Դիտարկումներ ու հարցադրումներ Հարսնաքարի նախադեպի վերաբերյալ

Posted: Հուլիսի 4, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , ,

Գիտե՞ք, ես երեկ ի սրտե ուրախացա, երբ իմացա, որ Հայրապետյանը վայր է դրել մանդատից հրաժարվել է։ Ուրախության էյֆորիայից հետո եկավ բավարարվածության ու արդարության հաղթանակի զգացումը, իսկ հետո էլ՝ ունակությունը սթափ ու առանց էմոցիաների դատողություններ ու վերլուծություններ անելու ունակությունը՝ տվյալ թեմայի շուրջ։ Ու հենց էդ վերլուծություններն ու դատողությունները սկսեցի անել, մոտս միանգամից որոշակի հարցեր ծագեցին ու դիտարկումներ, նամանավանդ, հաշվի առնելով դրան հետևած հասարակական արձագանքների բազմազանությունն, իսկ որոշ դեպքերում էլ՝ «բազմազանությունը»։

Սկսենք դիտարկումներից.

— Հերթական անգամ պարզ դարձավ, որ հասրակական ցանկացած ակտիվության հնարավորինս փորձում են խառնվել, իսկ այնուհետև այդ ակտիվությունն ի օգուտ իրենց են փորձում ծառայեցնել տարբեր մութ ուժեր, հատկապես մոմի լույսին կարոտ մնացած ուժերը։

— Ամենաբարձր ճվճվացող ու ամենախիստ պատիժները գոռացող մարդիկ նույն էն դեմքերն են, ովքեր մինչ սա ու վստահաբար սրանից հետո էլ նույն դեցիբելներով գոռալու են հանդուրժողականության, հումանիզմի, ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին։

— Մեր հասրակության ակտիվ մասը ոնց որ թե սկսում է սովորել քաղաքացիական պայքարի ընդունելի ու օրինական մեթոդներ, այ բայց այդ պայքարի օբյեկտի իդենտիֆիկացիայի հետ լուրջ խնդիրներ ունենք։ Ասել է թե, բարձրաձայնվում է մի նպատակ, հանուն որի պայքարում ենք, այնուհետև հետևում է այդ նպատակի մուտացիա կամ տրոհում, կամ էլ երբ նպատակին հասնում ենք, սկսում ենք թերահավատություն դրսևորել։

— Չգնահատելով մեր ձեռքբերումները, ինքներս ենք դելեգետիմացնում դրանք մեր իսկ աչքերում, քանի որ այս կերպ ինքներս մեզ ստիպում ենք հավատալ, որ ինչ էլ անենք, եմակ անզոր ենք ինչ որ բան փոխելու։ Մյուս կողմից էլ, շեղելով մեր ֆոկուսը, լղազում ենք ամբողջ նպատակը։

— ՀՀԿ առկա կազմը բացարձակ կտրված է իրականությունից, ավելին, այն ռուդիմենտար կառույց է, որը փաստացի ուղղակի վնասում է թե մեր երկրին, թե ժողովրդին և հատկապես ՀՀԿ-ի ղեկավար՝ Սերժ Սարգսյանին։

Էս զուտ վերացական որակումներով շարադրված դիտարկումներս, որպեսզ ջուր ծեծոցի չդառնա, հիմա դրանք պետք է պռոեկտել ստորև՝ հարցադրումներում.

— Ինչու՞ էին Հարսնաքարի դիմաց տեղի ունեցած մոմավառության ժամանակ ամենաշատ «վրդովվողները» օրինակ հայ ժողովրրդին ֆաշիստ ու հիվանդոտ համարող Ծոմակենք ու լևոնական երիտասարդ գվարդիան, մինչդեռ հենց Ավետյանի ընկերները, ովքեր ներկա էին, փորձում էին հնարավորինս հեռու մնալ կոնֆլիկտային իրավիճակներից։

— Ինչու՞ էին ոմանք այս ողբերգությանը հետևած ընդվզմանը անընդհատ փորձում տալ ՀԱԿ-ական երանգ ու լցնել այն համապատասխան հռետորիկայով։ Ինչու՞ անգամ այսօր ԱԺ-ի դիմացի պիկետը աստիճանաբար վերածվեց ՀԱԿ-ի շոուի։

— Լավ է, որ պայքարը չվերածվեց քաոտիկ ու բռնարարքներով հարուստ ինչ որ շարժման և հիմնականում ընթացավ օրենքի ու բարոյականության շրջանակներում՝ ակտիվ բանավեճի մթնոլորտում, բայց ինչու՞ էին էլի նույն մարդիկ, որոնք հիմնականում նույն քաղաքական ուժից կամ հասարակական խմբերից էին ում մասին նշվել է ամենաբարձրը գոռում, որ պետք է սատկացնել ախռաննիկներին էլ, նեմեցին էլ։ Լավ, ասենք թե ես, կամ իմ մտածելակերպի տեր մարդը նման կոչեր անի, էլի ինչ որ տեղ հասկանալի կլինի, քանի որ ես չեմ հավատում ժողովրդավարությանը, համարում եմ, որ մարդու իրավունքներ կոչվածը գեղեցիկ լոլո է ու ընդհանրապես, առանց էս միջադեպ էլ օլիգարխներին պետքա կուլակաթափ անել, ըհնդ որում՝ ամենադաժան մեթոդներով, բայց էդ ես։
Երբ օրինականություն պահանջող ու ժողովրդավարության համար կոչեր անող մարդը թքած է ունենում նույն անմեղության կանխավարկածի ու այն ինստիտուտների վրա, որոնք իրավասու են որոշել մարդը մեղավոր է, թե ոչ, դա առնվազն ինձ մոտ չի ավելացնում վստահությունը առ տվյալ մարդը, տվյալ ուժը, տվյալ կուսակցությունը, գաղափարախոսույթունը, ակմ էլ արժեհամակարգը։

— Եղբայր, եթե ի սկզբանե դրված պահանջներից մեկը հենց կայանում էր նրանում, որ Հայրապետյանը վայր դնի իր մանդատը, ապա ինչու՞ եք սկսում բողոքել, երբ դա տեղի է ունենում։ Մի՞թե պահանջը չբավարարվեց։ Այդ դեպքում էլ ինչու՞ եք հիմա էլ սև կատուներ փնտրում մութ սենյակում։

— Ժողովուրդ, վերադառնալով նույն անմեղության կանխավարկածին ու շիլափլավ չսարքելուն, հարց. քանի դեռ ապացուցված չի, որ նեմեցը անմիջական կապա ունեցել սպանության հետ, ինչու՞ են հնչում Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի պաշտոնից ազատելու կոչեր ու անգամ ինչ որ պետիցիաաներ ստորագրվում՝ ՈւԵՖԱ ուղղարկելու համար։ Բան չունեմ ասելու, եթե ապացուցվեց, որ մեղավորա, ուրեմն պետքա նստի ու ես կլինեմ էդ պահանջողների առաջին շարքերում, բայց քանի դեռ չի ապացուցվել ու մարդը հրաժարվելա մանդատից, ինչի՞ եք խառնում սրան ֆուտբոլը։ Ինչ-ինչ, բայց ֆուտբոլի ասպարեզում անձամբ ես իրան կշտամբելու չունեմ, ասում եմ զուտ օբյեկտիվիզմից դրդված։

— Վերջին հարցս, ի՞նչ իմաստ ունի պայքարելը, երբ ամեն դեպքում պետքա հայտարարենք, որ էս սաղ սուտա, պիառա, խաղերա ու մեր պայքարի ազդեցությունը զուտ նոմինալա։ Բա էդ դեպքում ինչու՞ եք պաքարում, եթե այդ կարծիքին եք։ Չէ՞ որ, ըստ Ձեզ ամեն ինչ կանխորոշվածա։ Բա էլ որտեղ մնացին Ձեր իսկ մյուս հայտարարությունները, որ պայքարելով հասանք մեր ուզածին։

Ու սենց էլի, միլլիոն մանր ու խոշոր, լուրջ և կիսալուրջ, հռետորական և ակտուալ հարցեր ու դիտարկումներ են գլխումս պտտվում։ Տեսնենք, թե ինչ փլավ կեփվի էս ամենից։

Մեկնաբանություններ
  1. Ալիքի վրա բարձրացած փրփուրին էդքան ուշադրություն մի դարձրու: Ամեն ինչ նորմալ ա` Նեմեցը մանդատը վայր դրեց, նախագահն էլ առիթ ունեցավ տեսնելու, որ օլիգարխիայի դեմ պայքարում կարող ա հենվել հանրության վրա: 2013-ին էլ օլիգարխիայի մաման լացելու ա: Դե, իսկ մի 20 լրբեր եղանակ չեն ստեղծում:

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s