Չեմ մեղադրում Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի համար, մեղադրում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին. Գոռ Վարդանյան

Posted: Հուլիսի 5, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Ժող, մի հատ նենց բոմբած հարցազրույց եմ կարդացել 1in.am-ում ամենայն հայոց Չակ Նորրիս՝ Գոռ Վարդանյանի կատարմամբ, որ պարզապես չեմ կարա չմեջբերեմ դրա ամենավեհ մտքերը։ՃՃՃՃ

«Մարտի 1-ին մարդկանց ամբոխ էր հավաքված, ովքեր ուղղորդվում էին մի ուժից, ես մարտի 1-ի հետ կապված մեղադրում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նա կարող էր գալ, կանգնել և կանխել, և սա նրան ավելի մեծ համբավ կբերեր: Քաղաքը ավերեցին, ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չեկավ, չկանխեց, միայն նա կարող էր գալ, կանխել, նա իմ աչքից ընկել է: Ես նրան որպես առաջին նախագահ շատ հարգում էի, բայց այս քայլով նա ահագին ընկավ իմ աչքից»:

«Ասում ենք՝ ժողովրդին ծեծում են, կրակում են, բայց նույն ժողովուրդը մեծամասամբ գյուղերից եկած նարկամաններ էին, ես նրանց դեմքով եմ ճանաչում: Խորհուրդ կտամ նայեք միտինգավորների կոշիկներին…»:

«Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ պատասխանատու էր երկրի անվտանգության համար, քաղաքի կարգ ու կանոնի համար»։

Ինչ ասես չէի պատկերացնի, բայց որ ԼՏՊ-ի համար ադվակատություն անե՞մ… Ուրեմն, հարգելի Գոռ Վարդանյան ջան, լետ առ կետ.

— Լևոնը տնային կալանքի տակ էր, որից դուրս գալու համար ստիպում էին թուղթ ստորագրեր, որ իրա համար ոչ ոք պատասխանատու չէ, իսկ իրավիճակն այնպիսին էր, որ նման թուղթ ստորագերլը հավասարազոր էր մահապատժի։

— Գոռ Վարդանյանը երևի մոռացելա, բայց դե նորմալա, իրա կարգի կառատեիստները գլխին ուդառ շատ են ուտում էլի, բայյց դե ամեն դեպքում, էդ օրերին ռայոններից Երևան գալը համարյա ռեալ չէր, որովհետև Երևան մտնող բոլոր ճանապարհներին ոստիկանություն էր կանգանած ու չէր թողնում, որ մարդիկ գային։

— Հարգելի Գոռին պետքա մի հատ երևի ցույց տալ նառկամանի դեմք ու ասենք իմ դեմքը, տեսնենք, թե որ մեկսա ավելի նման նառկոշի։ Կոշիկների մասով էլ, իրա հագած ծիծակները վկա….

— Քոչարյանը պատասխանատու էր նաև քաղաքացիների անվտանգության ու կյանքերի համար, իսկ նա հրամայեց, որ մարտական փամփուշտներով գդակահարեն մարդկանց, թու-թու-թու, վիդեոներն էլ հո կա՞ն

— Ու ընդհանրապես, հարգելի Գոռ Վարդանյան, սապոնվելու փեշակը ոնց որ թե մոդայից դուրսա եկել, Քոչարյանն էլ այլևս էն Քոչարյանը չի, որ սենց չարչարվում ես։

Էսքանը

Մեկնաբանություններ
  1. Բայց երկուսն էլ հավասարապես մեղավոր են: Քոչարյանը պարտավոր էր շուտ մտցնել արտակարգ դրություն ու վերջ տալ անլկարգություններին: Այդ դեպքում արյուն չէր լինի: Բայց չարեց: Որովհետև որիշ, մխտառ հաշվարկներ ուներ…

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s