել մեր ԿԳ ամենայն պաթոլոգաանատոմ չաղ և բախտավոր դեմքը, ով փորձում էր բացատրել, թե ինչ հսկայական քայելրով է առաջ գնում եմր ԿԳ-ն ու ինչ մարտահրավերներ ունենք։ Դե հաղորդման վերջում էլ հաղորդավարը շատ խելացի տեսքով ամփոփեց, որ մեր ԿԳ ոլորտի հիմնական խնդիրը նրանում է, որ ուսման վարձերը դեռ եվրոպական ստանդարտների չեն հասել, բայց դե դա հասկանալի է, որովհետև առկա սոցիալական վիճակում դա անարդար կլիներ։ Ու այ էդ պահին ես էլ չդիմացա։

Մարդ երեսը կորցնի ու հարցնի, հարգելիներս, ի՞նչ եք արել ԿԳ-ի համար վերջին 20 տարվա մեջ բացի այն հիմնարար ու ամբողջովին (вдоль и поперек, не побоюсь этого слова) բռանաբարելուց։ Ու հիմա էլ նստում, հպարտ դեմքերով խոսում եք, որ կարող էիք ավելի հիմնովին բռնաբարել, բայց դե մի քիչ զուսպ եք մնում։ Եկեք քննարկենք «բարեփոխումներ» չոր մնացորդը, ինչ ունեինք ու ինչի առաջ ենք հիմա։

Սկսենք դպրոցներից։ Սրանից դեռ 10 տարի առաջ, 10-ամյա դպրոցական համակարգն ավարտած մարդիկ ունեին բավարար կրթական բազա, որպեսզի ընդունվեին համալսարաններ՝ անգամ առանց հատուկ ֆակուլտատիվ պարապմունքների մասնակցելու։ Էլ չեմ խոսում այն հանգամանքից, որ հիմա մենք ստիպված ենք կորցնել  հավելյալ 3 տարի (2 տարի դպրոցում, 1 տարի բուհում) կրթության վրա, այն դեպքում, երբ աշխատանքային շուկան առանց այն էլ գերհագեցած է մասնագետներով և «մասնագետներով»։ Ընդհանրապես լռում եմ դպրոցներում այժմ մատուցվող գիտելիքների որակի և բազմակողմանիության, իսկ ավելի ճիշտ դրանց բացակայության մասին։ Դպրոցներն այժմ ուսումնառության տեղից վերածվել են տնային աշխատանքները ստուգելու վայրի և ուրիշ ոչինչ։
Հիմա անցնենք Աշոտյանի գովերգած ընդունելության քննությունների նոր մեխանիզմին ու ուսումնական պրոցեսսի բնութագրին ԲՈՒՀ-երում։ Աոտյանը նշում է, որ այժ հեշտացվել է ընդունելության կարգը՝ արևմտյան մոդելի համաձայն, որտեղ ընդունվում են շատերը, բայց ավարտում են քչերը։ Հարգելիներս, իրկանում սա արվել է նրա համար, որ դեգրադացված դպրոցներում թերի գիտելիք ստացող երեխեքը կարողանան շառով-խերով ընդունվեն համալսարաններ, որպեսզի վերջիններս չսննկանան, իսկ ինչ վերաբերում է շտեմարանային համակարգի ներմուծմանը, ապա այն գովերգել ևս պետք չի, որովհետև խրախուսում է միայն զուբրիտը, ոչ թե կուտակած գիտելիքների կրառությունը։
Անցանք կրեդիտային համակարգին։ Թվում է թե, որ սա պետք է խրախուսեր արդար մրցակցությունը ու սահմանափակեր կաշառակերությունը, բայց ունեցավ լրիվ հակառակ էֆֆեկտ, որովհետև ուսանողներից շատերին դարձրեց «գործ տվողներ», իսկ կաշառակեր դասախողներին էլ ավելի ունիվերսալ մեխանիզմներ տվեց դրամ շորթելու համար, ընդ որում, թե առաջ նրանք այդ հնարավորությունն ունենում էին քննաշրջանից-քննաշրջան, ապա հիմա կարելի է փող քերել գրեթե ամեն օր, ինչն էլ և արվում է։
Եկանք հասանք ամենահիմար պնդմանը, որ կարելի էր անել ստեղծված իրավիճակը նկարագրելիս, իբր մեր գլխավոր ցավը կայանում է նրանում, որ մեր մոտ ուսման վարձերը դեռևս չեն համապատասխանում արևմտյան չափանիշներին։ Նախ, պարոնայք խելոքներ, մի երկրում, որտեղ մինիմալ աշխատավարձը 90 դոլլարից էլ քիչ է, արդեն իսկ հանցագործություն և կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի կոպիտ ոտնահարում է, երբ մինիմալ վարձ կազմում է 700-800 դոլլար։ Ու մի փորձեք արդարանալ պետպատվերով, որովհետև բոլորս էլ գիտենք, թե ովքեր են հիմնականում անվճար սովորում, իսկ անգամ եթե ապահովվեր, որ ողջ պետպատվերային տեղերը զբաղեցնեին սոցիալապես անապահով ընտանիքներից եկող երեխաները, միևնույն է, պատկերը էլի տխուր կլիներ, որովհետև մեր երկրում պետպատվերային է մոտավորապես ուսանողական տեղերի 10 տոկոսը, իսկ ծայրահեղ աղքատության շեմի այն կողմում են ապրում բնակչության առնվազն 30 տոկոսը։ Դե կերեք ձեր արդարությունը։
Հա, վերջում էլ ավելացնեմ, որ գլուխներս մի տարեք ու ուղեղներիս հետ մի կենակցեք, թե որակյալ կրթություն ունենալու համար անպայման աստղաբաշխական արժողությամբ համալսարաններ են պետք, որովհետև աշխարհի լավագույն կրթական բազան ԽՍՀՄ-ն էր, իսկ այն ամբողջությամբ անվճար էր, ասա մտքներիդ տեղ լինի… էսքանը։

Հ.Գ. Էս էլ Աշոտյանի ու Արտակի ջանջիգյարը.

Մեկնաբանություններ
  1. Լիդ :)ասում է՝

    համաձայն եմ , ՀԵՐՁԵԼԸ էն խոսքը չի ՝ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ չի մնցաել , որակի մասին չեմ խոսում …. ճիշտ գրառում էր , ապրես

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s