Ակտիվիստ, ցուցարար ու ընդդիմադիր դառնալու նոր մոդայի մասին

Posted: Հուլիսի 10, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , , ,

Մաշտոցի պուրակի էպոպեան իր բոլոր դրական կողմերով ունեցավ նաև մի շարք բացասական հետևանքներ, որոնցից մեկի մասին էլ կխոսեմ ստորև։ Մասնավորապես, ուզում եմ անդրադառնալ ինչ որ նոր «մոդայիկ» տենդենցի, երբ ով չի ալարում արդեն մի այլ կարգի թույն ակտիվիստ դեմք, ակտիվ ցուցարար ու ոչ համակարգային ընդդիմադիր/հեղափոխական ա պատկերացնում։ Իրականում որքան մարդ կա, այնքան էլ պատճառ ու դրդապատաճառ կա, յադ իսկ պատճառով չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե բոլորին բերեցի ու մի մակարդակի վրա դրեցի։ 

Որպեսզի ասելիքս ավելի կոնկրետ հասցեագրված լինի, նկարագրեմ «մոդնիկի» վերացական կերպարը. երիտասարդ ու հիմնականում իգական սեռի ներկայացուցիչ, մեղմ ասած համեստ արտաքին ու մտավոր տվյալներով, ով բոլորվին վերջրս է իր համար բացահայտել, որ իր համար ամեն մի ծառի ու շիթիլի ճակատագիրը առանցքային նշանակություն ունի կյանքում, որ առանց ՀԵՆՑ իրա մասնակցության ու պայքարի էս երկրում ոչ մի արդարություն էլ չի լինի, առավել ևս Նեմեցի պահով, ով շատ տոգորվումա էն փաստից, որ ասենք Ա1+-ի կադրում կկարողա հայտնվի ու ազգս ըստ արժանավույնի գնահատի իր ներդրումը, ով հիանում է արաբական հեղափոխություններով ու անպայման ֆեյսբուքի իր էջում ունի Թեղուտի/բռունցքի/Չէ Գեվարայի նկար։

Սույն սուբյեկտը խորը նողկանք է ապրում իրենց 5000 կամ 10000 դրամով ծախած ազգաբնակչության մեծամասնություն կազմող հատվածի նկատմամբ, հմարելով նրանց անմեղսունակ ու անողնաշար ծախու մասսա, ով այլևս զրկել է իրեն իրավունքից տարբերակելու ճիշտը՝ սխալից ու ընդհանրապես պայքարելու հանուն լուսավոր ապագայի։ Սույն սուբյեկտը նաև օրգանական ատելություն ունի ոստիկանության, ինչպես նաև իրավապահ ցանկացած այլ մարմնի հանդեպ։

Ինչ վերաբերում է սրանց հռետորիկային, ապա այն հաճախ բացահայտ նմանություն ունի ՀԱԿ-ական հռետորիկայի հետ, կամ էլ առնվազն պարունակում է դրա որոշ էլեմենտներ։ Սույն սուբյեկտները ոստիկանի համազգեստ տեսնելուն պես ավտոմատ կերպով բարձրացնում են իրանց ձայնը մի քանի դեցիբելով ու գնում են կոնֆրոնտացիայի, որովհետև միլիցու տված չափալախը ղսմաթա՝ հետագա բուռն ակտիվիզմ ու ցուցարարություն ծավալելու համար։
Որպես կանոն, սույները ունեն բավականին ցածր մակարդակի արգումենտատիվ բազա ու հաճախ շատ թույլ են տիրապետում անգամ իրենց պայքարի թեմատիկային։ Ավելի մեծ նշանակություն են տալիս կլիշե կոչերին ու լոզունգներին, ինչպես նաև տարբեր բանկաբութլկեքի ֆեյսբուքյան զառանցանքներին։

Մի խոսքով, երևույթը ինքնին զավեշտալի է ու որոշակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների համադրությամբ է պայմանավորված, բայց պետք չէ անտեսել ու թերագանահատել այն։ Մի կողմից հույս կա, որ նկարագրածս տիպը պրակտիկայի միջոցով խելք կսովորի ու քաղաքացիական դաստիարակություն կարող է ստանալ, բայց դե մյուս կողմից էլ, իրեննց հաճախակի ոչ ադեկվատ բնույթ կրող վարքով սույները կարող են ապականել ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն, արժեզրկել այն հանրության պասսիվ հատվածի աչքերում, շեղել հասարակության ուշադրությունը բուն խնդրից։ Այնպես որ, պետք է մտածել ինքնաֆիլտրման մեխանիզմների մասին, որպեսզի շոռը շոռ-շոռ չդառնա։

Մեկնաբանություններ
  1. Lusineասում է՝

    Կեցցեք,դիպուկ էր…Վերջին դեպքերի ընթացքում ես էլ էի նկատել այդ նոր <>-ը,որը հաջող կերպով նկարագրել ու մեկնաբանել եք:Պարզապես ցավում եմ,որ որոշ մարդիկ կամա թե ակամա գործիք են դառնում որոշ ուժերի ձեռքում,օգնելով իրենց ձեռքերով կրակից շագանակներ հանել…

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s