Երիտասարդությունը քանի գնում, էնքան ավելի է դոդանում

Posted: Հունիսի 29, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , , , ,

Նոր բուռն բանավեճի մեջ էինք մեր երեխեքով, իսկ քննարկման թեման ընդունելության քննություններն էին։ Մասնավորապես, ինձ փորձում էին համոզել, որ նոր թեսթային համագարգը անհամեմատ ավելի բարդ է քան մինչ այդ եղած քննական մեխանիզմը։ Սաղ հարցը նրանում է, որ ես երկու եղանակով էլ հանձնել եմ ընդունելության քննություններ՝ 2004-ին և 2009-ին ու կարող եմ ռեալ փորձովս համեմատություններ անել։ Սկզբում կանեմ համեմատությունները, հետո ավելի կխորանամ բուն խնդրի մեջ։

Նախ, եթե 2004-ին ես դեռ նոր էի ավարտել դպրոցս ու առանց պատրաստվելու կարողացա 35 բալ հավաքել ընդունելության երեք քննությունների արդյունքում, ապա 2009-ին ես արդեն 5 տարի է ինչ ավարտել էի դպրոցս ու բնավ ժամանակ չէի ունեցել նորից վերհիշել սովորածս, սակայն արդեն թեստային համակարգով քննվելով ես հավաքեցի 42.5 բալ, ըստ այդմ զբաղեցնելով իմ ֆակուլտետի դիմորդների ցուցակում երկրորդ տեղը։ Պատճանռը ոչ թե նրանում է, որ ես պատահաբար նշումներ անելով ինչ որ պատահական բալ էի հավաքել, այլ պարզապես շատ ավելի հեշտ էին հարցերը, քան դա մեր ժամանակ էր ու կարիք չկար երկար-բարակ գրելու ասենք նույն համաշխարհային պատմության հարցերի պատասխանները։ Ու կրկնում եմ, սա այն դեպքում, երբ ես հինգ տարուց ավել էր ինչ ավարտել էի առհասարակ դպրոցը, իսկ հենց հայաստանյան դպրոցում չէի սովորել արդեն 6 տարի։

Այնինչ, այս երվույթը ունի շատ ռացիոնալ բացատրություն. մեզ մոտ արդեն անկասկած կիրառվում է նույն այն պրոցեսսը, որը ժամանակին կիրառվեց նույն ԱՄՆ-ում կամ Եվրոպայում՝ մարդկային լայն մասսաների աստիճանաբար ու աննկատ բթացնում են, որովհետև գիտական աքսիոմ է՝ որքան ավելի տկարամիտ է սոցիումիդ միջին անդամը, այնքան ավելի բթամիտ է քո սոցիումը, իսկ որքան ավելի բութ է սոցիումը կամ հենց ինքը՝ հասարակությունը, այնքան ավելի հեշտ է կառավարել այն և այնքան ավելի անցավ է իշխող խավի սերնդափոխությունը։

Այլ կերպ ասած, այս տեմպերով կպահանձվի մաքսիմում ևս երկու տասնամյակ, որպեսզի մեր երիտասարդության միջին ստատիստիկական ներկայացուցիչը հավասարվի իր մտավոր զարգացվածությամբ իր հասակակից ամերիկացուն։ Դրա նախադրյալները «խոստումնալից» են ու անկասկած կան, որովհետև այսօրվա դրությամբ համալսարաններում անգամ ֆանարիկով դժվար է գտնել էռուդիտների կամ գոնե քիչ թե շատ կարդացած անհատների, որոնք բազմակողմանի մտավոր զարգացվածություն ունեն։ Սա իր հերթին գալիս է նրանից, որ նախքան համալսարանական համակարգի հերը անիծելը, հիմնահատակ ապականեցին դպրոցը՝ այն վերածելով ուսուցման վայրից տնային աշխատանքի ստուգման և գնահատման վայրի։

Դեռ ուշ չէ, որպեսզի այս կործանարար դինամիկան կասեցվի, դեր կան անհրաժեշտ թե´ գիտական ռեսուրսները, թե´ մարդկային։ Միակ բանը որ պակասում է՝ համապատասխան կամքն է։ Առհասարակ, այն ինչ անում են մեր կրթական համակարգի հետ հատկապես Սերգո Յերիցյանի պաշտոնավարումից հետո ես այլ կերպ քան ցեղասպանություն չեմ կարող անվանել, որովհետև արմատախիլ է արվում մի ամբողջ սերունդի զիտքը։ Սթափվե´ք պարոնայք, թե չէ հավերժ անեծքի արժանի կլինեք թե դուք, թե ձեր հետագաա սերունդները։ Սթափվե´ք ջահելություն, սկսեք գիրք կրծել, որովհետև չսովորելը հեշտ է, բայց ոնց ասվում է, դժողքի ճանապարհը սալապատված է հեշտ որոշումներով ու զուրկ է խոչընդոտներից։

Մեկնաբանություններ
  1. artsakhlibertyասում է՝

    էս երևի էն պահնա, որ ասում են “ինչքան էլ վատ կարծիք ունենանք կառավարության մասին, միևնույնն է, նա մեր մասին ավելի վատ կարծիքի է” :))))

    Like

  2. msheciասում է՝

    լրիվ ողբալու թեմա է…ոչ միայն անգրագետ են մեծանում, այլև տարրական կուլտուրայից զուրկ…բայց գիտես, ամեն ինչ կորած չէ, եթե խելոքները չխռովեն ու չհեռանան /ինչը բոնորոշ է միայն մեզ/ կկարգավորվի այս խնդիրը…ի վերջո ոչ դու անգրագետ զավակներ կմեծացնես, ոչ էլ ես…ու ոչ էլ մի խումբ երիդներ, ովքեր թե իմ և թե քո շրջապատում քիչ չեն…

    Like

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s