«Հարսնաքարը» չպետք է բերի «Արաբական գարնան»

Posted: Հուլիսի 2, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , ,

Գիտե՞ք, իրոք չէի ուզում ևս մեկ անգամ անդրադառնալ «Հարսնաքարի» դեպքերին, քանի որ շատ նուրբ թեմա է, որի շուրջ չկա ինչ որ ընդհանուր մոտեցում, բայց հատկապես շաբաթ օրվա մոմավառությունից հետո սկսեցին հնչել որոշ կոչեր ու նախաձեռնություններ, որոնք ինձ մոտ անհանգստություն են առաջացնում։

Միանգամից ասեմ, որ հանում եմ գլխարկս բոլոր այն մարդկանց առջև, ովքեր արդար մղումներով էին գնացել թե´ Հարսնաքարի մոմավառությանը, թե´ նախագահականի դիմաց, թե´ Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողությանը, և վստահ եմ, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը, ովքեր ներկա էին այդ տեղերում, եղել են հենց արդար մղումներով ու ազնիվ մարդիկ, ովքեր երբեք իրենց առջև խնդիր չէին դնի այդ կերպ փիառվելու կամ ինչ որ քաղաքական բոնուսներ շահելու։

Այնուամենայնիվ, եկեք մի պահ մի կողմ դնենք էմոցիաները ու փորձենք ձևավորվող իրավիճակին նայել վերևից և որոշ զուգահեռներ տանել։ Նախ, ով ինչ ուզում է ասի, բայց միևնույն է, այս անգամ ևս չստացվեց խուսափել տարբեր սադրիչների ու հասարակական տականքների միջամտությունից, և ինչպես դա եղավ Մաշտոցի պուրակի դեպքերի ժամանակ, տարատեսակ սուբյեկտներ և ուժեր փորձեցին օգտագործել եղածը որպես պատրվակ՝ ի օգուտ իրենց։ Դրա մասին վկայում են նույն մոմավառության այլ մասնակիցները, դրա մասին վկայում են տարբեր տեսանյութեր մոմավառության վայրից, դրա մասին վկայում են ֆեյսբուքում պարբերաբար հնչող կոչերն ու մեկնաբանությունները։ Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ նույն էն մարդիկ, ովքեր այդքան բարեհաջող ու հանգամանալից հարամեցին Մաշտոցի պուրակի պայքարի ոգին մեծամասամբ ներկա են այժմյան իրադարձություններին, ուղղակի այս անգամ նրանք համալրվել են նոր համախոհներով։ Իսկ եթե սրան հավելենք նաև որոշ քաղաքական ավանտյուրիստների ու հասարակական ֆանատիկոս ակտիվիստների, ապա պայթյունավտանգ իրավիճակը պատրաստ է։

Առհասարակ, ինչու՞ եմ ես վերնագրում տվել «Արաբական գարնան» անունը։ Իրականում  անալոգիան ինքնին է աչք զարնում, բայց այն բանից հետո, երբ ֆեյսբուքում տեսա արևմտամետ քաղաքական ուժերից մեկի ներկայացուցչի միտքը, թե այս դեպքերը կարող են արաբական հեղափոխությունների սցենարով բերել «Հայկական ամռան», ամեն ինչ սկսեց կանգնել իր տեղը։ Նշեմ, որ դա պարզապես մեկն էր բազմաթիվ նմանօրինակ մտքերից ու կանխավարկածներից։

Ով տեղյակ չէ, արաբական հեղափոխությունների ալիքը ևս սկսեց մեկ մարդու մահից, ով ինքնահրկիզվել էր՝ անելանելի սոցիալական պայմաններից դրդված։ Դրան հետևել էր հասարակության բուռն արձագանքը, որը էլ ավելի էր շիկացվել հատկապես սոցիալական ցանցերի ու տարբեր սադրիչների գործողությունների պատճառով։ Սրանից հետո էլ սկսվեց դոմինոյի էֆֆեկտը, երբ արաբական երկրներում գահընկեց էին արվում իշխող ռեժիմները՝ մի տեղ մեծ արյունով, մի տեղ ավելի փոքր։ Այդ երկրներին միավորում է ևս երեք բան.

— ոչ մեկում էլ ժողովուրդը չշահեց, այլ միայն  էլ ավելի տուժեց,

— բոլոր երկրներում էլ ջրի երես ելան ամենաարմատական ու մութ ուժերը, որոնք աստիճանաբար բեմից դուրս մղեցին բոլոր այն իդեալիստ ուժերին ու անհատներին, ովքեր պայքարում էին արդար մղումներից ելնելով՝ հանուն ավելի արդար ու լուսավոր ապագայի, և ովքեր իրենց ուսերի վրա դա էլ չհասկանալով բերեցին նույն այդ ուժերին,

— բոլոր երկրներում էլ անգամներով ավելացավ կոնկրետ աշխարհաքաղաքական ճամբարի ազդեցությունը և կարելի է փաաստել, որ դրանք վերածվեցին մարիոնետական իշխանություններով գաղութների։

Բացառություններ չկան, այսպես եղավ թե´ Թունիսում, թե´ Եգիպտոսում, թե´ Լիբիայում։ Առհասարակ, ամերիկյան տեխնոլոգիաներով կազմակերպված և ոչ մի գունավոր հեղափոխություն չի հանգեցրել տվյալ հեղափոխությունով անցած երկրի վիճակի երկարաժամկետ բարելավվմանը։ Հարավսլավիա (այժմ գոյություն չունի որպես այդպիսին), Վրաստան, Ուկրաինա, Ղրղզստան… ՈՉ ՄԵԿԸ չի կարող ասել, որ շահեց ավելին քան կորցրեց։ Հիմա վերադառնանք մեզ ու հասկանանք, թե ինչ ռիսկեր գոյություն ունեն։

Հայաստանում առկա  են բազում սուր խնդիրներ, որոնք անկասկած պարարտ հող են դառնում, որպեսզի հասարակությունում հասունանա կրիտիկական վիճակ։ Ասեմ ավելին, անգամ Լիբիայի պես բարեկեցիկ երկրում հնարավոր եղավ ներազգային ցավոտ կետերը շոշափելով ու դրաանց վրա սեղմելով ազգին կանգնեցնել պառակտման և մինչ այժմ չդադարող քաղաքացիական պատերազմի։ Հայաստանի միակ առավելությունն այս առումով թերևս մեր աննախադդեպ մոնոէթնիկ կազմն է, որը սակայն ևս հնարավոր է տրոհել՝ հասարակական-քաղաքական տարբեր ճամբարների բաժանելով։

Ի՞նչ հետևություն պետք է անել այս ամենից։ Նախ և առաջ, որ չի կարելի հանուն արդարության պայքարի մեջ անգամ կորցնել զգոնությունը։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի տարբեր սադրիչներ փորձեն իրենց կեղտոտ շահերը բավարարել՝ օգտագործելով թե միջադեպը, թե Ձեզ։ Չի կարելի օրինապաշտ ու արդար երկրի համար պայքարել անօրինական և անարդար միջոցներով։ Եվ իհարկե, չի կարելի դադարել պայքարը հանուն արդարության ու օրենքի՝ չմոռանալով սակայն, որ մենք մեկ ժողովուրդ ենք, բայց ունենք բազմաթիվ թշնամիներ։ Մնումա խոհեմ լինենք ու հետևողական և այդ դեպքում ոչ ոք չի կարողանա մեր երկիրը կանգնեցնի կործանարար ցնցումների առջև։ Էսքանը։

Մեկնաբանություններ
  1. «Արաբական գարնան» հոտ բացարձակ չկա:

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s