Մոռանում ենք, որ գրեթե ամեն լավը, որ ունենք՝ Սովետից է մնացել

Posted: Հուլիսի 7, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , ,

Արդեն քսանմեկ տարի «անկախ»ենք, ադեն 24 տարի է ակտիվ փնովում ենք Սովետական միությունը ու անգամ հիմա, հասարակության մի ստվար զանգված համարում է, որ այն յոթանասուն տարիները, որոնց ընթացոքում մեր հայրենիքը մասն էր կազմում այժմ փլուզված այդ կայսրության, բայց որքանո՞վ է դա արդար, որքանո՞վ է դա գիտակցված, որքանո՞վ է դա արդարացված։ Եկեք մի պահ մի կողմ դնենք էմոցիաները ու կլիշեացված դեմագոգիկ կոչերը ու սթափ գլխով փորձենք հասկանալ, թե անգամ այսօր ինչքան շատ բան կա մեր կյանքում, որ թույլ չի տալիս, որպեսզի մարդիկ վերջնականապես հիասթաափվել հայրենիքից, իսկ շատ հարցերում նաև պահպանել գոյատևությունը այս երկրում։

Սկսենք հարցի տնտեսական ասպեկտից։ Քչերն են գիտակցում, բայց անհերքելի փաստ է, այն ամենը, ինչը դեռ թույլ է տալիս մեզ ունենալ արդյունաբերություն, աշխատատեղեր ու ինչ որ ապրանք՝ ներքին ու արտաքին շուկայի համար, գրեթե ամբողջությամբ կառուցվել է հենց Սովետական Միության օրոք. լինի դա ատոմակայանը, ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը, արարատի պահածոների գործարանը, Հրազդան ՀԷԿ-ը, թե Չարենցավանի գործարանները, բոլորն անխտիր կառուցվել են Սովետական Միության օրոք և սրանք դեռ խոշոր ձեռնարկություններն են։

Բայց եկեք գանք մեր կենցաղային մակարդակ։ Այսօր քանի ընտանիք կարող է գլուխ գովալ, որ այն բնակարանը, որը իր սեփաականն է, գնվել է իր արդար վաստակած փողով։ Ընդ որում ոչ թե հին բնակարանը վաճառելուց գոյացած գումարին փող ավելացնելով, այլ ամբողջությամբ։ Իհարկե կա մի չնչին տոկոս, որ այդպես է գնել իր բնակարանը, բայց մեր բնակչության չնշող մեծամասնությանը պատկանող անշարժ գույքը, հատկապես Երևանի սահմաններում ոչ թե պապենական կառուցված տներ են, ոչ էլ գնված են, դրանք նույն «սարսափելի» Սովետի ԱՆՎՃԱՐ տրամադրած բնակարաններն են, որոնք մարդիկ ստանում էին ուղղակի ինչ որ ձեռնարկությունում կամ հիմնարկությունում ասենք 10 տարի աշխատելու դիմաց։

Ասենք թե գտնվեն մարդիկ, ովքեր ինձ կհամոզեն, որ նյութականը չէ կարևոր ու անգամ սոցիալական արդարությունը չէ։ Լավ, ենթադրենք, թե վերոնշյալ հանգամանքները երկրորդական նշանակություն անեն։ Եկեք խոսենք բարձր արժեքներից։ Ամոթ չլինի հարցնել, թե կարո՞ղա մեր մշակույթը մի իսկական զարթոնք չապրեց հենց Սովետի օրոք։ Ո՞ր թվականներին են ստեղծագործել Արամ Խաչատրյան, Ֆրունզիկ Մկրտչյանը, Առնո Բաբաջանյանը, Մարտիրոս Սարյանը, Պարույր Սևակը…. և էլի շատ-շատ մեծեր, որոնք այսօր իրական հենք են դեռ մեր քանդվող մշակութային կերպարի համար։ Ո՞ր թվականին են նկարահանվել այն կինոնկարները, գրվել օպերաներն ու պյեսները, որոնցով մենք այժմ հպարտանում ենք ու երազում, որ հիմա էլ նման ստեղծագործություններ ստեղծվեն։ Կարո՞ղ է ասեք, որ դրանք Սովետին ինադու ու թաքուն էին ստեղծվում…

Մշակույթն էլ մի կողմ թողնենք։ Այսօր մենք անընդհատ ասում ենք, որ մեր ամենամեծ պոտենցիալը մեր ուղեղներն են, որոնք լքում են Հայաստանը ու գնում էն օտար ափերում աշխատում։ Կներեք, բայց որքան էլ տաղանդավոոր լինի ուղեղը, բայց առանց համապատասխան կրթության, այն ուղղակի կմնա չիրացված հնարավորություններով օժտված ուղեղ։ Եկանք հասանք կրթական համակարգին։ Եթե մի կողմ դնենք առանձին մասնագիտություններ, ապա կարելի է պնդել, որ մինչև հիմա էլ մենք դեռ օգտագործում ենք Սովետական կրթական համակարգի դեռևս մինչև վերջ չմսխված ու չապականված ռեսուրսները. լինեն դրանք ինչպես սովետական շրջանում կառուցված համալսարանները, թե դրանց գիտակրթական բազան, թե այդ բազան մատուցող մասնագետները ու մեթոդիկան։

Լավ, էս սրանք էլ մի կողմ։ Մինչ այժմ ընտանիքի ո՞ր մոդելն է գերիշխում ու ո՞ր մոդելն է համարվում իդեալականին։ Մի՞թե դա նույն սովետական ընտանիքի առաքինի մոդելը չի, որտեղ առկա էր հայ ավանդական ու սովետական արժեհամակարգերի հետաքրքիր ու յուրօրինակ սիմբիոզը։

Ու մի ասեք ինձ, որ մենք դեռ 20 տարեկան ենք, 20 տարին բավարար էր, որ ցեղասպանություն ապրած ժողովուրդը ոտքի կանգներ, 20 տարին բավարար էր, որպեսզի համաշխարհային պատերազմի բովով անցած երկիրը ոտքի կանգնի, իսկ սովետական Հայաստանը դառնա հզոր արդյունաբերական պոտենցիալով երկիր՝ աշխարհում ամենաբարձր բարձրագույն կրթութույուն ունեցող բնակչությունով։ 20 տարին բավական էր, որպեսզի ստեղծվեին արվեստի իսկական գլուխգործոցներ ու որ բնակչությունը 20-30 տոկոսով աճեր, 20 տարին բավական էր, որ այդ ավելացող բնակչությունը անտուն ու անտեր չմնար։

Բա այդ դեպքում ինչու՞ մենք էս 20 տարվա մեջ ձևի համար չկառուցեցինք մի հատ լուրջ գործարան, ինչու՞ չստեղծվեց մշակութային գոնե մի գլուխգործոց, ինչու՞ է տարեցտարի ավելանում արտագաղթողների թիվը, աղքատությունն ու անօթևանությունը, ինչու՞ է տարեցտարի նվազում ծնելիությունը ու երիտասարդության բարոյական սանդղակը, ինչու՞ է տարեցտարի որակազրկվում կրթությունը և մարդկային արժեհամակարգը։

Այո, Սովետը անթերի չէր ու ուներ իր պատմության մութ անկյունները, բայց համաձայնվեք, որ համեմատած նրա հետ, ինչ ունենք այսօր, իսկ ավելի ճիշտ կլինի ասել, որ չունենք, Սովետը մի ուտոպիա է, և եթե Ձեզ մոտ ցանկություն կամ հույս չկա, որ կարելի է վերականգնել այն, ապա գոնե դադարեք թուքումուր անել ամեն պատեհ ու անպատեհ առիթով։

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s