Առաջարկում եմ նոր օրենք՝ թիկնապահների վերաբերյալ

Posted: Հունիսի 30, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , ,

Հաշվի առնելով բոլոր միջադեպերը, որոնցում ներգրավված են եղել տարբեր պաշտոնատար, օլիգարխ և կիսաօլիգարխ դեմքերի թիկնապահները, առաջարկում եմ այս ոլորտը մեկընդմիշտ կանոնակարգել՝ ընդունելով ոչ միայն թիկնազորի թույլատրելի քանակի և կիրառության մասին օրենքներ, այլև օրենքք, որն ընդհանրապես կարգելի մասնավոր կազմակերպություններին ու անձանց մատուցելու համապատասխան ծառայություններ։

Օրինակ ի՞նչ վատ կլինի, եթե ընդունվի օրենք, համաձաայն որի ոստիկանությունում ստեղծվի հատուկ զտորաբաժանում, որը կզբաղվի զուտ թիկնապահությամբ, իսկ կֆինանսավորվի հենց այն մարդկանց միջոցներով, ովքեր այսօր իրենց միկրո բանակներն են պահում։ Ստորբաժանումը բաղկացած կլինի հատուկ պատրաստություն անցած մարդկանցից, որոնք կունեն անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում, ինչը հաստատ ավելի պրոֆեսսիոնալ կադրեր կապահովի։ Մյուս կողմից էլ, այս կերպ պետությունը ևս պատասխանատու կլինի, քանի որ գործ կունենանք ոչ թե անուղեղ սափրագլուխների ամբոխի հետ, որոնց գործառույթը ոչ այնքան իրենց տիրոջ պաշտպանությունն է, այլ իրենց տիրոջը խանգարողների ահաբեկելու և վնասելու միջոց լինելն, այլ իրավապահ մարմինների աշխատակիցների, որոնք բացի քաղաքացիական օրենսդրությանը, ենթարկվում են ներքին կանոնակարգին և հանդիսանում են ոչ թե օլիգարխի հլու ծառա, այլ նրա կյանքն ու անվտագությունը պահպանող պետական պաշտոնյա։

Վստահեցնում եմ, որ բավականին ռեալ բան է սա, որովհետև այն աշխատավարձը ու ֆինանսական միջոցները, որոնք այսօր վճարում են օլիգարխները իրենց թիկնապահներին, և դրանց ֆիզիկական վիճակը լավ պահելու համար ավելի բավական են, որպեսզի պահվի նույնաքանակ ոստիկանական ստորաբաժանում։ Պետք է պարզապես քաղաքական կամք ու համապատասխան որոշու, остальное дело техиники.

Մեկնաբանություններ
  1. Օրենքն ընդունված ա, մտնում ա ուժի մեւ հունվարի 1-ից:

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s