Ինչպես պահպանել աղջկա հետաքրքրությունը քո անձի հանդեպ

Posted: Հուլիսի 11, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Էսօր հեչ հավես չունեմ խոսելու քաղաքականությունից, ոչ էլ անգամ լուրջ հասարակական հարցերից, փոխարենը, հիշել եմ մի տարի առաջ էս ժամանակների զբաղմունքս։ Էն ժամանակ դեռ կար blog.armenianheralc.com-ը, որտեղ ես էլ Արամ Անտինյանի թեթև ձեռքով կարգվել էի, որպես սիրայիճն հարցերի մասնագետ ու կիսակատակային գրառումներ էի գրում աղջիկ-տղա փոխհարաբերությունների մասին։ Էսօր սիրտս քաշեց էլի էդ թեմատիկային անդրադառնալուն, իսկ ավելի կոնկրետ՝ հետաքրքիր ու համակրանք վայելող կերպար ստեղծելու ու պահպանելու հաեցակարգին։ Իրականում դա այդքան էլ բարդ չէ, բայց պետք էլ չէ թերագնահատել ու չափազանց հեշ ու ինքնաբերաբար ստացվող բան համարել դա։ Ուղղակի պետք է հետևողականորեն ու հանգամանալից ուսումնասիրել և պահպանել մի քանի առանցքային կետեր.

Թարմություն

Տղան պետք է միշտ ի վիճակի լինի ապահովել թարմությունը, ընդ որում բառի բուն և փոխաբերական իմաստով։ Երբ դու արդեն սկսել ես հանդիպել աղջկա հետ, երբ դուք արդեն օֆֆիցիալ հարաբերություններ ունեք, էական չէ. տղան պետք է միշտ լինի թարմ թե ֆիզիկապես, թե որակապես։ Ֆիզիկական թարմություն ասվածը կարծում եմ հարկ չկա բացատրելու ամենայն մանրամասնությամբ, եթե դու կարծում ես, որ տղուն ամենասազական հոտը քրտնքինն է, որը տոնից տոն կարելի է միախառնել «Դոլլարի» անմահական բույրով, ապա դու հենց հիմա կարող ես չշարունակել այս գրառման ընթերցանությունը, որովհետև քեզ էլ ոչինչ չի փրկի։

Թերևս անձնական հիգիենայի միակ էլեմենտը, որով կարելի է էքսպերիմենտներ անել, դա սափրված-չսափրված լինելու հարցն է, այն էլ միայն այն դեպքում, երբ ձեր ընկերուհին չունի սուր արտահայտված տհաճության զգացում չսափրվածության հանդեպ։ Հոգևոր թարմությունը մի քիչ ավելի բարդ ու կոմպլեքս հասկացողությունա։ Եթե կարճ-կոնկրետ, պետքա սկզբունքային հարցերը չզոհաբերելով, պետք է կարողանաս անընդհատ յուրահատուկ լինես, հետաքրքիր ու դինամիկ, որպեսզի ընկերուհիդ չկարողանա տխրել։

Համբերություն

Անկախ ամեն ինչից, այս հատկանիշը շատ է պետք գալիս հարաբերություններում։ Պետք է համբերություն դրսևորես ու ուշադրությամբ լսես ընկերուհուդ պատմածները, անգամ եթե դրանք քեզ բացարձակ էլ հետաքրքիր չեն (օրինակ, պատմություն այն մասին, թե ոնց էր իրանց կուրս Սամոն խաբել կողքի կուրսի Նունուֆարին, ընդ որում, էն մյուս կուրսի Վարդուշի մատը հաստատ խառը եղած կլինի)։ Ու ամենևին էական չի, որ նման պատմությունը սարսափելի երկար կարող է լինել ու դու ինչքան էլ մտքիդ զոռ տաս, չես հասկանա, թե էդ ի՞նչ կապ ուներ Ձեր հետ, մեկա պետքա կենտրոնանաս ու լսես, կամ էլ, վերջին վարիանտ, նենց ձև տաս, որ ուշադիր լսում ես ու չբռնվես, որ տենց չի։
Համերությունը պետք ա գալիս ոչ միայն սենց կենցաղային ու պարզունակ հարցերում։ Աղջիկների բզիկները որ բռնումա, մեկ-մեկ կասմանավտի համբերությունա պետք գալիս, որպեսզի ծագած կոնֆլիկտը էլ ավելի չխորանա ու չհավելվի արդեն քո կիքսերով։ Ընդհանրապես, սառնասրտությունը էդ պահերին ամեն դեպքում օգուտա բերում քեզ ու քո իմիջին, որովհետև.

ա. դու քեզ դրսևորում ես որպես ինքնավստահ ու հաստատակամ մարդ, որը պահի ազդեցության տակ չի կորցնում ինքնատիրապետությունը,

բ.  տաքացած գլխով անդարդ գլուխդ հավելյալ դարդի տակ չես դնում,

գ. կոնֆլիկտը հարթվելուց հետո, կոնֆլիկտի մեղավորները մեղքի զգացողություն են ունենում, իսկ եթե դու համբերատարություն ես դրսևորել ու կարողացել ես հարթել ծագած կոնֆլիկտը դրա հաշվին, ապա դու լրացուցիչ պատկառանք ես ձեռք բերում և աղջիկը էլ ավելի մեծ կախվածության մեջա ընկնում քո հետ,

Կեղծ անտարբերություն

Ցանկացած աղջիկ, ով ի սպառ զրկված չէ կանացիությունից, գիտի որոշակի հնարքներ, որոնց կիրառման շնորհիիվ նա կարողանում է մոնիպուլյացիաներ անել իր տղամարդու հետ։ Սակայն ավելի քիչ աղջիկներ գիտեն, որ նույնակերպ հնարքների տիրապետում ենք նաև մենք, որոնք բավականին նման են կանացի մեթոդներին։ Դրանցից ամենաազդեցիկը կեղծ անտարբերության դրսևորումն է։ Սա հատկապես օգտակար է, երբ դու ուզում ես ինչ որ բան «կորզել»։ Պետք է շատ զգուշորեն օգտվել այս մեթոդից, որովհետև այդ անտարբերությունը երբեք չպետք է ստեղծի նեղացած լինելու տպավորություն։ Դու չպետք է ցուցադրաբար խուսափես նրա հետ շփվելուց, չպետք է ինչ որ մեղադրականներ ներկայացնես, չպետք է դժգոհ դեմքով ներկայանաս։ Ո´չ։ Դու պարզապես պետք է մի կեցվածք ընդունես, ասես ամեն ինչ էլ կարգին է քո մոտ, ապրզապես ինքը էդքան էլ հետաքրքիր չէ, բայց դե դա էլ հոգ չէ։
Հավատա, ոչինչ այդքան չի կարող իրար խառնել աղջկան, ինչքան կասկածը, որ «գուցե ես էնքան էլ լավը չեմ, թե չէ ինչի պետքա սենց լիներ ինքը», իսկ քանի որ աղջիկների մոտ կամ ի սպառ բացակայում է, կամ առնվազն մերինից թույլ է զարգացած պատճառահետևանքային մտածողությունը ու գծային տրամաբանությունը, ապա որպես կանոն նրանք սկսում են հարցին մոտենում են էմոցիոնալ ու փնտրում են համարժեք լուծումներ։ Դե մեթոդներն էլ աղջկական են ու հիմնաված են իրանց բնորոշ մոտիվացիոն ոլորտի վրա. կտրուկ բարձրանում է հոգատարությունը ձեր հանդեպ, ուշադրությունը, ինչպես նաև, ավելի զիջողական են դառնում։ Սակայն, սա կիրառական է միայն այն դեպքում, եթե աղջիկը իրոք հետաքրքրված է քեզանով, այնպես որ, մի բողոքեք, եթե զգաք, որ հետադարձ արդյունք չկա։ Դա կնշանանակի, որ քո ընտրությունը սխալ է եղել։

Էս երեք սկզբունքների կիրառությունը արդեն իսկ կապահովի դրական դինամիկա Ձեր հարաբերություններին։ Իհարկե, կան էլի հնարքներ ու կոնցեպներ, բայց դե մի կողմից, հո բոլոր գաղտնիքները չենք բացելու մեր «ախոյանների» առջև, համենայն դեպս, ոչ միանգամից։Ճ

Հ.Գ. Հա, մեկ էլ հիշեք, որ սա տեսություն է, որը պետք է կարգավորել պրակտիկայում՝ դրսևորելով անհատական մոտեցում։ Ամեն դեպքում սիրեք ու սիրվեք, իսկ նման շուստրիությունները, թող ծառայեն միայն ձեր հարաբերությունների որակը բարձրացնելու համար։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s