Անդրանիկ Նիկողոսյան՝ մեր օրերի Մյունհաուզենը

Posted: Հունիսի 28, 2012 in Uncategorized
Պիտակներ՝ , , , , ,

Հազիվ մոռացել էինք Պուտինի ակումբների պատմությունը ու թվում էր թե էլ երբեք մեր տեղակատվական դաշտում առիթ չի լինի հիշատակել Մեդվեդևի մեդալակիր, հայ-ռուսական բարեկամության ջատագով, ու ընդհանրապես՝ գիգանտ միսլի ու ատեց առմյանսկոյ դեմոկռատիի հանդիսացող Անդրանիկ Նիկողոսյանի անունը, մեկ էլ հոոոոոպ…պատմեմ սկզբից։

Ուրեմն ժող ջան, նենցա ստացվել, որ մի երկու անգամ մասնակցել եմ ԱՊՀ մասշտաբի երիտասարդական ծրագրերի ու քիչ թե շատ իրազեկ եմ այս ոլորտի անցուդարձից, ինչպես նաև ներգրավված կազմակերպություններից, առանցքային անհատներից, ինչպես նաև ակնկալվող նախաձեռնություններից ու ծրագրերից։ Հիմա էս տարվա սկսից ռուսները ոտ ու ձեռ ընկած ուզում են համամիութենական երիտասարդական կազմակերպություն հիմնադրեն, այդ թվում նաև երիտասարդական պառլամենտ։ Պռոեկտը դեռ նախագծման փուլում է ու կյանքի կկոչվի աշնանը մոտ։ Համենայն դեպս բոլորն այսպես գիտեին, մինչև երեկ ֆեյսբուքում ԱՊՀ երիտասարդական խմբերից մեկում բուռն քննարկումներ չծավալվեցին չարաբաստիկ Նիկողոսյանի ու իր՝ ոչ պակաս չարաբաստիկ օգնական, ոմն Արարատ Ստեփանյանը (վերջինիս անունը արծարծվում էր դեռ Պուտինյան ակումբների պատմության ժամանակ)։

Պարզվումա, էս մեր խրոխտ ու ընդամենը 38 տարեկան ԵՐԻՏԱՍԱՐԴ ակտիվիստը հիմա էլ նոր ավանտյուռայի մեջա, որովհետև սաղ բանից բեխաբար են, իսկ ինքը 2011-ի վերջին հիմնելա Союз молодежи стран СНГ կոչվող ինչ որ կազմակերպություն։ Հետո, էս նույն ֆիկտիվ կազմակերպությունը արդեն հիմնադրելա ոչ պակաս ֆիկտիո Евразийский молодежный парламент կոչվող ինչ որ մի կառույց կազմակերպություն, որի ղեկավար է ընտրվել… չեք գուշակի՞ ով… դե իհարկե Անդրանիկ Նիկողոսյանը։

Ու էս ամեն ինչը տենց էլ անհայտ կմնար, եթե էս խելոքները չսկսեին տիրաժավորել իրանց հերթական ֆոկուսը,, բայց դե արեցին, ու պարզվեց ի՞նչ… իսկ պարզվեց, որ էդ կառույցներում փաստաացի մի քանի մարդ կա բացի Նիկողոսյանից, բոլորը հայեր են, բայց իրանք արդեն մի շարք ինստանցիաների նամակներ են ուղղել ու հիմա էլ ձեռի հետ փիառվում են։ Բնականաբար, այս ամենի հետ մեկտեղ գնում էր Նիկողոսյանի փառապանծ ուղղու բնութագիրը, որում սակայն չգիտես թե ինչու համեստորեն լռում են Պուտինի ակումբի պատմության և դրա հետագա արձագանքների մասին։ Վերջում էլ էնքան զզվացրեցին էդ խմբում, որ МФГС-ի (Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամ) նախագահը հնարավորինս կոռռեկտ կերպով հայտարարեց, որ վերոնշյալ մարդիկ ու կազմակերպությունները ինքնակոչներ են ու առհասարակ թեմայում չկան։ Իսկ նշածս հիմնադրամի միջոցներով են իրականացնում ԱՊՀ մասշատաբով տեղ գտնող ծրագրերի նու նախաձեռնությունների մեծ մասը։

Ի՞նչու եմ այս մասին պատմում։ Լավ է, որ մարդկանց մասկեքը շուտ տրաքեցին էս անգամ ու բանը չհասավ Պուտինի ակումբների պատմության պես խառնաշփոթ իրավիճակի։ Ուղղակի վերջում ուզում եմ ակնարկեմ, որ Նիկողոսյանի ու իրեն շրջապատող Մյունհաուզենների շնորհիվ տուժում են համ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները, համ էլ նմանները վարկաբեկում են մեզ՝ մեր շուրջ ստեղծելով պնակալեզ աֆերիստների իմիջ։

 

Հ.Գ. Առաջին նկարի մեջ Նիկողոսյանը էնքան մեդալա խփել վրեն, որ սկի վետերան պապս էդքան չունի, հետաքրքիրա, ո՞ր հերոսությունների համարա էդքան պատվվել մեր Մյունհաուզենը…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s