Իսկ սադրիչները մեզանից անպակաս են

Posted: Հուլիսի 9, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , ,

Երե էնքան հոգնած էի, որ ի վիճակի չէի անդրչադառնալու Հարսնաքարի միջադեպերին, բայց էսօր անպայման ուզում եմ անել դա, քանի որ զգում եմ, որ ոնց որ թե նախոր գրառումներիս որոշ կանխագուշակումներ և մտավախությունների իրականանում են, բայց սկսենք հենց սկզբից ու սկզբնապատճառից։

Բախում կարող էր ընդհանրապես չլիներ, եթե երկուստեք չլինեին սադրիչներ ու հիմարներ։ Նախ, ամենամեծ մեղավորը երեկվա բախման մեջ հենց Նեմեցն է։ Ես չեմ հասկանում, թե որ օրգանով պետք է մտած մարդը, որ իմանալով, թե ինչպես է տրամադրված իր հանդեպ հասարակությունը, իմանալով, որ այդ օրը սպանված բժշկի մահվան յոթն է, իմանալով, որ տեղի է ունենալու մոմավառություն Հարսնաքքարի դիմաց, էլի գա ու խցկվի հենց էդ Հարսնաքարը։ Մի՞թե Նեմեցը չէր հասկանում, որ առանց իր լուսավոոր կերպարի ներկայությն էլ կրքերը շիկանալու էին։ Ու առավել ևս, մի՞թե Նեմեցը չհասկացավ, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ օրենք խախտել, առավել ևս իրեն, առաավել ևս հիմա, առավել ևս մարդ ծեծելո/խփելով, առավել ևս հարյուրավոր մարդկանց աչքի առաջ։

Նեմեցին դնենք մի կողմ, անդրադառնանք ցուցաարարներին, ավելի ճիշտ որոշ ցուցարարների, ովքեր ամեն ինչ արեցին իրենց կողմից, որպեսզի իրադարձություններն անկառավարելի դառնալով բերեն լուրջ բախումների ու անկարգությունների։ Ու ինչպես միշտ խոսքը գնում է նույն դեմքերի ու նույն ուժերի ներկայացուցիչների մասին։ Հիմա որ նայում ես ֆեյսբուքը, այնպիսի տպավորություն է, ասես խեղճ ցուցարարները խելոք կանգնած էին, իսկ բիրտ ու դաժան ոստիկանները հենց նենց տեղը հարձակվել ու սկսել են ծեծլ նրանց։

Այնինչ, թու-թու-թու, էլի նույն ֆեյսբուքը շատ դժվարա ծառայեցնել մենակ միակողմանի տեղեկատվություն տարածելու համար, ուստի առնչվեցի նաև նյութերի ու նկարների, որտեղ պարզ երևում է, որ շատերիս քաջ ծանոթ որոշ «ակտիվիստներ» իրենցց բավականին լպիրշ են պահում ոստիկանների հանդեպ՝ հայհոյում են, վիրավորում են, բղավում են, անգամ քաշքշում են։

Ժողովուրդ, ես բնավ էլ չեմ ուզում ինչ որ մեկի կողմը բռնեմ, որովհետև պետք է խոստովանել, որ ոստիկանությունն էլ մինչև հիմա չի սովորել տապոռություն չանել, բայց դե եկեք հասկանանք, որ միլիցայի շորոերի մեջի մարդնելա մարդ ու եթե ինչ որ մեկը գալիսա կանգնումա դեմը, սկսումա վրեն գոռալ ու վիրավորական բաներ ասել, էդ մարդու նեռվերն էլ կարա չդիմանա, իսկ քանի որ ընդհանուր մթնոլորտըն է շիկացած, մի հատ կայծն էլ կարող է պայթյունի բերել։ Հենց այսպես էլ, որպես կանոն լինում են բախումները և հանց դրա վրա էլ ստավկա են անում էն տականքներն, ովքեր ի սկզբանե ձեռնամուխ եղան Վահե Ավետյանի մահն ի շահ իրենց օգտագործելուն։ Եկեք ինքներս գործենք օրենքի ու բարոյականության սահմաններում, թույլ չտանք, որ մեր կողքինները խախտեն այդ սահմանը, որպեսզի ամբողջ իրավունքն ունենք ակնկալելու ու պահանջելու օրինապաշտություն դիմացինից։
Էսքանը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s