ՀԱԿ-ական մամուլը վախենում է հերոս-գեներալի հաղթանակից

Posted: Հուլիսի 16, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , ,

Այսօր մի խիստ ուշագրավ հոդված կարդացի «Հրապարակ» թերթում, որտեղ հեղինակը փորձում էր տրամաբանական ու անտրամաբանական փաստարկներով հիմնավորեր, որ խիստ վտանգավոր ու պատերազմի հերոսին ոչ վայելուչ հայեցակարգ է որդեգրել արցախի հերոս, պաշտոնաթղ գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը՝ Արցախի նախագահական ընտրությունների մասնակցության կոնտեքստում։ Չգիտեմ ում համար ոնց, բայց իմ համար ՀԱԿ-ական մամուլը յուրահատուկ ինդիկատորի դեր է խաղում, հատկապես, եթե խոսքը գնում է արտաքին ու կիսաներքին քաղաքականության հարցերում. ինչը իրենք քլնգում են, որպես կանոն լավ բան է լինում։ Հիմա կիսվեմ տվյալ հոդվածի մի քանի նյուանսներով ու իմ նկատառումներով։

Իրոք, ի տարբերություն, ասենք, Հայաստանի, ղարաբաղյան պատերազմի բովով անցած արցախցիներին չես զարմացնի մարտական անցյալով ու անգամ կոչումներով: Ավելին՝ այնտեղ ինչ-ինչ, առավել եւս քաղաքական նպատակներից ելնելով, մարտական անցյալն ի ցույց դնելն ընդհանրապես ընդունված եւ առնվազն հարգի չէ:  Կարելի է նույնիսկ փաստել, որ այդ քարոզչական հնարքը տվյալ ընտրարշավում նաեւ քիչ արդյունավետ է, քանի որ մարտական անցյալ ունեն նաեւ Վ. Բալասանյանի՝ նախագահական ընտրությունների այլ մրցակիցները:

Տեսեք, սա իրականության մանիպուլյացիայի ու դեմագոգիայի վառ օրինակ է՝ միտքը սկսվում է ճշմարիտ ու հավաստի թեզով, այնուհետև զարգանում է, մեջը դրվում է ևս մի թեզ, բայց այս անգամ կեղծ և պռոպոգանդիստական բնույթի մեսսիջը պատրաստ է։ Այո´, միանշանակորեն ճիշտ է, որ արցախցիներին չես զարմացնի մարտական անցյալով ու անգամ կոչումներով, ԲԱՅՑ, մարտական անցյալը ի ցույց դնելը, մանավնդ այն ձևով ինչպես դա անում է Բալասանյանը, անհարգի չէ ուղղակի ամեն մեկը չի որ կարող է դա անել, որովհետև.
ա. Արցախը չափազանց կոմպակտ է և բոլորը բոլորին գիտեն, հատկապես պատերազմի ժամանակ ծավալած գործունեության մասով
բ. սա վտանգավոր ու ոչ հարգի կարող էր լինել, եթե մարդը չունենար ոչ մի վաստակ ու գլուխգովանությամբ զբաղվեր
գ. մյուս մրցակիցները ևս ունեն ավանդ պատերազմում, բայց անկասկած, մրանց միջից ամենահեղինակավոր զինվորականը Բալասանյանն է, որովհետև հենց պատերազմի տարիներին եղել է Արցախի ճակատի ամենախոշոր միավորման հրամանատարը և նա մարտական գեներալ է։

Իհարկե, առաջին հայացքից պաշտոնաթող գեներալի եւ նրան պաշտպանող թիմակիցների նման գործողությունները զուտ քաղտեխնոլոգիական հնարք են ընկալվում, առավել եւս, որ գործընթացում ներգրավված նախկին ազատամարտիկների թիմն էլ չնչին է: Գոնե Հայաստանում շատ լավ են հասկանում եւ հիշում, թե, մեղմ ասած, ինչ բարդությունների կարող է բերել երկրապահների եւ ազատամարտիկների անհարկի քաղաքականացումը եւ մասնատումը՝ ըստ քաղաքական նախասիրությունների: Հայաստանում, ինչպես հայտնի է, 90-ականներին չհաջողվեց զերծ մնալ վերոնշյալ չափազանց վտանգավոր գործընթացից:

Սկսենք նրանից, նոր ներգրավված ազատամարտիկների թիմը չնչին չէ։ Գուցե դա այդպես թվա, եթե մենք համեմատում ենք թիմի մեծությունը Հայաստանյան ընտրությունների ժամանակ գործող թմերի մեծության հետ, բայց եկեք չմոռանանք, որ Արցախի բնակչությունը մոտ 20 անգամ ավելի փոքր է փոքր է քան հայաստանինը, ուստի ընտրական պրոցեսսների և դրանցում ներգրավված կառույցների մասշտաբներն էլ անգամներով փոքր են, իսկ երբ նման միկրոմիջավայրում ՀՀ նախագահին հասցեագրված բաց նամակի տակ ստորագրում են 100 նախկին ազատամարտիկներ, ապա կարծում եմ ավելորդ է խոսել ազատամարտիկների ներգրավվածության չնչին չլինելու կապակցությամբ։

Գոնե Հայաստանի մասն իրոք զավեշտալի էր, որովհետև այն ինչ տեսել են Արցախում, անգամներով ավելի լուրջ էր քան Հայաստանում, երբ նախկին ՊԲ հրամանատար ու Արցախի մեկ այլ հերոս Սամվել Բաբայանը փաստացի հանդիսանում էր Արցախի տերն ու տիրակալը, իսկ որոշ խոսակցությունների համաձայն, միայն նրա միջամտության պատճառով հոկտեմբերի 27-ին հաջորդած իրադարձությունները չունեցան այլ ընթացք։ Մյուս կողմից, եկեք չմոռանանք, որ Բալասանյանը արդեն գրեթե տասը տարի է, ինչ դուրս է եկել բանակից, իսկ այդ ընթացքում շատ բան է փոխվել թե բանակի հրամկազմում, թե առհասարակ մթնոլորտում ու իրական սպառնալիք չկա, որ Բալասանյանը ունի այդ ներուժը ռազմական խունտա կազմելու Արցախում։

Ամեն դեպքում, ավելի քան տարօրինակ է ՀԱԿ-ական մամուլի այսպիսի ակնհայտ կողմնապահությունը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ  Բալասանյանի հիմնական մրցակիցը հենց այն ուժերի դրածոն է, ում նույն հրապարակը այդքան սիրում է կոչել «Ղարաբաղյան կլան» ու «Ավազակապետություն»։ Որպես կյանքիս երկու տարին Արցախում անցկացրած մարդ ով անմիջական շփում է ունեցել բանակի հետ, կարող եմ ասե, որ Վիտալի Բալասանյանը առնվազն իր Արցախի Հերոսի կոչմանը արժանի է ու նրա անցյալում կեղտ գտնելը շատ դժվար է, իսկ թե արժանի՞ է արդյոք նա երկրի ղեկավար դառնալու, թող որոշի Արցախի հայությունը։

Մեկնաբանություններ
  1. artsakhlibertyասում է՝

    Կոստյա ջան, էդ կարդացածդ հոդվածն անհամեմատ թույլ է այն իրականության հետ, որը հիմա կա Արցախում: Սև փիառին վերջ չկա… նույնիսկ անվտանգության աշխատակիցներն են զբաղված դրանով. նկարներ են գտնւմ արխիվներից, որտեղ պրն Բալասանյանը նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի հետ է նկարված ու փորձում են շաղկապել մեկը մյուսի հետ… բարձրաստիճան պաշտոնյաների էրեխեքը Բալասանյանի նկարներն են հրապարակավ պատռում և այլն… մի խոսքով զզվելի մթնոլորտ է մեր մոտ…

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s